ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023 20:18 | ԼՐԱՀՈՍ
Ես ո՛չ ՀՀ քաղաքացիությունից եմ հրաժարվում, ո՛չ իմ անուն-ազգանունից, ո՛չ էլ՝ իմ հայ լինելուց։ Ես հրաժարվում եմ բռնցքամարտում հայկական դրոշը բարձրացնելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը, որը 2022 թվականին հաղթող է ճանաչվել Արշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում։
Էրիկն ասում է՝ 13 տարվա դադարից հետո՝ 2022-ին, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրեն, երկու առաջնություններում մեդալ է նվաճել, սակայն Հայաստան վերադառնալիս իրեն ըստ արժանավույն չեն դիմավորել. ո՛չ նախարարությունից, ո՛չ էլ բռնցքամարտի ազգային ֆեդերացիայից ՝ Զվարթնոց օդանավակայանում իրեն դիմավորելու չեն գնացել։
Էրիկի հարաբերությունները ֆեդերացիայի և նախարարության հետ ավելի են վատացել, երբ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը բռնցքամարտիկին խոստացել է բնակարանի ձեռքբերման համար պահանջվող 4.5 միլիոն դրամ կանխավճարը հայթայթել։
«Ասել է՝ համբերի, համբերի, համբերի, իսկ ինչու է ասել համբերի, որպեսզի խոսակցությունները ջրվի, գնա։
«4 ամիս է՝ ինձ ասում էր՝ համբերի։ Կարեն Գիլոյանը եկավ մեր տուն, խոստացավ, որ ԿԳՄՍ-ն ամեն ինչ կանի՝ կդիմի ֆեդրացիայի նախագահին, Գագիկ Ծառուկյանին, Երևանի քաղաքապետարանին, որ պահանջվող գումարը կարողանան հավաքել, բայց երբ եկավ օրը, որ պետք է գումարը տար, խաբեց։ Ես տանտիրոջը 800 դոլար բեհ էի տվել, դա էլ գնաց, կորավ։ Ինձ հետ լավ չեն վարվել, ստել են, ինձ կռիվների մեջ են գցել, իմ տված գումարն ա կորել։ Եթե իրենք այսպես են վարվում՝ ես կգնամ»,- ասաց բռնցքամարտիկը և հավելեց, որ ուզում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու կատարվածի մասին հայտնել նրան։
Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ Էրիկի հետ քննարկել են բնակարանի ձեռբերման հարցը։ Գիլոյանը նաև հայտնեց, որ 2022 թվականի դեկտեմբերին պետությունը Էրիկին միանվագ 2.3 միլիոն դրամ է վճարել, 1200 դոլար Օլիմպիական կոմիտեն է տրամադրել, ևս 250.000 դրամ՝ Երևանի քաղաքապետարանը։
«Բացի նշված գումարները «Դինամո» ընկերության նախագահն է 100.000 դրամ տվել, անվանի բռնցքամարտիկներն են իրեն գումար տվել, այս տարվա հունվարից ամսական 440.000 դրամ աշխատավարձ էր ստանում պետությունից, 200.000 դրամ էլ՝ Օլիմպիական կոմիտեից։ Դա, որ բազմապատկենք 3 ամսով, ստացվում է՝ 1 միլիոն 920.000 դրամ, այս երկու թվերը, որ գումարենք, կստանանք 4 միլիոն 970.000 դրամ։ Այսինքն՝ ինքը կարող էր չէ՞ կանխավճարը՝ 4.5 միլիոն դրամը վճարել»,- ասաց Գիլոյանը՝ նշելով, որ այսօր պետությունը սպորտին ու մարզիկներին այնպիսի օժանդակություն է ցուցաբերում, որ երբևէ նման օժանդակություն չի եղել։ Նրա խոսքով՝ մեծահասակ մարզիկներ կան, որոնք մինչև 1.4 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ