Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Խորը համուզմունք ունեմ, որ Փաշինյանի կառավարմանը հաշված օրեր կամ շաբաթներ են մնացել. մահապարտ ազատամարտիկ 04/08/2023   21:55  |  ԼՐԱՀՈՍ

«Նիկոլ Փաշինյանին, այլևս, երկու ճանապարհ է մնացել՝ կամ ամեն գնով պահել իշխանությունը, կամ Հայաստանը թողնել անիշխան, այսինքն՝ վերացնել Հայաստանը՝ որպես պետական, ինքնուրույն սուբյեկտ, որովհետև նա շատ լավ է հասկանում, եթե Հայաստանը մնաց որպես պետական կառավարվող համակարգ, ապա ինքն անպայման պատասխան է տալու՝ 2020 թվականի պայմանավորված և նվաստացուցիչ պարտության, ինչպես նաև՝ դրա ողջ պատճառահետևանքային զարհուրելի կապի համար», - «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ազատամարտիկ, 44 օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը։

Եթե չկա Հայաստան կամ Հայաստանի իրավահաջորդ, ապա ոչ ոք չի կարող Նիկոլին իրավական պատասխանատվության ենթարկել։ Իսկ թե էլ ի՞նչ կերպ կարող է լինել իր և իր ընտանիքի համար այդ պատասխանատվությունը՝ միայն Աստված գիտի։ Փաշինյանը պետական հանցագործ է և այդ մասին գիտեն բոլորը, ասում է ազատամարտիկը։

Այս տեմպերով գնալու պարագայում Հայաստանին սպառնում է դառնալ Ռուսաստանի Դաշնության, Իրանի կամ, որ ավելի վատ է՝ Թուրքիայի մաս, ասում է ազատամարտիկն ու հավելում, այնինչ փրկօղակներ կան, դրանք առկա են։ Թե ինչո՞ւ այս իշխանությունը չի օգտվում բարեկամ գերտերությունների ընձեռած հնարավորություններից, արդեն ասվեց. «Ընդամենը երեք օր առաջ, ընդարձակ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գերատեսչության խոսնակի բերանով Հայաստանին պարզ ասվեց՝ ստորագրեք ՀԱՊԿ-ի պայմանագիրը, որ այս պահին սեղանին է և ռուսական խաղապահները կբերվեն ու կկանգնեցվեն Հայաստանի սահմաններին` ապահովելով նաև ՀՀ-ի անվտանգությունը, որ էականորեն խարխլվել է այս ապիկար իշխանությունների վարած դավաճանական քաղաքականության արդյունքում։

Այս առաջարկն, ինչպես նաև դրանից առաջ արվածները, մնացին օդում կախված։ Հայաստանը վերջերս մերժեց նաև իր բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը՝ ռազմական դաշինք կնքելու, եւ սա այն պարագայում, երբ թշնամին վտանգավոր խորությամբ մխրճվել է ՀՀ սուվերեն տարածքում՝ գրավելով Սյունիքի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր բարձունքները։ Ինչի՞ մասին է խոսում իշխանությունների այս վարքը՝ կարծում եմ պարզ է…»։

Հայաստանի և Արցախի սահմաններին տեղի ունեցողը լիարժեք վերլուծելու համար, ազատամարտիկն առաջարկում է նայել, թե ի՞նչ է կատարվում աշխարհի ռազմական քարտեզի վրա, որովհետև՝ թե դեռ ի՞նչ է սպասվելու մեր երկրին, մեծապես կախված է աշխարհում տեղի ունեցողից. «Այն, ինչ վերջին մեկ տարում կատարվում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, անկասկած, իր հայելային արտացոլումն է գտնում նաև այստեղ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմական զարգացումների վրա։ Պետք է նշել, որ ՌԴ-ն, ինչպես իսկզբանե հայտարարեց, չի պատերազմում Ուկրաինայի դեմ, այլ միայն ռազմական հատուկ օպերացիաներ է իրականացնում այդ երկրի սահմաններից ներս, այսինքն, հարվածներ է հասցնում միայն հատուկ նշանառության տակ վերցրած ինֆրաստրուկտուրաներին։ Սակայն, բոլորի համար էլ պարզ է, որ ինչ- որ պահից այդ գործողությունները վերածվելու են լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի, այլ կերպ ասած՝ պատերազմի, և ես մեծ մտավախություն ունեմ, որ դա կարող է տեղի ունենալ, ասենք, ոչ թե Ուկրաինայի տարածքում, այլ այստեղ՝ Հարավային Կովկասում, որտեղ ՌԴ-ի հակառակորդները կարող են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ թուլացնելու և ջլատելու ՌԴ-ի ուժերը Ուկրաինայում»։

Հովհաննես Մուրադյանը վերլուծում է՝ ռուսական կողմի ուժերը ջլատելու համար աշխատում է մի ողջ համակարգ, ի դեմս ԱՄՆ-ի, հավաքական Արևմուտքի, Անգլիայի, ինչպես նաև՝ Թուրքիայի. «Իհարկե, Թուրքիայում վերջին ամիսներին տեղի ունեցած ողբերգական և աղետալի տարերքները մեծապես թուլացրին այդ երկրի ռեսուսրները, բայց միամտություն և հիմարություն կլինի մտածել, թե Թուրքիան դրանով կորցրեց համաշխարհային ազդեցության խաղացող լինելու դերը։ Ոչ, այդպես չէ։

Հատկապես Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունները, ինչպես հարյուրամյակների պատմությունն է ցույց տվել, երբեք էլ հարթ չեն եղել և հիմա էլ հարթ չեն։ Եկեք չմոռանանք, որ պատմությանը հայտնի է թվով 12 ռուս – թուրքական պատերազմ և հաջորդն էլ, հավատացնում եմ՝ ամենամոտ ապագայի հարց է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ սադրանքների կգնա Արևմուտքն, այստեղ՝ Հարավային Կովկասում, հարվածելու համար Իրանի Իսլամական Հանրապետությանը, որովհետև աշխարհաքաղաքական վերադասավորումների իմաստով, իրական և մեծ թիրախն այստեղ, այս պահի դրությամբ, մնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հայաստանն, այլևս, վերածվել է բուֆերային գոտու, այլ կերպ ասած՝ պլացդարմի, որի տարածքում կարող են տեղի ունենալ աշխարհաքաղաքական մեծ ու արյունալի բախումները, մի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը «վնասազերծելու», մյուս կողմից՝ էներգակիրների հարցը բարեհաջող և վերջնական լուծելու համար»։

Ազատամարտիկը նշում է՝ սրտի մեծ ցավով է արձանագրում իրականությունը, սակայն, իրատեսական վերլուծությունից խուսափել և ինքնախաբեությամբ զբաղվելու ո՛չ ժամանակ է մնացել, ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ, մեծ իմաստով, նպատակ. «Սրտիս ցավով եմ խոսում այս մասին, բայց Հայաստան պետություն, որպես ինքնուրույն խաղացող, այլևս չկա։ Հենց այս պահին էլ Սյունիքում տեղի ունեցողն այդ իրողությունն է փաստում։ Թշնամին անարգել մտել է մեր Հայրենիքի ողնաշարի մեջ ու ավերում է այն, անում այնտեղ այն, ինչ ցանկանում է և չկա տարրական դիմադրություն անգամ։ Սա, իհարկե, իմ խորին համոզմամբ, հանցավոր անգործության հետևանք է, այլ կերպ ասած՝ արևմտյան պատվեր, որ կատարում են ՀՀ իշխանությունները և սա դեռ կբացահայտվի։
Ի՞նչ է սպասվում, այսքանով հանդերձ, Հայաստանին։ Կա իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ։ Քանի որ Արևմուտքում էներգետիկ ճգնաժամն, արդեն, պիկին է հասել, և ինչպես տեսնում ենք՝ Եվրոմիության կազմում արդեն իսկ, կոնկրետ երկրներ տնտեսական փլուզման եզրին են, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, ապա էներգակիրների խնդրի ժամ առաջ լուծումն օրհասալան հարց է այդ երկրների համար։

Էներգակիրները պետք է անցնեն Հայաստանի սուվերեն տարածքով՝ Սյունիքով։ Եթե հայաստանյան կողմը (նկատի չունեմ ՀՀ օրվա իշխանություններին) որոշում է արգելք հանդիսանալ գործարքի համար, այսինքն, այստեղ զինված դիմադրություն է սկսվում, ապա Ադրբեջանը կարող է հարձակում իրականացնել ՀՀ տարածքի վրա և ռազմական ճանապարհով փորձել լուծել խնդիրը։ Ընդ որում, պետք է ցավով նշեմ, որ ռազմական միջոցներով հարցի լուծման հավանականության ռիսկը խիստ մեծ է, և դա կարող է տեղի ունենալ՝ ընդհուպ օրերս։ Ոչ մեկ անգամ Իրանը կոշտ հայտարարել է, որ թույլ չի տալու իր երկրի հյուսիսային սահմանների վերաձևում, սա, արդեն իսկ հայտ է այն բանի, որ Իրանն անմասն չի մնալու ռազմական գործողություններին միանալու հեռանկարից։ Քանի որ Ռուսաստանի Դաշնության համար Հարավային Կովկասը եղել և մնում է ռազմական նշանակության խիստ կարևոր տարածք, նա ևս չի կաևող թույլ տալ իր ազդեցության թուլացումն այս տարածաշրջանում։

Հետևաբար, եթե Ադրբեջանը որոշեց ռազմական հարձակում սկսել Սյունիքի ուղղությամբ՝ վերջնականապես լուծելու տարածքի գրավման հարցը, ապա բոլորովին չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնությունը լուրջ և որոշիչ հարված կտա Ադրբեջանին, և այդ երկրի ղեկավարը քաջ տեղյակ է զարգացման այս հավանական պլանի մասին։ Իսկ, եթե, հանկարծ, ռազմական գործողություններին մասնակցության հայտ ներկայացրեց նաև Թուրքիան, ապա այստեղ, արդեն, կարող ենք արձանագրել ռուս – թուրքական մեծ պատերազմի, սրանով նաև՝ Համաշխարհային Երրորդ պատերազմի մեկնակը»,- վերլուծում է ազատամարտիկը։

Յուրաքանչյուր զարգացման պարագայում, Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմադրության և զինված պայքարի, եթե չի ցանկանում ուղղակի ջնջել իր հետքը աշխարհի և պատմության քարտեզից. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության տարածքում լայնամասշտաբ և արյունալի պատերազմի վերսկսման պարագայում, հայկական կողմին ռազմական օգնության ձեռք կմեկնեն թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ Իրանի իսլամական Հանրապետությունը, որովհետև մեծ է վտանգը, որ ռազմական հարձակումների թիրախ կարող է դառնալ հանրապետության ողջ տարածքը, սակայն, այստեղ կա մի մեծ խնդիր՝ Նիկոլ Փաշինայնը։ Ո՛չ Ռուսաստանի Դաշնուոյունը, ո՛չ Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու հայտ չեն ներկայացնի, քանի դեռ ՀՀ իշխանության աթոռը զավթել է բոլորի կողմից որպես դավաճան ընկալվող Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, ես խորը համուզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարմանը հաշված օրեր կամ շաբաթներ են մնացել»,- ավարտելով զրույցն, ասում է մահապարտ ազատամարտիկ, 44 օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 07/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Մութաֆյանը ճարտարապետների պալատի վարչությունից դուրս գալու դիմում է գրել
21:47 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Եթե թավշյա թաթիկ կտրողները խաղաղություն են ուզում, թող գնան Ստամբուլում ուզեն». Աշոտ Սեւյան
21:12 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական բախումն անխուսափելի է. Այն կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Արցախի տարածքում». ազատամարտիկ
19:05 19/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Պայքարի վերջին աստիճանն է. եթե այսօր չպայքարեցինք, վաղը թշնամին գալու է կանգնի Երևանի մեջտեղում». ազատամարտիկ Աշոտ Սևյան
23:23 13/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի օրերը հաշված են. Ազատամարտիկ Շահե Աճեմյան (տեսանյութ)
10:46 29/03/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի սահմանների երկայնքով մեր թշնամին լայնածավալ հարձակման է պատրաստվում». ազատամարտիկ (տեսանյութ)
23:55 12/10/2021  |  Միջազգային լրահոսՍոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
19:59 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը, որտեղ արդեն հերթապահում են նաև կամավորները. Ազատամարտիկ
14:28 27/04/2021  |  ՄեկնաբանությունՄահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը
18:26 19/12/2020  |  ԼՐԱՀՈՍՉեմ լռելու. ազատամարտիկ

Արխիվ

[]