ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ որոշումների հետեւանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները. Փիլոսյանի ու Նախշքարյանի լիազորությունները դադարեցվելուց հետո գործերը դեռ չեն վերամակագրվել 04/01/2023 14:02 | ԼՐԱՀՈՍ
Հազարավոր քաղաքացիներ զրկվում են գործերի քննության ողջամիտ ժամկետներում քննության հնարավորությունից՝ ԲԴԽ գործողությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում ԲԴԽ-ն դադարեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող երեք դատավորի՝ Աննա Փիլոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները՝ բավարարելով նրանց կարգապպահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունները։ Ընդ որում, Աննա Փիլոսյանի պարագայում կարգապահական վարույթը հարուցվել էր՝ գործերից չորսով դատական ակտերի տրամադրման ժամկետների խախտման պատճառով, որը դատավորը պայմանավորել էր դատարանների ծանրաբեռնվածությամբ, իսկ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են՝ Փիլոսյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժի և դատական համակարգում ծանրաբեռնվածության խնդրի մասին իր մտահոգությունների բարձրաձայնման պատճառով։
Ընդ որում, դատական ակտերն ուշ տրամադրելու համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նար դատավորներ Վահե Միսակյանը, Արթուր Ստեփանյանը, այլ դատավորներ ևս, որոնք, ըստ էության, ևս բարձրաձայնել են դատարանների ծանրաբեռնվածության հարցը՝ ուշացումները պայմանավորելով այս հանգամանքով։ Այլ խոսքով՝ համակարգային խնդիրների լուծման փոխարեն լծվել են դատավորներին պատժելու գործընթացին, ավելին, դատավորների լիազորությունների դադարեցմամբ նրանց վարույթում քննվող գործերը վերաբաշխվում են մյուս դատավորների շրջանում՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով։ Ընդ որում, բացի դատավորների համար լրացուցիչ ծանրաբեռնվածությունից, նաև քաղաքացիներն են զրկվում գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության իրավունքից, իսկ դատավորների թափուր հաստիքների հապճեպ համալրման համար դատավորների նշանակման հեշտացված և արագացված կարգի սահմանմամբ՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցանման նոր դատավորներով համակարգը համալրելով, դեռևս պարզ չէ, թե ինչ իրավունքների խախտման ականատեսը կդառնանք։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե դատավորներ Աննա Փիլոսյանի և Զարուհի Նախշքարյանի վարույթում քանի գործ է եղել, քանիսն է մնացել անավարտ՝ նրանց լիազորությունները դադարեցնելուց հետո և անավարտ մնացած գործերից քանիսն է վերաբաշխվել։ Ինչպես պարզվեց՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումից երեք ամիս անց նրա վարույթում քննվող գործերից մի քանի հարյուրը դեռևս մակագրված չէ, իսկ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործերից դեռ մակագրվել է 18-ը՝ լիազորությունների դադարեցումից մոտ մեկ ամիս անց։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտից հայտնել են, որ Աննա Փիլոսյանի վարույթում է գտնվել թվով 4605 գործ, այդ թվում՝ քաղաքացիական, վճարման կարգադրություններ, արբիտրաժային գործեր, դատական հանձնարարություն։ Դատավորի վարույթում գտնվող գործերից թվով 1312-ը փոխանցվել են նախորդ տարիներից, 2022թ. ընթացքում ստացվել և վարույթ են ընդունվել թվով 3293 գործ։ Դատավորի՝ լիազորությունները դադարեցնելուց հետո նրա վարույթում գտնվող գործերից անավարտ է մնացել 1675-ը՝ քաղաքացիական, վճարման կարգադրություն, արբիտրաժային գործեր, դատական հանձնարարություն, որոնցից մարտի 15-ի դրությամբ՝ վերաբաշխվել է թվով 1132 գործ։ Այսինքն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելուց երեք ամիս անց մոտ 500 գործ դեռևս վերամակագրված չէ։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են 2023թ փետրվարի 27-ին, նրա վարույթում է գտնվել թվով 4775 գործ՝ (քաղաքացիական, վճարման կարգադրություն, արբիտրաժային գործ, դատական հանձնարարություն), որից անավարտ է մնացել 1501-ը։ Դատավորի վարույթում գտնվող գործերից 491-ը փոխանցվել է 2022 թվական, իսկ 2022թ ընթացքում ստացվել և վարույթ է ընդունվել թվով 4284 գործ։
Դեպարտամենտից հայտնել են, որ մարտի 15-ի դրությամբ նրա վարույթում գտնվող անավարտ մնացած գործերից մակագրվել է 18-ը՝ նշելով, թե վերաբաշխման գործընթացը շարունակվում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ