ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ողջ է. ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նրան 04/05/2023 13:32 | ԼՐԱՀՈՍ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԽՄԿ-ից։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունից, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Ապրիլի 1-ի վաղ առավոտյան սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 3-ի դրությամբ՝ Վիգեն Էուլջեքյանը ողջ է։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց , որ ապրիլի 3-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։
«Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում»,- նշեց Ամատունին։
Ինչ վերաբերում է Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակին և պահման պայմաններին, արդյո՞ք խոշտանմգման, բռնության հետքեր հայտնաբերվել են, Ամատունին նշեց. «Մենք չենք կարող որևէ մանրամասներ հաղորդել առողջական վիճակի, պահման պայմանների մասին, բայց, իհարկե, դա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ տեսակցության առանցքը հենց դա է։ Այսինքն, անձանց, որոնք պահվում են մյուս կողմում, տեսակցելու հիմնական նպատակը հենց դա է, որ հետևենք նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և հնարավորություն տանք, որ կարողանան կապը պահել ընտանիքի անդամների հետ։ Այս տեսակցության շրջանակներում ևս այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք, բայց չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել, քանի որ դրանք մնում են միայն մեր և իշխանությունների քննարկման թեման»։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը եւս «Փաստինֆո»-ի հետ զրույցում եւս հերքեց հայ ռազմագերու մահվան մասին լուրը։ Նրա փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում մամուլում, սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները դարձվել են քննության առարկա, դրանց ստուգման ուղղությամբ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել , Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից տեղեկատվություն է ստացվել, որ այցելություն է կատարվել համապատասխան քրեակատարողական հիմնարկ, որտեղ գերության մեջ պահվում է Վիգեն Էուլջեքչյանը, հանդիպել են վերջինիս, ով ողջ է եղել։
«Այսինքն ստուգմամբ ստացված տվյալներից ելնելով՝ տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Աբրահամյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից