ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ ԵՄ անանուն բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ․ Աշոտյան 04/10/2023 20:26 | ԼՐԱՀՈՍ
Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն:
1. Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ:
Եթե`
* դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին ձեռք բերել Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը:
* ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ և մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ:
2. Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ:
Այսինքն՝
* եթե դա արվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու:
* եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված Ուժերին վերաբերող ինֆորմացիա:
Ես ճի՞շտ եմ հասկանում այս զավեշտը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:
Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա:
Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է:
Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում»,- գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ