Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը 03/29/2023   12:25  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։

Պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, զարգացումը, Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտությանը և Կոլումբիայում տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմին։

Արթուր Խաչատրյանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամավորներին ներկայացվել են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։ Պատգամավորը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը՝ 1) անմիջապես և անվերապահորեն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, 2) վերադարձնի հայ ռազմագերիներին, 3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) դիտորդների այցելությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները, 4) վերադառնա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին, որոնք պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառյալ և հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրա։

Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրյանը նաև հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի հետ:

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արթուր Խաչատրյանին ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առավել քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նա հատկապես կարևորել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարավոր չէ երկարատև խաղաղություն հաստատել առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Ուրուգվայի խորհրդարանում հայաստանցի պատգամավորը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը և դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը և Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։

ՀՀ ԱԺ պատգամավորը նաև այցելել է Ուրուգվայի Սենատ, որտեղ նրան և պատվիրակության մյուս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանը։ Արթուր Խաչատրյանը և պատվիրակության մյուս անդամները նաև հանդիպում են ունեցել Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ։

Ուրուգվայում հանդիպումների շարքը եզրափակվել է Ուրուգվայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձյալ կարևորվել է Ուրուգվայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլը և կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը ներկայացրել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:37 27/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Խաչատրյանը և Գեղամ Ստեփանյանը Արգենտինայում մասնակցել են Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին
15:08 22/03/2023  |  ՔաղաքականՀայրենիքի համար պայքարի պատճառով մեր ընկերներին արգելել են մտնել Հայաստան, բայց դաշնակցական երիտասարդին դա չի ընկճելու. ակցիայի մասնակից
13:00 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
11:18 15/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովուրդը Ռուսաստանից ակնկալում է ավելի ակտիվ գործողություններ. Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը՝ Սերգեյ Միրոնովին
16:49 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանը ձեզ համար փորձադաշտ չէ. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
11:29 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԲելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին
16:17 09/03/2023  |  ՄեկնաբանությունԴատարանը չի երկարացրել ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանի կալանքը
17:43 04/03/2023  |  ՔաղաքականԵթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը. Իշխան Սաղաթելյան
20:22 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխան Սաղաթելյանն Իրանում մասնակցել է Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովին
13:06 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելով՝ հարված է հասցվել Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը. ՀՅԴ Բյուրո

Արխիվ

[]