ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անարգել հայտնվում ՀՀ սուվերեն տարածքում 04/10/2023 20:54 | Քաղաքական
Անցած 3 տասնամյակների ընթացքում, երբ հայկական կողմի ուշադրությունը հիմնականում սևեռված էր հակամարտության կարգավորման վրա, ոչ ոք չմտածեց, որ եթե նույնիսկ հակամարտությունը լուծվի մեր օգտին կամ մեր տեսակետներին համապատասխան, վերջիվերջո, պետք է տեղի ունենա սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, որ ՀՀ-ն իր սահմաններն ունենա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Ըստ նրա՝ սահմանների կոնֆլիկտայնության խնդիրը միշտ է ու հիմա մենք քաղում ենք այդ երկարամյա անպատասխանատու վերաբերմունքի պտուղները և հատկապես վերջին շրջանում անկազմակերպ քաղաքականության հետևանքները, որի պատճառով չհաջողվեց իրականացնել հակամարտության թերևս ամենակարևոր պայմաններից մեկը՝ սահմանազատումն ու սահմանագծումը։
Սահմանների բացակայությունն է պատճառը, որ ադրբեջանցիներն անարգել հայտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Քեռյանի խոսքով՝ նման դեպքերն առաջիկայում կարող են առավել հաճախակի բնույթ կրել, քանի դեռ սահմանագծում ու սահմանազատում չի իրականացվել։
«Այդ խախտումներն ուղղակի օգուտ են Ադրբեջանին, որովհետև այսօր հայկական կողմը չունի այն ներուժը, որ հստակ սահմանապահ լիազորություն իրականացնի և, օգտվելով դրանից, ադրբեջանցիներն անընդհատ կփորձեն և՛ տարածքներ պոկել, թեկուզ փոքրիկ հողակտորներով, և՛ սահմանամերձ բնակչության մեջ տարածել անվստահության և վախի մթնոլորտ»,- նշեց Քեռյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ քանի դեռ սահմանագծման, սահմանազատման ուղեգիծը նշված չէ և չկա պայմանագիր, բոլոր սահմանապահ հատվածներում սահմանապահ զորքերը պետք է բարձր մարտական պատրաստության բերվեն՝ կայուն ռեժիմ ապահովելու համար, ինչպես հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։
Քեռյանը, ինչպես և ՀՀ բոլոր կամ գրեթե բոլոր քաղաքացիները, չգիտի կա՞ արդյոք կոնսենսուս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև սահմանազատման և սահմանագծման հարցում կամ որևէ փաստաթուղթ, բայց՝ ելնելով Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած վերջին զարգացումներից և առանց զինված ընդհարումների դիրքերի փոփոխություններից, կարելի է կռահել, որ գուցեև կա ինչ-որ պայմանավորվածություն, թե որ տարածքն ում է մնալու։
Նշենք, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանցիները առանց դիմադրության ներխուժել են սեփականության իրավունքով գյուղացիներին պատկանող հողատարածքներ և ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական հենակետեր կառուցում։
Հիշեցնենք, որ այսօր Սիսիանի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ համայնքի բնակավայրերից մեկի տանն ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել և հանձնվել պատկան մարմիններին։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներից մեկին ձերբակալել են, իսկ մյուսը փախուստի է դիմել։ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ձերբակալված ադրբեջանցին խոստովանել է, որ իր հետ ևս մեկ ադրբեջանցի է եղել։
Հայաստանի իրավապահներն ու ուժային կառույցները առայժմ լռում են։ Վարկածներից մեկի համաձայն՝ Սիսիան ներխուժած ադրբեջանցիները ոչ թե 2-ն են եղել, այլ 3-ը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Նախիջևանում ադրբեջանցի 2 զինծառայողի անհետ կորելու մասին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ