ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեսպանատունը ՀՅԴ-ի հետ առնչություն չունեցող խմբակին ներկայացնում է իբրեւ ՀՅԴ ներկայացուցիչներ. ՀՅԴ 04/05/2023 11:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ.
«ՀՀ քաղաքական ներկայացուցիչները եւ «Ասպարեզ» թերթն ապատեղեկատվություն են տարածում Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը, համաձայան «Ասպարեզ» թերթի ապրիլի 1-ի հաղորդագրության, հանդիպում է ունեցել ծանրակշիռ կուսակցական հանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերից արտաքսված եւ հեռացված անձերից բաղկացած խմբակի՝ ինքնահռչակ «ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի» երեք անձանց հետ։ Նմանատիպ հանդիպում էր կայացել նաեւ ինքնակոչ խմբակի հետ նաեւ ՀՀ Լոս Անջելեսի հյուպատոսական անձնակազմի հետ մարտի 21-ին։
Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի մասնակցությունը վերոնշյալ զույգ հանդիպումներին՝ հայտարարում ենք․
Ա․ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին Ընդհանուր Ժողովը 2022 թվականի մարտի 8-ի հայտարարությամբ հստակ հաստատել է, թե Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանում ո՛վ է գործող միակ դաշնակցական մարմինը, որը հանդիսանում է ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեն։
Բ․ Եթե ՀՀ դեսպանատունն իրապես անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, որն ինքնին լուջ մտահոգություն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտությամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարության միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցված, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից կամ Երեւանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից։
Գ․ Ինչպես ՀՅԴ Սփյուռքի բոլոր մարմինները՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերկայի Կենտրոնական կոմիտեն եւս միշտ հարգանքի եւ պաշտոնականության որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչությունների հետ․ վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանության եւ պետության մինջեւ զանազանության խորը գիտակցությունից։ Իսկ ՀՀ դեսպանատունը, անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցության եւ մինչեւ իսկ քաղաքավարության բոլոր սահմանները, իր պաշտոնական էջում ՀՅԴ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրեւ Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ։
Դ․ Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել կամ տեղեկատվության պակասի վերագրել։ Այս բացահայտորեն գիտակցված նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ապատեղեկատվություն եւ շփոթ տարածել համայն հայության շարքերում մինչեւ Հայաստան, որտեղ ՀՀ իշխանությւոնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմությանը՝ երկիրը նոր զիջումների պատրաստելու համար։ Սա անընդունելի եւ կոպիտ միջամտություն է Սփյուռքի ներքին հարցերին եւ բացահայտում է, թե Դաշնակցությանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակն ի սկզբանե որ քաղաքական ուղղությամբ են փորձել առաջնորդել իրենց խաբված ու մոլորված փոքրաթիվ հետեւորդներին։
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին հեռու մնալ Սփյուռքի ներքին կյանքում անօրինություններ մտցնելուց եւ փորձ անել քաղաքական հասունության որոշ մակարդակ դրսեւորել։ Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, ոչպեսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին եւ համախմբվեն ՀՅԴ-ի շուրջ՝ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախությանը, արցախահայության ապահովությանն ու անվտանգությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից