ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեկ ամսում Հայաստանն ու Արցախը կարող ենք ազատագրել թուրքերից, մեր երբեմնի համբավը պիտի վերականգնենք». Եղիազարյան 03/30/2023 13:21 | ԼՐԱՀՈՍ
Հայաստնում և Արցախում օրվա իշխանություններն այնպիսի պատային իրավիճակ են ստեղծել, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ, համախմբվել ու այս իշխանությունների ձեռքից փրկել երկիր հայրենին, մարդկանց մեծ մասն էլ անտարբեր է դարձել և տպավորություն է, որ շատերը անգամ իրենց մորը, աղջկան ու կնոջը չեն ուզում պաշտպանել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«30 տարի գլուխներս բարձր ենք ման եկել, հիմա գլխիկոր, ընկճված։ Ես չեմ զարմանա, եթե հայ տղամարդը վաղն իր աղջկան էլ չկարողանա պաշտպանել, որովհետև ժողովուրդը չի ցանկանում ինքն իրեն պաշտպանել։ Մեր հայրենիքը մատնված է անտերության, ամեն մի գիտակից հայ պետք է գիտակցի, որ ամեն կերպ պետք է նպաստի այս իրավիճակի փոփոխությանը։ Ժողովուրդը, մարդիկ անտարբեր են դարձել ու ոչինչ չեն ուզում անել իրենց ընտանիքը պաշտպանելու համար»,- ասաց նա։
Ազատամարտիկի գնահատմամբ՝ այսպես շարունակվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում փաշինյանական խունտան թշնամուն է հանձնելու նաև Սյունիքը, Սևանն ու Եղեգնաձորը։ Որքան զիջենք՝ այնքան ավելի շատ է Ադրբեջանը «ծեծելու և ստորացնելու» մեզ։ Պետք է կանգնեցնել այս կործանարար ընթացքը, կասեցնել հայերի նկատմամբ վրեժով լցված գործիչների ազագակործան քաղաքականությունը, իշխանությունից հեռացնել բոլոր նրանց, որոնք Հայաստանը ավերված բնակավայրի են վերածել։
«Այս ամենը դավադրություն է հայ ժողովրդի, հայ ազգի, հայոց պետականության հանդեպ։ Հիշեք՝ վաղը-մյուս օրը կասեն, որ արդեն Սևանն էլ է վիճելի տարածք, ամեն ինչն անելու են այնպես, ինչպես ծրագրված է, դա նշանակում է Հայաստանը ծնկի բերել, այս մարդիկ մինչև վերջ ուզում են ծնկի բերել մեր երկիրը, մեր հայրենիքը ոչնչացնում են։ Վրեժխնդիր է լինում մեզանից, ինչի համար՝ ես չգիտեմ»,- նշեց Եղիազարյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ անգամ այս իրավիճակում հայ զինվորի ոգին բարձր է։ Մեր զինվորը պատրաստ է կռվել, հայոց սահմաններն ազատագրել ադրբեջանական հրոսակախմբերից ու աշխարհով մեկ վերականգնել հայի երբեմնի պատիվն ու արժանապատվությունը։ Քաղաքական կամք ու ճիշտ հաշվարկներ են պետք։
«Ով ցանկանա իմ հայրենիքում այս իրավիճակը փոխել, ես կանգնած եմ նրա կողքին։ Մեկ ամիս չի տևի Հայաստանի մասին լրիվ ուրիշ կարծիք կլինի ամբողջ աշխարհում։ Մենք հարյուր տոկոս հաղթելու ենք, հենց սկսենք պայքարել Ադրբեջանը խելոքանալու է։ 92-ին էլ, երբ թուրքերը Լաչինի միջանցքը փակում էին, բայց հենց թուրքերին սկսեցինք քշել, սկսվեց մի մեծ հաղթարշավ։ Մինչև Գանձակ կարող էինք ազատագրել, բայց այն ժամանակվա ապաշնորհ իշխանությունները փոխարեն Ադրբեջանին կապիտուլիացիա ստորագրել տային, խաղաղություն ստորագրեցին»,- հավելեց ազատամարտիկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ