ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլևս ՀՀ ՍԴ-ից մոտ ապագայում դժվար է սպասել որևէ դրական բան. Արթուր Ղամբարյան 04/03/2023 15:07 | Մեկնաբանություն
Դեռևս 2022թ․ փետրվարին ՀՀ սահմանադրական դատարանում (ՍԴ) հնչեղություն ունեցող քրեական գործերից մեկով վիճարկել եմ ազատության մեջ գտնվող մեղադրյալին՝ կալանքի միջնորդությունը քննարկելու համար ազատությունից զրկելու կարգավորումների (1998թ․ ՔԴՕ 130-րդ հոդված) սահմանադրականությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը։
«Նշված գործով պետք է քննարկվեին ձերբակալման ինստիտուտի չարաշահման միջոցով մարդուն ազատությունից զրկելու լրջագույն խնդիրներ, ինչը հետագայում կարող էր ունենալ կանխարգելիչ նշանակություն, սակայն ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, չկարողանալով գործի նկատմամբ ցուցաբերել «վերանձնային մոտեցում», մարդուն ազատությունից զրկելու այս կարևոր հարցով խուսափեց դիրքորոշում հայտնելուց։
ՀՀ ՍԴ-ն ձգձգումներից հետո՝ 13․09.2022թ. հայտարարություն տարածեց այն մասին, որ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի դիմումը համարվել է մերժված։
Այսօր շատերը փաստում են, որ գործնականում իրավապահ մարմինները ներդրել են մարդու՝ անձնական ազատությանից զրկելու այնպիսի համակարգային մեխանիզմներ, որոնք, առանց չափազանցության, կարող են հանգեցնել մարդու ազատության զանգվածային խախտումների։ Այս մասին տարբեր հարթակներում ահազանգում են նաև ՀՀ դատավորները։
Գործնականում ստեղծվել է հետևյալ իրավիճակը․ անմիջական կասկածանքի հիմքով անձի ձերբակալում → դատարան՝ կալանքի միջնորդության ներկայացում → դատարանի կողմից կալանքի միջնորդության մերժում → անձին դատական նիստերի դահլիճից ազատ արձակում → հաջորդ «րոպեին» կրկին անձի ձերբակալում (դատարան ներկայացնելու հիմքով) → կրկին կալանքի միջնորդության ներկայացում → մեկ այլ դատավորի կողմից միջնորդության մերժում → անձին դատական նիստերի դահլիճից ազատ արձակում → հաջորդ «րոպեին» երրորդ անգամ անձի ձերբակալում (դատարան ներկայացնելու հիմքով) և այսպես շարունակ։ Այս սցենարը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ կալանքի միջնորդությունը չի մակագրվել այնպիսի դատավորի, որը կբավարարի այն։
Առկա են նաև օրենսդրական այլ կարգավորումներ և օրենսդրական բացեր, որոնք իրավապահ մարմինների կողմից այլ չարաշահումների պարարտ հող են ստեղծում։
Այլևս ՀՀ ՍԴ-ից, որը վերջին տարիներին ձևավորել է անհատական դիմումների քննությունից խուսափելու՝ սահմանադրական արդարադատության ինստիտուտին ոչ հարիր քաղաքականություն, մոտ ապագայում դժվար է սպասել որևէ դրական բան։ Եթե դա լինում էլ է, ապա, որպես կանոն, ուշացած։
Մնում է միայն այս հարցով մտահոգված ՀՀ դատավորների պահանջով օրենսդրական հրատապ փոփոխությունների իրականացման հույսը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից