ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիկին Վարդապետյան կատա՞կ եք անում, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, ՔՊ քարտուղարը սպառնում կտրել ՄԻՊ թեկնածուի ականջը ու խուլիգանության հանցակազմ չե՞ք տեսնում . Մհեր Սահակյան 04/11/2023 16:28 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Արցախն ու Հայաստանը կանգնած են անվտանգային ու գոյաբանական լուրջ խնդիրների առջև, բայց ես հիմա ստիպված եմ խոսել մի միջադեպից, որը մի կողմից տհաճ է ինձ համար, որովեհտև ինքս մեծ հարգանք ունեմ պետական ինստիտուտների հանդեպ և գիտակցում եմ պատգամավորի դերը հասարակությունում, բայց մյուս կողմից ունեն իրավիճակ, որ կուսակցության խմբային շահերից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիության մթնոլորտ, իրականացվում՝ անթույլատրելի արարքներ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրն այս պահին քննարկվում է ԱԺ-ում։
Մանրամասնելով դեպքից՝ Սահակյանը նշեց, որ վեճի ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերել, ինքը չի միջամտել այնքան ժամանակ, մինչև այն պահը, երբ իր համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը, չարաշահելով իր լիազորությունները, կողմնակալ ու սադրիչ պահվածք էր ցուցաբերում՝ գոռալով և ընդդիմադիր պատգամավորներին նկատողություն անելով։
«Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները, ցուցադրաբար նայելով աչքիս մեջ, երբ ոչինչ չէի արտահայտվել, մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես՝ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից՝ պահանջեցի, որ հարգանք ցուցաբերի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորի, այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ում վրա ուզի, երբ ուզի, կարող է բղավել, մոտեցավ ինձ և ես, հաշվի առնելով այդ ագրեսիվ վարքագիծը, բղավելով արագ ինձ մոտենալը, հարվածեցի՝ զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով»,- նշեց Մհեր Սահակյանը։
Սահակյանը նաև ընդգծեց՝ իր արարքներում խուլիգանությունը, խուլիգանական դրդումն ի սպառ բացակայում են, իսկ հարվածը հասցվել է ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, իր համար հետաքրքիր է՝ արդյո՞ք ինքնապաշտպանության հանգամանքը քննության առարկա դարձվել է։
«Տիկին Վարդապետյան, Դուք կատա՞կ եք անում։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության ղեկավարը սպառնում է լեզու և ականջ կտրել՝ ՄԻՊ-ի թեկնածուին, Դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնում, ով ընդամենը հարգալից վերաբերմունք էր պահանջում։ Արդյո՞ք սա երկակի ստանդարտներ չեն»,-նշեց Սահակյանը՝ հավելելով, որ դատախազը չի հայտնել նաև, որ առաջինը բղավել և ձեռքը սեղանին խփել է Վլադիմիր Վարդանյանը։
«Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս գլխավոր դատախազն ընթերցել է միայն Վլադիմիր Վարդանյանի ցուցմունք»,- նշեց նա։
Սահակյանը նշեց, որ, եթե ինքնապաշտպանության սահմաններն անցել է, ինքը պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, ավելին, ինքը կողմ կքվեարկի՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ