ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծերանում է Բաղանիսը, բայց նախկին գյուղապետը չի պատրաստվում լքել հարազատ ծննդավայրը 04/06/2023 21:43 | ԼՐԱՀՈՍ
Սահմանամերձ Բաղանիսում գարունն իր իրավունքների մեջ է մտել։ Մարդիկ իրենց առօրյայով ու գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված՝ հաճախ սահմանային կրակոցների ձայնին անհաղորդ ու անտարբեր։ Բնակավայրի նախկին վարչական ղեկավարը թշնամու կրակոցների մասին չի ուզում խոսել։ Ասում է՝ հողի հետ աշխատանքն օգնում է ամեն ինչից, անգամ «ինտերնետից», կտրվել։ Գյուղատնտեսության ճյուղերից այգեգործությունն է ընտրել Նարեկ Սահակյանը. վարչական ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո որոշել ու սեփական այգին է հիմնել։
«3 հա այգի եմ դրել, կաթիլային համակարգն էլ միացրել եմ, դրանով եմ զբաղվում։ Բաղանիսից չեմ գնալու, միանշանակ չեմ լքելու, կապ չունի՝ գյուղապետ եմ, գյուղապետ չեմ, ես բաղանիսցի եմ, Բաղանիս ապրել եմ ու ապրելու եմ, ինձ այստեղ շատ լավ եմ զգում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Սահակյանը։
Հատկապես 2020 թվականից հետո Բաղանիսում էլ փոխվել է կյանքը... Զրուցակիցս սրտի կսկիծով է արձանագրում՝ գյուղի երիտասարդները, մեկը մյուսին աչք տալով, լքում են բնակավայրը։ Լավ կյանքի հետևից են շտապում երիտասարդ բաղանիսցիները, ավելի հաճախ երիտասարդ տղամարդիկ գյուղից հեռանում են կանանց և երեխաների հետ միասին։ Ծերանում է Սահակյանի հարազատ Բաղանիսը... Անհանգիստ ու մտահոգ է նախկին գյուղապետը, բայց հույսը չի կորցնում... Մի օր արյան կանչը նորից պապական օջախներ հետ կվերադարձնի բաղանիսցի երիտասարդներին...
Սահակյանի խոսքով՝ արտագաղթին նպաստում է նաև համացանցը։ Օրվա մեծ մասը համացանցում անցկացնող գյուղի երիտասարդները տեսնում են, որ հարևան երկրում կամ Հայաստանի մեկ այլ քաղաքում մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, վեր են կենում, իրենք էլ՝ գնում... Բաղանիսում ո՛չ աշխատանք կա, ո՛չ նոր աշխատատեղ, նորմալ է՝ մարդիկ ուզում են լավ ապրել...
«Ինտերնետը բոլորին հասանելի է՝ աչքը տեսնում է, սիրտն՝ ուզում։ Այն ժամանակ, որ այդքան շատ ինֆորմացված չէին՝ կողքի քաղաքում ինչ կա, կողքի երկրում, կողքի պետությունում ինչ կա, այդքան շատ չէին ձգտում գնալ։ Հիմա իններնետն ամենքին էլ հասանելի է։ Դե որ գնում են, տեսնում են, որ արդեն գործերը լավ է, կարող են տան վարձ տալ, քիչ-քիչ ընտանիքներն էլ են տեղափոխում»,- պատմում է նա։
Գյուղը լքող երիտասարդների մեծ մասը մայրաքաղաքում է հաստատվում, մյուսներն էլ՝
իրենց օրվա ապրուստը օտար ափերում են որոնում։ Որ ասածն ավելի պատկերավոր դառնա, Սահակյանը խորը ցավով ծերացող ծննդավայրը համեմատում է մահամերձ մարդու հետ։ Երկուսն էլ կենդանի օրգանիզմ են, երկուսի կենսունակությունն էլ վերջույթներն են ապահովում, իսկ եթե վերջույթներն ախտահարված են, օրգանիզմն էլ դատապարտված է չգոյության։
«Պետությունը ևս կենդանի օրգանիզմ է, գյուղերն էլ՝ այդ օրգանիզմի վերջույթներն են, հիմա, եթե այդ վերջույթներն սկսեն սևանալ, մահանալ, դա մեզ լավ տեղ չի տանի, էլի... Այս տարի Բաղանիսում առաջին դասարանցի չենք ունեցել, սա լուրջ ցավ է»,- ասում է Սահակյանը։
...Լավատես է Սահակյանը։ Հույս ունի որ մի օր կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի կյանքի որակի լավացման ծրագրեր կներդնի՝ մարդկանց զբաղվածության հարցը կլուծի, երիտասարդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություններ կստեղծի, որ երիտասարդ ընտանիքներին գյուղում պահի, թե չէ գյուղում հիմա էլ 30-ն անց տղաներ կան, որ կայուն եկամուտ չունեն և չեն կարողանում ամուսնանալ, ընտանիք կազմել...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ