ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները տանկի հետևից կապել ու քարշ էին տալիս մարդկանց, գյուղամիջում գնդակահարում, տանջամահ անում բնակիչներին... Մարաղայի ջարդերի ականատես 04/10/2023 17:54 | ԼՐԱՀՈՍ
31 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 4-ին, ադրբեջանցիները հրանոթներով, գնդացիրներով սկսել են ռմբակոծել Մարաղան ու Մարգուշավանը։ Մոտ վեց ժամ անց՝ առավոտյան ժամը 10-ին, թշնամին արդեն գյուղում էր ու գերի էր վերցրել ավելի քան 90 քաղաքացիական անձի։
«Որ սկսել են գնդակոծել գյուղը, բնակիչները մտել են թաքստոցներ։ Էդ թաքստոցներն էլ խրամատների նման էին. թաղամաս առ թաղամաս փորել էին բնակիչները, ու հենց որ ադրբեջանցիները սկսում էին կրակ թափել, հարևաններով մտնում էին այնտեղ։ Այդ օրն էլ ով չէր հասցրել գյուղից դուրս գալ, մտել էր թաքստոց։ Գյուղ ներխուժելուն պես՝ ադրբեջանցիներն այնտեղ գտնվող բոլոր մարդկանց՝ երեխաներին, կանանց, ծերերին, գերի են վերցրել։ Իմ տեղեկություններով՝ 92 հոգու գերեվարել են. նրանց մեծ մասը մինչև հիմա անհետ կորած է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Մարաղայի ջարդերի ականատես Սլավիկ Գրիգորյանը։
Տեսնելով, որ թշնամու հարձակումը կասեցնելու հնարավորություն չկա՝ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը 6 ժամ դիմադրելուց հետո նահանջել է։ Սլավիկ Գրիգորյանի պատմելով՝ գյուղից 400-500 մետր հետ քաշվելով՝ մի քանի ժամ սպասել են, մինչև լրացուցիչ ուժեր կհասնեին օգնության։
«Մենք մի «БМП» ունեինք, էն էլ վառելիքը վերջացել էր, տղաներն էլ՝ անձնակազմը, զոհվել։ Ո՛չ տեխնիկա կար, ո՛չ էլ տեխնիկայից գլուխ հանող, դրա համար հետ էինք քաշվել։ Երեկոյան 6-ի կողմերն էր, երբ Ազգալդյանի, Բեկորի ու մի քանի այլ ջոկատներ օգնության հասան, անցանք հակահարձակման։ Ժամը 22-ի կողմերն արդեն Մարաղան էլ, Մարգուշավենն էլ ազատագրված էր, թշնամին էլ հետ էր շպրտվել Միրբաշիր»,-հիշում է մեր զրուցակիցը։
Թշնամու դաժանությունները հրաշքով փրկված մարաղացիները մինչև հիմա սարսուռով են հիշում։ Մեր զրուցակիցը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կապել ու տանկի հետևից քարշ տվել իրենց համագյուղացիներին, գյուղամիջում գնդակահարել, իրենց իսկ բակերում տանջամահ արել բազմաթիվ մարդկանց...
Մարաղայի համար մարտերը չեն դադարել մինչև 1992թ. ապրիլի 15-ը։ Գյուղն այդ ամբողջ ընթացքում դիմադրել է, և երբ արդեն հարևան բոլոր գյուղերը թշնամին զավթել էր, Մարաղան էլ պաշարման մեջ վերցրել, ապրիլի 16-ին գյուղն ընկել է։
Սլավիկ Գրիգորյանը հիշում է այդ օրը... Առաջին անգամ տուն կորցնելու ցավը հենց այդ օրն է զգացել... Տեղի ունեցածը, սակայն, չի կոտրել ոչ նրան, ոչ էլ բազմաթիվ համագյուղացիների. Գյուղի անկումից կարճ ժամանակ անց Մարաղայից 30 կմ հեռավորության վրա մի խումբ մարաղացիներով որոշում ու հիմնում են նոր Մարաղան։
Այժմ գերության մեջ են թե՛ Մարաղան, թե՛ Նոր Մարաղան. 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամին բռնազավթել է նաև Նոր Մարաղան...
Սլավիկ Գրիգորյանն ասում է՝ 50 տարի աշխատել եմ, երկու տուն կառուցել, երկու անգամ «տնամեջ դրել», իսկ հիմա անտուն են, ոչինչ չունեմ...
«Այսքանից հետո անգամ Արցախից դուրս չեմ եկել ու չեմ պատրաստվում դուրս գալ։ Հասկանո՞ւմ եք, չեմ ուզում հեռանալ Արցախից, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում տուն եմ վարձել ու այստեղ եմ ապրում... Ուղղակի, պետությունը պետք է ուշադրություն դարձնի, որ ինձ պես մարդիկ, ովքեր տուն են կառուցել, հետո ամեն ինչ կորցրել, բայց և անկոտրում են, չեն ցանկանում Արցախից հեռանալ, ձեռք մեկնի։ Ի վերջո, գոյատևել է պետք...»,-ասում է Սլավիկ Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից