Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Մինչ ոմն Ալեն Սիմոնյանը Երևանի սրտում քաղաքացիների վրա թքելու օպերացիա է իրականացնում, թշնամին անարգել խորանում է մեր երկրի սահմաններից ներս՝ ևս մի քանի կմ». անվտանգային հարցերով մասնագետ 04/05/2023   22:08  |  ԼՐԱՀՈՍ

«Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են այսօր ադրբեջանցիներն անխոչընդոտ ու անարգել մխրճվել մեր երկրի պետական սահմաններից ներս ու գրավել Սյունիքի մարզի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր կարևորագույն բարձունքները՝ սպառնալով ոչ միայն մարզի, այլ նաև ողջ պետության անվտանագությանը, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ովքե՞ր են ՀՀ-ում եկել իշխանության և որո՞նք են նրանց քաղաքական նպատակները»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է  միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն ու հավելում՝ այլևս հստակ է, որ 2018 թվականից հետո, ՀՀ-ում ստեղծված քաղաքական ռեժիմը նպատակ չի հետապնդում զբաղվել ՀՀ-ի շահերի պաշտպանությամբ։ Ավելին՝ սրանք նպատակ են հետապնդում Հայաստանի Հանրապետության շահը վաճառքի հանել թուրք – ադրբեջանական տանդեմին, ինչն էլ փուլ առ փուլ  իրականություն են դարձնում։

Արմեն Մանվելյանը նկատում է՝ ՀՀ-ում իշխող վերնախավը հիանալի կերպով հասկանում է, որ երկրի ներսում լուրջ անվտանգային խնդիրներ են առաջ եկել, սակայն, ընկալման ռակուրսի տարբերություն կա.«Եթե պետության և այնտեղ ապրող սթափ քաղաքացիների համար անվտանգային խնդիրները սպառնում են տարածքային ամբողջականության և պետականության կորստին, ապա իշխող վերնախավի համար անվտանգային խնդիր է դարձել սեփական իշխանության և աթոռների ամեն գնով պահպանումը և ոչ ավելին։ Ուրեմն, մենք խնդիր ունենք տարբերակելու հայ ժողովրդի և գործող ռեժիմի անվտանգային հարցերի որակական ընկալումները»։

ՀՀ-ում օրվա իշխանությունը զբաղված է Հայրենիքը վաճառելով, ասում է անվտանգային հարցերով մասնագետը. «Մասնավորապես տեսնում ենք, թե ինչ է կատարվում վերջին օրերին Սյունիքի մարզի Տեղ գյուղում, երբ թշնամին գալիս ու անագրելք պոստեր է վերցնում, նստում գյուղի մեջ, իսկ այստեղ՝ Երևանում, իրավիճակը ծածկադմփոց անելու համար կազմակերպվում է ոմն Ալեն Սիմոնյանի կողմից  իրականցվող քաղաքացիների վրա թքելու օպերացիա։ Սրան զուգահեռ իրականության մեջ, թուրքն ամեն ամիս ավելի ու ավելի է խորանում ՀՀ-ի տարածքից ներս»։

Թշնամու նմանօրինակ վարքագիծը, միանշանակ, հանգեցնելու է նրան, որ Հայաստանի պետական համակարգը, ինչն այսօր, արդեն, գտնվում է սուվերենության ամենացածր մակարդակի վրա, իսպառ կորցնելու է իր կենսունակությունը. «Եթե նախկինում մենք ասում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից, ապա հիմա՝  ի դեմս ՀՀ-ում իշխանությունը զավթած այս խմբակի, երկիրը քաղաքական կախվածության մեջ է ընկել անմիջականորեն հենց Բաքվից։ Բոլորովին պատահական չեն Ալիևի կողմից արված հայտարարություններից հետո, դրանց նույնաբովանդակ կրկնությունները ՀՀ իշխանամերձ տարատեսակ անձանց կողմից՝ անուններ չտանք։ Օրինակ, հիշենք Բաքվի նախագահ կոչեցյալի հայտարարությունը՝ 11 հազար դասալիքների վերաբերյալ, որը կարճ ժամանակ անց  հնչեց նաև ՀՀ իշխանամերձ անձանց կողմից և հայաստանյան ներքաղաքական կյանքում լուրջ քննարկման թեմա դարձավ։ Այլ կերպ ասած՝ Բաքուն է այսօր թելադրում, թե ինչ պետք է այստեղ անի ՀՀ-ում գործող քաղաքական ռեժիմը, ինչն էլ անշեղորեն իրականացվում է», - նկատում է Արմեն Մանվելյանը։

Ըստ անվտանգային հարցերով մասնագետի՝ Բաքվից ունեցած նվաստացուցիչ այս կախվածութունը փորձվում է արդարացվել տարածքներ զիջելով, որպեսզի սա չհանգի  ռազմական բախումների կամ էսկալացիայի և, փաստորեն, չսպառնա ՀՀ-ում իշխող քաղաքական վերնախավի վերջանական իշխանազրկմանը։

Արդյունքում, ըստ Արմեն Մանվելյանի համոզման,  թեև սահմանային բախումների վտանգ միշտ կա, այնուամենայնիվ, առաջին հարվածը այս պահին կախված է Արցախի գլխին. «Արցախը պետք է վերջնականորեն հանձնվի ադրբեջանական կողմին։ Դա տեղի կունենա մասսայական տեղահանումների, թե՞ ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում, կախված է միայն և միայն  արցախցիների կամքից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները չեն պատրաստվում լքել իրենց երկիրը, նրանք չեն պատրաստվում հեռանալ իրենց հողից։ Ինչ վերաբերում է ժողովրդի կամքին, ապա այս պարագայում էլ՝ ամեն բան պարզ է։ Ընդամենը մի շաբաթ առաջ օրվա իշխանությունները հրամայեցին Ջերմուկի դիրեքերից իջեցնել «Խաչակիրների» ջոկատի տղաներին։ Այսինքն, սրանով փորձ արվեց կանխել հայկական կողմի դիմադրությունը, որովհետև պարզ է՝ մեր երկրում կան արժանապատիվ զինվորականներ, որոնք չեն պատրաստվում ռազմական էսկալացիայի պարագայում վայր դնել զենքերը, նրանք պայքարելու են մինչև վերջ»։

Հարցին՝ ի՞նչ դեր կստանձնի Հայաստանի բարեկամ և դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե, հանկարծ Արցախում և Հայաստանի հարավում ռազմական էսկալացիայի և բախումների վտանգն իրական դառնա, Արմեն Մանվելյանը վստահ է՝ Իրանը կասի իր վճռորոշ խոսքը. «Իրանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտնել է իր հստակ դիրքորոշման վերաբերյալ։ Այն է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժելու իր երկրի հյուսիսային հատվածում սահմանային վերաձևումները, ինչն, ի դեպ, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև հավաքական Արևմուտքի առաջնային պլանների մասն է կազմում։ Առնվազն տարակուսելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը՝ իրանական կողմի հետ։ Հստակ գիտակցելով երկրի հարավին սպառնացող վտանգի մասին, այս իշխանությունը ոչ միայն չի ձգտում, այլ նաև ամեն գնով խոչընդոտում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական համագործակցության կամ դաշինքների ստեղծումը, ինչը ռազմանական բոլոր օրենքներով և նույնիսկ պարզ տրամաբանությամբ օդի պես անհրաժեշտ է լինելու հայաստանյան կողմին։ Թե ինչո՞ւ է այդպես, սա նույնպես արդեն բոլոր տեսակի կասկածներից վեր է։ Այս իշխանությունը սպասարկում է թուրք – ադրբեջանական, ինչպես նաև՝ հավաքական Արևմուտքի շահերը, անտեսելով սեփական երկրի սահմաններին սպառնացող գոյաբանական վտանգները»։

 

Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ռուսական կողմը, եթե, հանկարծ, հարավային Կովկասում ռազմական էսկալացիան իրականություն դառնա, ըստ Արմեն Մանվելյանի բարդ հարց է.«Ռուսատանի Դաշնությունն արդեն մեկ տարուց ավելի զբաղված է ուկրաինական պատերազմի խնդիրներով, որն, ի դեպ, պատերազմ է հավաքական Արևմուտքի դեմ և սա է պատճառը, որ ռուսական կողմն ամեն կերպ փորձում է հավասարակշռության մեջ պահել իրավիճակն այտեղ՝ Հարավային Կովկասում։ Պարզապես, ՌԴ-ն այս պահին բոլորովին չի ցանկանում պատերազմի երկրորդ ճակատ ունենալ, այս անգամ, արդեն, Հարավային Կովկասում։ Սակայն, սա չի նշանակում, որ այս տարածաշրջանը դադարում է էական և կաևոր դեր ունենալ ՌԴ-ի համար։ Այնպես որ, եթե հանկարծ Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմն իրականութուն դառնա, Ռուսաստանի Դաշնությունն, անկասկած, անմասն չի մնա հստակ գործողությունների միջոցով դիրքորոշում հայտնելուց», - ամփոփելով զրույցն, ասում է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:10 05/04/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի. Մկրտչյան
12:34 05/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱԺ պատգամավորներից պահանջում ենք բացառել հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը. ՀԿ-ների հայտարարությունը
11:13 05/04/2023  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում ենք իշխանության ներկայացուցիչների կողմից բռնարարքների ու բռնության սպառնալիքների այս շղթան. հայտարարություն
22:58 04/04/2023  |  ՎերլուծություններԱլեն Սիմոնյանը խոստովանեց երկրում սահմանադրական կարգի տապալումը. խորհրդարանական երկրում վարչապետը չի կարող ԱԺ նախագահի ղեկավարը լինել
17:21 04/04/2023  |  ՄեկնաբանությունՑավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու. Մուսինյան
16:13 04/04/2023  |  ՄեկնաբանությունԵթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է. Ալեն Սիմոնյան
15:45 04/04/2023  |  ԼՐԱՀՈՍՓակե՛ք թեման. Սիմոնյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին (տեսանյութ)
11:51 04/04/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը». Աշոտ Փաշինյանը հերքում է Ալեն Սիմոնյանին, իր վրա հարձակում չի եղել
18:08 03/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն չի տեսնում և աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները
15:25 03/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Արխիվ

[]