Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 04/10/2023   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:  Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է 49,5 հա ինտենսիվ այգի (7 հա խաղողի և 42,5 հա ինտենսիվ պտղատու այգի), պետական օժանդակության ծրագրի շրջանակում մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմել է 339,1 հա, լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տրամադրվել է 330 միավոր վարկ (1 մլրդ 1 մլն դրամ): Նույն լիզինգային ծրագրի շրջանակում մարզում ձեռք են բերվել ագրոպարենային սարքավորումներ, ինչի նպատակով ծախսվել է 201 մլն, 200 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորում կնքվել է 54 մթերման պայմանագիր, ինչպես նաև ապահովագրական 42 պայմանագիր, որից փոխհատուցվել է 16-ը:

2022 թվականի ընթացքում մարզում ձեռք է բերվել 63 գլուխ տոհմային եղջերավոր կենդանի, կառուցվել է 3 «խելացի» անասնաշենք, ինչի համար ներդրվել է 40 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ մարզում առկա է 6 «խելացի» անասնագոմ, ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 5-ը:

Մարզում առկա է 15 հազար 900 հեկտար վարելահող, որից մշակվում է 60 տոկոսը: Աշխատանքներ են տարվում մշակվող ցանքատարածքների ծավալը տարեցտարի ընդլայնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանին նաև զեկուցվել է մարզում իրականացված ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի մասին:

Այնուհետև վարչապետին զեկուցվել է  2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ մարզի համայնքներում 2018-2022թթ. իրականացվել է 105 սուբվենցիոն ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 մլրդ 863 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 807 մլն դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 2 մլրդ 23 մլն դրամ:

2022թ. համար ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի 34 հայտ, որից հաստատվել է 27 ծրագիր: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 825,7 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 2 մլրդ 139,7 մլն դրամ (55,9 %), իսկ համայնքի մասը՝ 1 մլրդ 685,9 մլն դրամ (44,1 %): 2023թ. համար ներկայացվել է 29 հայտ, որից դեռևս հաստատվել է 4 ծրագիր, ընդհանուր գումարը կազմում է 266 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 163, իսկ համայնքի մասը՝ 103 մլն դրամ:

Զեկուցվել է 2022թ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին՝ ըստ ոլորտների: Ըստ այդմ՝ իրականացվել է 4958քմ բակերի բարեկարգում, 18 մետր կամրջակի կառուցում, 6000 մետր մայթերի սալարկում, 2170 քմ հուշահամալիրի կառուցում, 600 քմ հողատարածքի գնում՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով, 63 քմ մանկապարտեզի վերանորոգում, 5235մ ասֆալտապատում,  370 քմ հասարակական շենքերի վերանորոգում, 31,1կմ լուսավորության անցկացում, 9804մ ջրամատակարարման/ջրահեռացման աշխատանքներ, 11847մ ոռոգման համակարգի կառուցում:

Տեղեկացվել է, որ 2018 թվականից մինչ օրս Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել կամ կառուցվել է ընդհանուր 165 կմ ճանապարհ:

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է կադրային ապահովման, վերապատրաստման և ատեստավորման ընթացքի մասին: Մշակութային և սպորտային միջոցառումների շարքում անդրադարձ է կատարվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին, «Մենք քեզ հետ ենք Հայոց բանակ» խորագրով համերգին, «Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում» շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին, «Քույր դպրոցներ» ծրագրին, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին, մասսայական սպորտին առնչվող ծառայությունների իրականացմանը և այլ միջոցառումների:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով ներկայացվել է, որ 17 մանկապարտեզից շուրջ տարին գործում է 13-ը, ջեռուցման խնդիր ունեն 4-ը, հիմնանորոգված են 7-ը, մասնակի վերանորոգման և կահավորման կարիք ունեն 9-ը, հիմնանորոգման կարիք ունի 1-ը: Արենի համայնքում կառուցվում է 1 մանկապարտեզ, 2023թ. նախատեսվում է կառուցել երկու մանկապարտեզ Եղեգիս և Արենի համայնքներում: ՏՄԱԿ-ի կողմից վերապատրաստվել է 49 մանկավարժ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններից:

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում առկա վիճակն ու հաշվետու տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բժշկական կենտրոնների, ԱԱՊԿ ՊՈԱԿ ֆիզիկական վիճակը, խնայողությունների հաշվին իրականացված ծրագրերը և առողջապահական միջոցառումները: Նշվել է, որ միջոցառումների շրջանակում իրականացվել է 245 վիրահատություն Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնում, իրականացվել է մարզի դպրոցականների տեսողության սկրինինգ՝ 2100 շահառուի համար: 

Առողջապահական համակարգում ներդրումների մասով ներկայացվել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի ԲԿ Համակարգչային շերտագրման (ՀՇ) բաժանմունքում, ձեռք է բերվել ՀՇ սարք: ԿԽՄԿ հովանավորությամբ հիմնվել է  անհետաձգելի բուժօգնության 3 կայան Վայքի ԲՄ-ում, Ջերմուկի ԱԿ-ում և Խաչիկի ԲՄԿ-ում, ձեռք է բերվել շտապ բուժօգնության երկու մեքենա:

Զեկուցվել են վարչատարածքային բարեփոխումների, զբոսաշրջության, քաղաքաշինության, տրանսպորտային և ճանապարհաշինության ուղղությամբ կատարված աշխատանքները, մանրամասներ են ներկայացվել Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և կառուցվածքի վերականգնման մասին:

Ներկայացնելով 2021-2022թթ. Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման ցուցանիշները, պատասխանատուները տեղեկացրել են, որ արդյունաբերության ոլորտում 2021 թ. համեմատ 2022-ին գրանցվել է 10,3 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 9,1 տոկոս աճ, շինարարության ոլորտում՝ 36,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 35,1 տոկոս աճ, առևտրի ոլորտում եղել է 1,1 տոկոս նվազում:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 1 մլրդ 191 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 1 մլրդ 101 մլն դրամ սեփական եկամուտ: Կատարողականը կազմել է 92 տոկոսից ավելի:

Նշվել է, որ զբոսաշրջության ոլորտն ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն և այս բնագավառը մարզի գերակա ուղղություններից մեկն է: Նախորդ տարվա ընթացքում մարզ է այցելել 175 հազար զբոսաշրջիկ, որը 2021 թվականի համեմատ ավելի է 17 հազարով: 

Վարչապետին նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի, Չիվա, Եղեգիս, Գոմք բնակավայրի նոր մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքները, Գետափի միջնակարգ դպրոցը նախագծման փուլում է, Եղեգնաձորի հիվանադանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնակի կարգավորվել են 9 դպրոցների առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, նորոգվել է Գլաձոր համայնքի ոռոգման ընդհանուր ջրագիծը: Տեղեկացվել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցել դեռևս 16 մանկավարժ, որոնց ամսական աշխատավարձը կրկնապատկվել է` դառնալով 250-300 հազար դրամ:

Հաշվետվության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասով իրականացված աշխատանքներին:

Վարչապետն ընդգծել է մարզպետարանների կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ինտենսիվության հարցում գործադիրին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը` ծրագրերը շարունակաբար լավարկելու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խրախուսել ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերը բնակչության շրջանում, որոնք էապես բարձրացնում են արդյունավետությունը: Միաժամանակ, ընդգծվել է մարզում առկա մշակվող հողատարածքների ծավալների, ինտենսիվ այգիների ծրագրերի ընդլայնման, սպանդանոցների գործունեության խթանման, համայնքների սեփական եկամուտների շարունակական ավելացման, տարբեր համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով ճանապարհաշինական ծրագրերի ընդլայնման կարևորությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել  է նաև աշխատանքներ տանել ուսուցիչների շրջանում` ատեստավորվող մանկավարժների թիվն առաջիկայում ավելացնելու նպատակով: Վարչապետը նշել է, որ իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկավարժները կարող են գործունեությունը շարունակել անկախ տարիքից, այսինքն` մասնագիտական հմտությունների բերումով: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև ճանապարհների զարգացման ռազմավարություն ունենալու, ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինությունների դեմ պայքարի, ճանապարհների տեխնիկակական շերտի ապահովման անհրաժեշտությունը: 

Անդրադարձ է կատարվել նաև Վայոց ձորում ժամանակակից մարզական համալիրի կառուցման հնարավորությանը, զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներին և այլ ընթացիկ հարցերի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:26 09/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀրատապ.Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել,Տեղ համայնքից մոտ 450 հա հանձնել է թշնամուն.Արթուր Գրիգորյան
09:41 08/04/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 172. «Ժողովուրդ»
21:11 07/04/2023  |  Հարցազրույց«Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
18:46 07/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ
16:22 07/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին
10:32 07/04/2023  |  ՔաղաքականԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը Հայաստանում է.նախատեսվում է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
08:25 07/04/2023  |  ՄամուլՓաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են․ «Հրապարակ»
14:34 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱրտաշես Պետրոսյանն ազատվել է Չինաստանում ՀՀ-ի առևտրական կցորդի պաշտոնից
12:28 06/04/2023  |  ՔաղաքականԼավ լուր. հարկերից խուսափելու նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը մեզ շատ ինֆորմացիա կտա. Նիկոլ Փաշինյան
12:07 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍԻսկապես դրախտավայրա մեր երկիրը. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]