ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ձեռները ճար լինի՝ ոչ միայն թատրոնը կփակեն, այլ նաև՝ Արթուր Սահակյանի գլուխը կջարդեն. Հրանտ Թոխատյանը՝ «Գոյ» թատրոնը լուծարելու մասին 04/06/2023 21:13 | ԼՐԱՀՈՍ
«Այն, ինչ պատահեց Երաժշտական կամերային թատրոնի հետ, նույնն, արդեն, տեղի է ունենում «Գոյ»-ի պարագայում ու, չգիտեմ ինչու, ներքուստ ես շատ լավ հասկանում եմ, որ սա վերջինը չի։ Մենք դեռ էլի ենք տեսնելու նմանօրինակ փաստեր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Ամենաահավորն այն է, որ այս աղետի դեմն առնել չի լինում, նշել է դերասանն ու հավելել՝ եթե ողջ թատերական աշխարհը ոտքի կանգներ, կարծում եմ՝ կկարողանայինք փրկել թատրոնները՝ թե՛ «Գոյ»-ը, թե՛ Կամերայինը։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ եթե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն, անգամ, ոտքի չհանեց մշակութային աշխարհին, արդյո՞ք թատրոնի լուծարումը կարող է բերել դրան, դերասանն արձագանքեց՝ իհարկե ո՛չ։
Դերասանը զգուշացնում է՝ այս ամենից հետո պետք է որ պետական համակարգում գտնվող թատրոնները սկսեն լուրջ մտահոգվել, որովհետև յուրաքանչյուրի գլխին կախված է այս Դամոկլյան սուրը. «Այն փափուկ բարձը, թե «Գոյ» թատրոնը միանում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին, ընդամենը բառեր են։ Բոլորը լավ հասկանում են, որ սա թատրոնի մահն է։ Եվ այն բառերը, թե, իբր, երկու թատրոն միաձուլվում են իրար, աշխատելու են միասին, ընդամենը վատ հորինված հեքիաթներ են։ Հեռու չգնանք, օրինակ, Երաժշտական կամերային թատրոնի անունն, արդեն, մոռացել են շատ շատերը, կարծես երբեք չի էլ եղել այդ թատրոնը։ Նույն ճակատագիրը «Գոյ» թատրոնին է սպառնում, բայց չէ՞ որ այն ունի պատմություն, իր ուրույն ոճն ու ասելիքը, ունի այնպիսի թատերական ավանդույթներ, որպիսին չունի Հայաստանում գործող և ոչ մի այլ թատրոն։ «Գոյ»-ն իր հիմքում ունի Արմեն Մազմանյանին ու նրա հիշատակը։ Այսօր այդ թատրոնում աշխատում են յուրահատուկ շնորքով օժտված հետաքրքիր դերասաններ և այլն։ Ի՞նչ է սպասվում այս մարդկանց և իրենց հարազատ «Գոյ»-ին՝ անգոյությո՞ւն…»։
Ի վերջո «Գոյ» թատրանն ունի Արթուր Սահակյան («Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը) ով այսօր մեր երկրի լավագույն ռեժիսորներից մեկն է և հայտնի է ոչ միայն «Գոյ» թատրոնում բեմադրած ներկայացումներով, ասել է դերասան Հրանտ Թոխատյանն ու հավելել՝ Արթուրի բեմադրած բոլոր ներկայացումներն այսօր Հայաստանում լեփ- լեցուն դահլիճներ են հավաքում։
Այսպիսի ռեժիսորներ մենք քիչ ունենք. «Ես չեմ կարողանում հասկանամ այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ ի՞նչ են ուզում սրանք թատրոններից ու թատրոնները պահող մարդկանցից։ Եթե դուք խնդիր ունեք թատրոնի գեղարվեստական ղեկավարի քաղաքական հայացքների հետ, ապա փոխեք նրան, թեև դրա իրավունքը չունեք։ Ռեժիսորի քաղաքական հայացքները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ նրա մասնագիտական գործունեության համար։ Բայց ինչո՞ւ եք փակում, այսինքն՝ սպանում ավանդույթներ ունեցող թատրոնը, ինչի՞ համար, ո՞վ կարող է սա ինձ բացատրել։
Ես համոզված եմ՝ եթե սրանք կարողանային, ոչ միայն թատրոնը կփակեին, այլ նաև Արթուրի գլուխը կջարդեին, եթե ձեռները ճար լիներ։ Իրականում, սրանք այնքան լակոտական ինքնավստահություն ունեն, որ իրենց թվում է, թե ինչ - որ մեծ բարեփոխումներ են կատարում, բայց այնքան պուճուրիկ են ուղեղով, որ չեն հասկանում՝ իրենք այդքան չկան, որ որևէ տեսակի բարեփոխում կարողանան կատարեն, առհասարակ»,- տարակուսած նկատել դերասանը։
Թոխատյանի դիտարկմամբ՝ եթե ԿԳՄՍ-ում լինեին մարդիկ, ովքեր, իսկապես, հասկանային, թե այս ի՞նչ քանդուքարափ է կատարվում մշակութային դաշտում, ապա իրենց ղեկավարին կամ, գոնե, թատրոնների մասով փոխնախարարին հարց կտային՝ այս ի՞նչ ես դու անում կամ ինչպե՞ս ես դու սրա համար պատասխանատվություն կրելու։
Ամփոփելով զրույցը Հրանտ Թոխատյանը նկատել է՝ ծանր զգացողություն ունի. «Ոնց որ Արմեն Մազմանյանին երկրորդ անգամ թաղեն և ոչ միայն Արմենին, այլ թատրոնի ողջ խմբին, ովքեր բավականին հմուտ ու շնորհալի մարդիկ են։ Այս իշխանությանը թվում է, թե իրենք պարտավոր են ինչ - որ բաներ անեն ու առանց հասկանալու, թե ինչ են անում՝ ջարդ են սկսել։ Սա վերաբերում է ոչ միայն մշակույթի, այլև բոլոր ոլորտներին՝ ռազմական, առողջապահական, քաղաքաշինական, Սփյուռքի և գյուղատնտեսական ոլորտները, որ վաղուց արդեն գոյություն չունեն և այլն։ Ամեն ինչ քանդելով գնում են սրանք։
Այնպես չէ, որ այս թատրոնը փակելով, հանկարծակի, բուռն զարգացում է սկսելու ապրել հայկական կինոն։ Հաջորդը կինոլորտն է քանդվելու։ Սա անբացատրելի մի բան է, եթե ոչ ջարդ։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կկարողանա այս ամենն այլ կերպ բացատրել …»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ