ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են առանձին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, հարցաքննել նրան. Դատարանը ձգձգում է գործի բողոքի քննությունը (տեսանյութ) 03/30/2023 13:43 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվել է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները 2022թ ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք են ընդունել Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ինչի հետ համաձայն չեն տուժողները։ Նրանք պահանջում են հաղորդումն առանձին քննության առարկա դարձնել և անհապաղ հարուցել քրեական գործ և, ըստ այդմ, դատարան բողոք են ներկայացրել՝ դատախազության անգործության դեմ։ Նրանք դատական կարգով պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Բողոքն ի սկզբանե մակագրված է եղել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որը ավելի քան վեց ամիս չի քննել այն, իսկ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված Արղամանյանը և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, այսպես ասած, «կալանքի» դատարանի դատավորներն ուղարկվեցին կադրերի ռեզերվ։ Արդյունքում գործը վերակամագրվեց և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին, որը բավականին կարճ տևեց, բողոքի քննությունը, ըստ էության, չի կատարվել, գործով ներգրավվեց դատախազ Արշակ Մարտիրոսյանը։ Բողոքաբեր կողմը, սակայն, գտնում է, որ ոչ պատշաճ դատախազի մասնակցություն է ապահովվել բողոքի քննությանը, քանի որ վիճարկվում է ոչ թե Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված գործով ներկայացված բողոքը, այլ՝ դատախազության անգործությունը՝ ծնողների կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ։
Արշակ Մարտիրոսյանն համաձայնություն չէր՝ նշելով, որ պատշաճ կարգով ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, իրականացվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, իսկ ինքը հանդիսանում է դատախազական հսկողություն իրականացնող խմբի անդամ։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի կողմից գրություն է ստացվել, որով դատարանին են ներկայացվել բողոքի վերաբերյալ նյութերը՝ 20 թերթ։ Բողոքի քննությունը հետաձգվեց՝ ապրիլի 17-ն, ժամը՝ 09.30-ն։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ հաղորդումը միացվել է մի գործի այն դեպքում, երբ այն որևէ կապ չուներ գործի հետ, նա արձանագրեց առանձին քրեական վարույթ նախաձեռնելու, Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից