ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում որոշ արմատական փոփոխություններ են պետք. Ադրբեջանը որևէ մեկի պահանջը չի կատարելու, այս իրավիճակը կարող է երկար տևել. Դավիթ Բաբայան 04/11/2023 22:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախում որոշ արմատական փոփոխություններ են պետք, քանի որ այս իրավիճակը կարող է երկար տևել։ Պետության կենսունակությունը բարձրացնելու կարիք կա, իսկ դա նշանակում է, առաջին հերթին, անվտանգային համակարգի ամրապնդում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
Արցախը ժամանակին դինամիկ զարգանում էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ նման զարգացում կարող էր լինել։ Համենայդեպս, մի բան պարզ է՝ անվտանգային համակարգի զարգացմանը պետք է առանձնահատուկ կարևորություն տայինք։ Այս իրավիճակում դա օր առաջ պետք է արվի, ու կարիքը կա, որ ողջ հայությունը ջանքերը կենտրոնացնի այդ ուղղությամբ։ Ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք»,-ասաց Բաբայանը։
Այս կամ այն արտաքին ուժի կամ միջազգային կառույցի ճնշման արդյունքում Արցախի ապաշրջափակման հավանականություն Բաբայանը չի տեսնում։ Ըստ այդմ՝ կարեւորում է իրավիճակը ռեալ գնահատելու և պրագմատիկ որոշումների կայացնելու անհրաժեշտությունը։
Պետք է ընդունենք իրավիճակը և անենք այնպիսի քայլեր, որոնք կօգնեն դիմակայել։ Ներքաղաքական դիսկուրսից դուրս գալ է պետք. Եթե դրա մեջ խորանանք, ամեն ինչ կկորցնենք։ Կան ուժեր, որոնք փորձում են Արցախի կարգավիճակի հարցին ներքաղաքական երանգ տալ, դիտարկել այդ համատեքստում ու փակել հարցը։ Դա վերջին հարվածը կլինի Արցախին, իսկ եթե Արցախը կորցրեցինք, ամեն ինչ ենք կորցնելու։ Նման բան թույլ տալու իրավունք չունենք»,-նշեց մեր զրուցակիցը։
Բաբայանն ահազանգում է՝ օրհասական վիճակում ենք, շրջափակման օրերը հաշվելու փոխարեն՝ պետք է գոնե որոշ ժամանակով մի կողմ թողնել ներքաղաքական հակասությունները, տուրք չտալ արտաքին ուժերին և համախմբել Արցախի շուրջ։
«Մի որոշ ժամանակով պետք է Արցախակենտրոն լինենք բոլորս՝ թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Արցախը չկորցնելու համար կարճաժամկետ ու միջնաժամկետ քայլեր պետք է մշակել։ Եթե կարողանանք հաղթահարել ներկա մարտահրավերները, ապա ուժեղացած իմունային համակարգով ենք դուրս գալու, իսկ եթե ոչ, ապա կործանվելու ենք»,-նշեց Բաբայանը՝ հավելելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ. փրկվելու հնարավորություններ կան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ