ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն անձամբ է պայմանավորվում Ալիևի հետ՝ խուսանավելով և՛ ԵՄ դիտորդներից, և՛ ռուս խաղաղապահներից. Գալստյան 03/30/2023 23:22 | Քաղաքական
Վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր ասածներն իրականություն են դարձել, իսկ Հայաստանի իշխանությունը ներկայացնող անձի բոլոր հայտարարությունները մի քանի օր անց փուչիկի նման պայթել են։ Կառավարության նիստում ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե ադրբեջանցիները ոչ մի հայկական բարձունք էլ չեն գրավել, հերթական դեպքերից է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Ադրբեջանն ինչ ասում է կամ արդեն իրականություն է, կամ մոտ ապագայում իրականություն պետք է դառնա։ Այն, որ ինքը ժողովրդի թիկունքում պայմանավորվում է՝ փաստ է. մեկ ասում է, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, հետո հայտարարում է, որ բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ է հանձնել։ Հիմա էլ խոսում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են, ո՞ւմ հաշվին եք պայմանավորվել, դրա մասին ո՞վ է իմացել, դու Ադրբեջանի հետ խոսել ես և դա քո հանրությունից, քո հասարակությունի՞ց թաքուն ես պահել»,- նշեց նա։
Գալստյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կապի մեջ է Ադրբեջանի հետ և անձամբ Ալիևի հետ է քննարկում անելիքներն ու ավելի շատ իրականացնում է Բաքվի բռնապետի հանձնարարականները՝ խուսանավելով և՛ ԵՄ դիտորդական առաքելության եվրոպացի գործընկերներից, և՛ ռուս խաղաղապահներից։
«Նա ուղիղ երկխոսում է Ալիևի հետ և այն, ինչ անում է նա հիմա Հայաստանի գլխին՝ Ալիևի ուղիղ հանձնարարկանն է»,- ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը։
Գալստյանի դիտարկմամբ՝ ՀՀ –ն օրվա իշխանությունների տաղանդի «շնորհիվ» բացարձակապես միայնակ է մնացել անվտանգության ապահովման հարցերում, հասցրել է հարաբերությունները փչացնել բոլոր դաշնակիցների հետ և տուրք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին՝ ՀՀ դարպասները բացել է թուրքերի և ադրբեջանցիների առջև. կառավարության շենքում նստած անձն օրնիբուն խոսում է խաղաղության դարաշրջանից և անդադար կրկնում՝ այդ դարաշրջանն ինքն ամեն գնով բացելու է։
«Ամեն գինը ՀՀ տարածքներն օրեցօր կրճատելն է, հայ զինվորի արյամբ շաղախված սահմանները հանձնելն է, ուրիշ գին այստեղ չկա, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն է ուղիղ ճանապարհ բացել հենց Ադրբեջանի և Թուրքիայի լկտի ու ցինիկ պահվածքի համար։ Ուրիշ բացատրություն չկա և այստեղ պետք է Հարվրդն ավարտած չլինել հասկանալու համար, թե սրանք ուր են տանում»,- ընդգծեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, պետությունը ևս կառավարվում է գլխի, այս դեպքում իշխանության կողմից։ Մեր դեպքում իշխանությունը կամ անգլուխ է, կամ գիտակցաբար սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Նման իրավիճակում օրգանիզմը կարող է թփրտալ, անկանոն շարժումներ անել, ինչպես, օրինակ, տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, ընդդիմադիր տարբեր ուժեր կարող են պիկետներ անել, բողոքի ցույցեր կազմակերպել, դժգոհություն հայտնել, ֆեյսբուքյան գրառումներ անել, բայց ամեն ինչ կախված է գլխից, այդ գլուխը շուտափույթ պետք է փոխել, հեռացնել։
Նախորդ բոլոր նմանատիպ փորձերը դատապարտված են եղել ձախողման. փորձը ցույց է տվել, որ տարաբնույթ փողոցային անհնազանդության և քաղաքական դեմարշներն ու հայտարարությունները բավարար չեն օրվա իշխանությանը հեռացնելու համար։
«Չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, միգուցե արդեն թուրքական յաթաղանը յուրաքանչյուրիս տան դիմաց պետք է չոքի, որ նոր գիտակցենք, թե ինչ աղետի առջև ենք կանգնած։ Օրենքով թույլատրված գրեթե բոլոր գործիքները մենք օգտագործել ենք, եղել են և՛ հաջողություններ այդ պայքարում, եղել են և՛ հիասթափություններ, անհաջողություններ, այնուամենայինվ, կարծում եմ, որ ելքեր կան, ելքերը բազմաթիվ են, միգուցե այս պահին մեր երկիրը կարող են դուրս բերել միգուցե խելագար անհատները, որոնց այս պահին դեռ պետք է սպասել»,- եզրափակեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական կողմի նոր բարձունքների է տիրացել։ Այսօրվա՝ մարտի 30-ի, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է, գործարկվել է նոր ճանապարհ։ Ըստ այդմ՝ նախօրեին Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն` Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ