ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ» 04/01/2023 10:40 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է .«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բանգավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք:
Երեք ատյանի դատարաններին էլ բավարար ապացույցներ և փաստեր այս մասով չեն ներկայացվել, և վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին, առավել ևս՝ պետությանը, ոչինչ պարտք չէ: Սակայն այդպիսի որոշումից հետո, ի հակառակ ողջամիտ տրամաբանության և փաստացի ոտնահարելով օրենքը, 2021 թ.-ին, իբր նոր հանգամանքների ի հայտ գալով, արդեն քրեական գործ է հարուցվել գործարանի տնօրենի դեմ: Եվ սկսվել է գրոհների նոր շարք:
Ի մասնավորի, կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 400 մլն դրամի ապրանք: Դատական հինգ որոշում կա, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին, սակայն այն ոչ միայն չի վերադարձվել, այլ հակառակը՝ քրգործում իրեղեն ապացույց է դարձել, ինչը իրավաբանները համարում են ոչ օրինական: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ և հիմա սպասում է դատական հերթական նիստերին:
Թե ինչու են այս գործարանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում, իհարկե, կարելի է ենթադրել: Առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․ 04․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ