ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որտե՞ղ է գտնվում Հայոց Ցեղասպանության թանգարանից անհետացած արժեքավոր գողոնը. Արարատ Միրզոյանին ու Վլադիմիր Վարդանյանին առնչվող քրեական գործի ճակատագիրն անհայտ է 04/03/2023 19:16 | ԼՐԱՀՈՍ
Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից անհետացած թանգարանային խիստ հազվագյուտ 17 նմուշների ճակատագիրը շարունակում է չբացահայտված մնալ։
Դեռևս 2006 թվականին Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանն, իր պաշտոնավարման հաջորդ իսկ տարում՝ 2007-ին, պարզել էր, որ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք՝ 2004-ին իրականացված վերանորգման աշխատանքների ժամանակ, անհետացել էին թանգարանի հազվագյուտ նմուշներից 17-ը: Դեպքից երկու տարի անց Դեմոյանը դիմել էր դատախազություն, որի հիման վրա քրեական գործ էր հարուցվել:
Հատկանշական է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում 2007 թվականի ամռանը հարցաքննվածների մեջ են եղել նաև թանգարանի երկու ասպիրանտներ՝ ներկայումս ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի օրվա նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը (վերջիններս 2004 թվականին Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ասպիրանտներ էին: Տեղեկացնենք նաև, որ Միրզոյան – Վարդանյան տադեմը քավոր- սանիկ բարեկամական կապով է հայտնի), որոնց էլ ՀՑԹԻ-ի նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ:
Արդեն 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո նախաձեռնվում է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենի փոփոխության գործընթաց, որի արդյունքում նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին փոխարինելու է գալիս ազգագրագետ, սկանդալային և խնդրահարույց նախաձեռնություններով հայտնի, իշխանամերձ օղակների վստահելի Հարություն Մարությանը, որին հաջորդում է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը՝ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ֆոնդերում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ ԿԳՄՍ նախկին նախարարը նպատակահարմար էր գտնում թանգարանի հիմնական ֆոնդերի մաս կազմող գրականությունն, այդ թվում նաև՝ գրքերն ու մամուլը հանել հիմնական ֆոնդի հաշվառումից, ստեղծել գրադարան, իսկ դրանում ներառված առարկաներին տալ սովորական թանգարանային առարկայի կարգավիճակ: Այսինքն, ենթադրվում էր, որ նախկին նախարարի վերոհիշյալ նախաձեռնության արդյունքում, թանգարան ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը խախտվելու էր:
Թագարան- ինստիտուտի գլխավոր ֆոնդերի անձեռնմխելիության վերաբերյալ առաջացած մտահոգություններին ի պատասխան, նախկին նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային Ժողովի բարձր ամբիոնից մի շարք խնդրահարույց ու ըստ էության հակապետական հայտարարություններ կատարեց, հրապարակելով, որ Հայոց Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի փակ ֆոնդերից որոշ նմուշներ են անհետացել։
Խիստ մտահոգիչ հարցի առնչությամբ, դեռևս 2020 թվական հուլիսին, «Փաստինֆո» լրատվականը խոսեց նաև ԿԳՄՍ ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ, ով լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է ինքն, արդյոք, որ դեռևս 2007 թ. հունիս ամսին, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ քրեական գործ էր հարուցվել 2004թ. ՀՑԹԻ գրադարանից 17 միավոր հազվագյուտ գրականության կորստի փաստով և տեղի էին ունեցել քննչական գործողություններ, հարցաքննվել էին թանգարանի ֆոնդերի պատասխանատուները և այդ տարվա ասպիրանտներ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, փոխնախարարը պարզապես արձագանքել էր. «Դե կորուստը պետք է հայտնաբերվի։ Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում», - ասել էր ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։
Տեղեկացնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինտիտուտից անհետացած հազվագյուտ 17 նմուշների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր:
Հասկանալու համար արդյո՞ք նյութի առնչությամբ նոր բացահայտումներ կամ զարգացումներ տեղի չեն ունեցել, «Փաստինֆո» լրատվականն այսօր կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո ծառայության հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կառույցի մամլո խոսնակն ասաց, որ վերահիշյալ գործի մասին առաջին անգամ է լսում եւ դեպքի առնչությամբ հավաստի և ամբողջական տեղեկություն ստանալու համար խոսնակն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, ինչն էլ լրատվամիջոցը կանի ամենամոտ ապագայում։
Տեղեկացնենք նաև, որ Հայոց Ցեղասպանության թանգարան – ինտիտուտից անհետացած հազվագյուտ 17 նմուշների վերաբերյալ հարուցված քրեական գործի մանրամասների մասին առաջիկայում «Փաստինֆո» -ն կներկայացնի նաև թանգարան – ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հարցազրույցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից