ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից եւ խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների. ՀՅԴ ԳՄ 04/03/2023 19:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ պայմանավորված, վերջին օրերին, ադրբեջանական զինված ուժերը Տեղ գյուղի ուղղությամբ անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք եւ գրավել կարևոր ռազմավարական գերիշխող դիրքեր։ Այս ամենը՝ ՀՀ ներկա իշխանության անգործության կամ էլ լուռ ու գաղտնի համաձայնության հետեւանք է։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախ հայտարարեց, թե վերադիրքավորումները կապված են ադրբեջանական կողմի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից Կոռնիձորով անցնելու հետ եւ հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Սակայն հանրային ահազանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն ստիպված «պարզաբանում» տարածեց, ըստ էության, ընդունելով, որ որեւէ տեղ չարձանագրված նախկինում եղած պայմանավորվածությունները խախտելով ադրբեջանական կողմը 5 ուղղություններով սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։
Առկա փաստերը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Սյունիք կատարած այցի եւ տեղում առանձին հանդիպումների արդյունքում ստացված տվյալները ստիպում են արձանագրել, որ.
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով, գրաված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ, ակտիվ կերպով շարունակում է ամրակայման աշխատանքների իրականացումը, ինչի հետևանքով տեղի է ունենում փաստացի սողացող անեքսիա։
Նման ագրեսիվությանն ի պատասխան, ՀՀ իշխանությունները հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ստեղծելով լրջագույն անվտանգային սպառանալիքներ։
Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են նախկինում ձեռք բերվել, ի՞նչ փաստաթղթով են դրանք ամրագրվել, ինչի՞ հիման վրա է ՀՀ սահմանի առանձին հատվածները համարվում Ադրբեջանի հետ արդեն ճշգրտված։
Թշնամին, փաստորեն կամայականորեն կատարում է սահմանազատում ու սահմանագծում՝ ըստ իր ցանկության, ինչը վտանգաւոր նախադրյալներ է ստեղծում գալիք որևէ բանակցությունների համար։
Անընդունելի եւ դատապարտելի է այն փաստը, որ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին հակազդելու փոխարեն, ՀՀ իշխանությունը շարունակում է անգործություն դրսևորել եւ հանրությանը կերակրել անատամ և մոլերցնող հայտարարություններով։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը մի անգամ եվս հաստատում է, որ ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից եւ խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների։
Այս պայմաններում, անհրաժեշտ ենք համարում ՀՀ պետական և ազգային շահերով առաջնորդվող բոլոր առողջ ուժերի եւ հանրության համախմբման անհրաժեշտությունը, թույլ չտալու համար, որ թշնամու կամակատար այս իշխանությունը շարունակի իր ազգակործան ընթացքը։
»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ