ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը քայլելով կմտնի Երևան, ինչպես մտան Շուշի, որովհետև պայմանավորվածություն ունի Փաշինյանի հետ. «Սև հովազներ»-ի հրամանատար 04/10/2023 18:00 | ԼՐԱՀՈՍ
«Ավելի քան երկու տարի՝ ես խոսում եմ բանակի մասին։ Խոսում եմ նաև մեր իսկ իշխանիկների կողմից պետության նկատմամբ ունեցած թշնամական վերաբերմունքի մասին։ Ի վերջո, եթե տան դուռը բաց է, ո՞ւմ ենք մեղադրում՝ հարձակման մեջ։ Իսկ մեր տան դուռը մեր ձեռքով է բացվել, այսինքն՝ օրվա թշնամի իշխանությունների»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։
Ազատամարտիկը նկատում է՝ ինչպես Աստվածաշնչում Քրիստոսն է ասում՝ քանի՜ անգամ փորձեցինք, ինչպես թուխսն է իր ձագերին հավաքում, այնպես այս ժողովրդին հավաքենք մեր թևի տակ, բայց տեսանք, թե ինչ ստացվեց ամեն անգամ. «Հիմա էլ ամենավտանգված սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ինչպես օրինակ, ոմն ոսկեպարցի ասում է՝ լավ է անում, տալիս է հողերը, թող տա…Ի՞նչ ասես էդ մարդկանց, եթե դրանք մա՞րդ են, կամ, արդյո՞ք կա, այլևս, դրանց որևէ բան ասելու անհրաժեշտություն։ Այդ մարդիկ հայ չեն, նրանք ընդամենը յան-ով ավարտվող ազգանուն են կրում։ Ես բազմից ասել եմ՝ ցավոք, Հայաստանում հայը փոքրամասնություն է դարձել»,- ասում է Սերոբ Գասպարյանը և հավելում.
Բոլորն ասում են՝ «Նիկոլ դավաճան», բայց ես ասում եմ, որ Նիկոլը դավաճան չէ։ Նա սրբորեն ծառայում է իր ազգին, չափազանց հավատարիմ և անդավաճան մեկն է, անփոխարինելի ծառա՝ իր իրական տերերի համար։ Իսկ հայ ժողովրդի համար նա թշնամի է՝ իր իշխանիկներով հանդերձ։
Սերոբ Գասպարյանը հարց է տալիս՝ մենք առաջնագծում սահման ունե՞նք, մենք ունե՞նք բանակ և ինքն էլ պատասխանում հարցին. «Ինչպես Նիկոլի տերերն էին պահանջում՝ Հայաստանը պետք է բանակ չունենա, ահա, Հայաստանը, որպես նվաստացուցիչ կապիտուլացիայի ենթարկված երկիր, այլևս բանակ չունի։ Փոխարենն ունի հարյուրավոր պարեկներ։ Տասնյակ կիլոմետրերով քայլեք սահմանի երկայնքով, ամեն 30 կմ-ը մեկ մի զիվորական կտեսնեք։ Սահմանը բաց է ու անպաշտպան, ու ասում են՝ թուրք է մտել Սիսիանի տներից մեկը։ Բա ի՞նչ պետք է անի, որ չմտնի։ Ասեմ ավելին՝ այդպիսի դեպքերը խիստ օրինաչափ են և այդպես էլ պետք է լիներ։ Դեռ էլի կմտնեն ու ավելի վատ հետաևանքներով դուրս կգան այդ տներից թուրքերը, սա դեռ փառք էր։ Որովհետև, բոլորովին վերջերս, Սիսիանը ընտրեց թշնամի Փաշինյանին։ Եվ սա այն դեպքում, երբ թուրքի զորքը հարյուր հազարով կանգնած է Նախիջևանի բերանին ու ամեն վայրկյան պատրաստ է ներխուժել նույն Սիսիան, Գորիս, Տեղ, Ջերմուկ և այլն։ Ալիևը պատահական չէր ասում, թե քայլելով մտնելու է Երևան։ Իր հետ համագործակցող թշնամի այս իշխանության օրոք Ալիևն, ընդհանրապես, որևէ բան պատահական չի ասում։ Նա քայլելով կմտնի Երևան, ինչպես մտան Շուշի, որովհետև պայմանավորվածություն ունի մեր թշնամի Փաշինյանի հետ»,- ասում է ազատամարտիկը։
Ամփոփելով զրույցը Սերոբ Գասպարյանը նկատում է՝ ինչ էլ որ եղավ մեր պետության ու ժողովրդի հետ, ինչ էլ որ պատահեց 2020 թվականի սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին և դրանից հետո, միևնույն է հայոց բանակն անպարտելի է եղել և այդպես էլ կմնա. «Ես ուզում եմ հարց տալ՝ ո՞վ էր ղեկավարում 2020 թ. պատերազմը՝ թշնամի Փաշինյա՞նը, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Ջալալ Հարությունյանը։ Փաշինյանն ասում է՝ ես վարչապետ եմ, ինչպե՞ս ես կարող էի ղեկավարել բանակը, Օնիկն ասում է՝ ինչ թույլ չեն տվել կրակելու հրաման տամ, Ջալալն էլ ասում է՝ ինձ զենք չեն տվել։ Բա լավ, ո՞վ էր ղեկավարում այդ պատերազմը, ո՞նց հասկանանք…»
Պատասխանն այն է, որ 44 օր տևած արյունալի պատերազմի ընթացքում հայկական բանակը ոչ ոք չի ղեկավարել, որի հետևանքն էլ եղավ այն, ինչ եղավ՝ պայմանավորված և խայտառակ պարտություն, հողերի վաճառք, ասում է ազատամարտիկը. «Այս ամենի ֆոնին մեր զինվորը կենաց մահու պայքար էր տալիս՝ քարով, փայտով, այն զենքով, որ ուներ ձեռքի տակ՝ անհավասար պայքարէր տալիս մինչև ատամները զինված թուրքի դեմ։ Հետևաբար, մեր բանակն անպարտել է եղել և մնում է այդպիսին։ Իհարկե, նոր պատերազմը շաբաթների հարց է, եթե ոչ՝ օրերի։ Ուրեմն, եթե սա հերթական պլանավորված պարտությունը չէ, որովհետև թուրքն իր դարավոր երազանքը դեռ չի մոռացել՝ զավթել Սյունիքը և ոտքով մտել Երևան, եթե սա Հայաստանի վերջնական և անդարձ կապիտուլացիան չէ, եթե սա մեր Հայրենիքի վերջնական կործանումն ու վաճառքը չէ, ուրեմն՝ անհապաղ, առանց մեկ վայրկյան կորցնելու, պետք է հեռացնել ՊՆ այս նախարարին ու Գլխավոր շտաբի պետին և նշանակել այդ պաշտոններում ռազմական գործից հասկացող, հայրենիքը սիրող նվիրյալի։ Իսկ, եթե ես խոսում եմ ՊՆ-ն իր ողջ վերադաս կազմով անհապաղ փոխելու մասին, նկատի ունեմ նաև թշնամի Փաշինյանին և իր թիմին նույնպես՝ օր առաջ, առանց վայրկայն կորցնելու։ Եվ մեր զինվորը ցույց կտա իր իրական ուժը և նա ստիպված չի լինի փայտով և քարով մարտի ելնեն, այն դեպքում, երբ մեր արսենալում եղած ամենահզոր զենքերն, այդպես էլ, դուրս չեն եկել զինապահեստներից ողջ դավադիր պատերազմի ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ