ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայողներին կարգելեն սմարթֆոն «բռնել», իսկ համազգեստի կրման իրավունք չունեցող անձինք այն կրելու դեպքում կտուգանվեն. ՊՆ-ն նոր նախագիծ է մշակել 04/03/2023 13:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։ Նախատեսվող փոփոխությունների փաթեթն այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները չեն մասնակցում քննարկմանը։
Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30 տոկոսի չափով` 1-3 ամիս ժամկետով։ Բացի այդ, կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով` զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը։
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։ Սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը»,–ասաց Սարգսյանը։
Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ՝ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների։ Օրենքով կարգավորվում է նաև զինծառայողի՝ առանց վերադասի իմացության ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը։
Պայմանագրային զինծառայողների համար սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև 10-ը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։
Փոփոխություններ են նախատեսվում նաև հետուսումնական պարտադիր զինծառայությունից հրաժարվելու պարագայում։ Սարգսյանի խոսքով՝ նախկին զինծառայողը տույժ չի վճարի, եթե պայմանագրային զինծառայությունից արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում նորից դիմի պայմանագրային զինծառայության անցնելու համար։
Ըստ փոխնախարարի՝ պայմանագրային զինծառայողը մինչև պայմանագրի ավարտը եթե ծառայությունն ավարտելու մասին զեկուցագիր ներկայացնի, ապա պետք է հրաժարագին վճարի` վերջին պաշտոնի դրույքաչափի եռապատիկի չափով։
Առաջարկվող փոփոխությունների փաթեթով հստակեցվում են նաև վարժական հավաքներին կանչելու ոչ ենթակա անձանց շրջանակը։ Իսկ խաղաղ ժամանակ միևնույն գործատուից վարժական հավաքների կանչման ենթակա են աշխատակիցների ոչ ավելին, քան հինգ տոկոսը։ Սահմանվում է նաև արձակուրդը չօգտագործած զինվորներին հատուցում տրամադրելու կարգը։
«Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից այն ապօրինի կերպով կրելու համար։ Ինչպես նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին չպահելու համար»,–հավելեց փոխնախարարը։
Սարգսյանն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխություններն անհետաձգելի են և պետք է ընդգրկվեն Ազգային ժողովի առաջիկա նիստում քննարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ