ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Մհեր Արղամանյանը կասկածի տակ է դրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը 04/07/2023 12:04 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել էր իր կողմից կայացված վճիռը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութից՝ իր գործով ինքնաբացարկ հայտնելու որոշման հրապարակման վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, արդարացրել էր Զարուհի Փոստանջյանին ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արդարացման դատական ակտի տեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին, դատարանի կազմում են նաև դատավորներ Լուսինե Հովհաննիսյանը և Գրիգոր Հովհաննիսյանը։
Նախնական նիստի ընթացքում պաշտպանության կողմը դատավոր Մհեր Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, փաստացի բավարարվել է, սակայն խնդրահարույց է դատավոր Մհեր Արղամանյանի կողմից որոշման հրապարակման ժամանակ արված հայտարարությունները, որով փաստացի կասկածի տակ է դրվել «Մատաղիսի գործով» օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Զարուհի Փոստանջյանը հրապարակել է տեսանյութը՝ հայտնելով, որ սույն գրությունը և հրապարակված տեսանյութը պարունակում է տեղեկատվություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի կողմից արգելված արարք կատարելու փաստի վերաբերյալ:
«2023 թվականի ապրիլի 6-ին Գործի համար: ԵԴ/0612/01/21 դատական նիստի ժամանակ դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնելով դիրքորոշում արդարացված, սակայն ՀՀ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դեռևս մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացարկի հայտարարությանը հրապարակայինորեն կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» արդարացման դատական ակտերը:
Մասնավորապես` դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնել է հետևյալը մեջբերում եմ. «Կապված իմ նախագահությամբ հայտնի «Մատաղիսի գործով» կայացրած դատական ակտի հետ հարգելով և ընդունելով վերադաս դատարանի որոշումը ես որպես անձ, որպես դատավոր մնում եմ նույն կարծիքի ինչը, որ շարադրված է եղել իմ նախագահությամբ կայացված դատական ակտում»:
Հիշեցնեմ, որ «Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ կայացրած դատական ակտը վերաբերում էր երեք զինծառայողներին, որոնց հանիրավի 2006 թվականի մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանը նախագահող դատավոր` Մհեր Աղրամանյան և դատավորներ` Արմեն Դանիելյան, Արթուր Պողոսյան դատապարտել էին ցմահ ազատազրկման երկու զինծառայողների սպանության համար: Այս դատական ակտը բեկանվել էր 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ և նոր քննության արդյունքում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012 թվականի դեկտեմբերի 8-ին (տես` դատական գործ ՀՅՔՐԴ1/0046/01/08) երիտասարդներին արդարացրել էր: 2013թվականի մարտի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելով սույն գործը Որոշում է կայացրել` թողել օրինական ուժի մեջ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 8-ի արդարացման դատական ակտը, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ և «Մատաղիսի գործով» վերջնական դատական ակտն է:
Երիտասարդների խախտված իրավունքների վերաբերյալ դատական ակտ է կայացրել նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանը և ճանաչելով Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի իրավուքները խախտված Հայաստանի Հանրապետությանը տուգանել է 50 հազար եվրո գումարով:
Այսինքն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել դիրքորոշում հայտնելուց օրինական ուժ ստացած դատական ակտերի վերաբերյալ, այլ դեռ ավելին այդ դատական ակտերը դրել է կասկածի տակ»,- գրել է Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել էին՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և համակարգային խնդիրներ բարձրաձայնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը