ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ որոշումն առաջին հերթին ուղղված է հայոց պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության դեմ․ Ռուսաստանի հայերի միություն 03/29/2023 23:42 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման հետ կապված հարցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովն այս հարցը դեռ չի քննարկել (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացումից հետո), այդ քայլը խիստ բացասաբար է ընդունվել հայ հասարակության մեջ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում։
ՌՀՄ ակտիվի խորհրդակցության մասնակիցների դիրքորոշումը հանգում է հետևյալին․
Այս որոշումն առաջին հերթին ուղղված է հայոց պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության դեմ, որն այսօր, անկախ ամեն ինչից, երաշխավորում և ապահովում է հենց Ռուսաստանը, որի հետ Հայաստանին կապում են ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ոչ միայն երկկողմ հիմունքներով (102-րդ ռազմաբազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կենսական նշանակության ապրանքներ և այլն), այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում:
Ռուսաստանի հայերի միությունը ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քվեարկության ժամանակ առաջնային կդնի առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը, որի կողմից տասնյակ տարիների ընթացքում շարունակաբար զգալի տնտեսական օգնություն է ցուցաբերվում Հայաստանի բնակչությանը:
Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ մենք կարծում ենք, որ և Հայաստանի քաղաքացիներին, և սփյուռքահայերին հետաքրքիր կլիներ իմանալ Հայաստանի վարչապետի և նախագահի դիրքորոշումը, որոնք կարող էին հրապարակավ արտահայտվել այս հարցի վերաբերյալ, քանի որ այն կրում է քաղաքական բնույթ, այլ ոչ թե վկայում է հայաստանյան դատական համակարգի իբր ժողովրդավարության և անկախության դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայկական գործիչներ:
Ինչ վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների այն պնդմանը, թե նման որոշմամբ պայմաններ են ստեղծվում ալիևյան ռեժիմի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ (Հաագայի դատարան) հնարավոր դիմելու համար, ապա հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանը, ինչպես, ի դեպ, տարածաշրջանի գրեթե բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան և այլն, ՄՔԴ – ի Հռոմեական կանոնադրության մասնակից չէ և իրեն բնորոշ ոճով բացարձակապես անտեսում է նման որոշումները, ինչպես, օրինակ, մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացրած որոշումը, որը պարտավորեցրեց Բաքվին բացել Լաչինի միջանցքը։
ՌՀՄ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում համակողմանի հավասարակշռված մոտեցում և ինքնուրույնություն ցուցաբերել և վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»,- ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ