ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային քրեական դատարանը դարձրել են գործիք ՌԴ-ի դեմ գլոբալ պատերազմում. Հռոմի ստատուտի վավերացումը լրացուցիչ քննարկման առարկա կարող է լինել. Մելիքյան 03/28/2023 19:32 | ԼՐԱՀՈՍ
Շտապելու և Հռոմի կանոնադրության վավերացում իրականացնելու որոշումը կարող է վտանգավոր լինել։ Կարծում եմ՝ կարելի է այսպես պահել և վավերացնել ավելի ուշ փուլում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։
Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ. հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ. Սահմանադրությանը հակասող։ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ըստ Կառավարության՝ սրանով հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Մարտի 24-ին ՍԴ-ն հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի վերաբերյալ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել՝ այն գնահատելով որպես անընդունելի, հատկապես Միջազգային քրեական դատարանի վերջին որոշումների ֆոնին, որով որոշում էր կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձանագրում է՝ հարցը ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական բաղադրիչ ունի, իսկ վերջին շրջանում, երբ գործ ունենք գերտերությունների հարաբերությունների կտրուկ սրման հետ, քաղաքական բաղադրիչի դերը կտրուկ մեծացել է, իրավական բաղադրիչի դերը՝ կտրուկ նվազել։
«Տեսանք միջազգային իրավունքի գործողությունը՝ տարբեր մարմինների որոշումների մասով, տեսանք, որ այդ որոշումները թղթի վրա են մնում։ Ճիշտ է, իմ շատ գործընկերներ ասում են, որ լրացուցիչ գործիքներ կարող են կիրառվել, բայց եթե չկա քաղաքական կամք, եթե չկա միջազգային քաղաքականության մեջ կոնսենսուս, ապա դրանք պատշաճ ձևով կենսագործելու լուրջ հնարավորություն չի լինելու, ապա միևնույն է, դրանց կենսագործման հավանականությունը՝ մեզ համար ընդունելի ձևով՝ շատ ցածր է։ Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքական տեսանկյունից՝ Հռոմի ստատուտի վավերացումը լրացուցիչ քննարկման առարկա կարող է լինել։ Զուտ իրավական տեսանկյունից՝ կանոնադրությանը միանալու հիմնավորումները գուցե բավականին ուժեղ են, բայց իրավական բաղադրիչի դերը ներկայումս շատ փոքր է»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ արդյունքը, որն ակնկալում ենք, պետք է կշռել և տեսնել՝ արդյո՞ք ավելի մեծ է, քան այն վտանգները, որ դրա հետևանքով առաջանում են. «Համենայն դեպս՝ շտապելու և վավերացում իրականացնելու որոշումը կարող է վտանգավոր լինել։ Կարծում եմ՝ կարելի է այսպես պահել և վավերացնել ավելի ուշ փուլում»։
Նշենք, որ Հռոմի կանոնադրությունը 2004թ ՀՀ ՍԴ-ի կողմից ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված էլ վավերացման գործընթացը չէր շարունակվել։ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ սահմանադրական նոր կարգավորումներն ավելի մեծ ճկունություն է տալիս այն խնդիրների առումով, որոնցով ՍԴ-ն հակասություն էր նկատել ավելի վաղ։
Հարցին՝ կանոնադրությանը միանալու դեպքում Միջազգային քրեական դատարանի որոշումը չկատարելը, օրինակ, մեր ռազմավարական դաշնակիցը համարվող ՌԴ քաղաքական գործիչների, նախագահի նկատմամբ հետապնդման վերաբերյալ, ինչ հետևանք կարող է առաջացնել, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ այսօր բոլոր միջազգային ինստիտուտները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանը դարձրել են գործիք ՌԴ-ի դեմ գլոբալ պատերազմում, ինչի մասին է վկայում նաև Պուտինի վերաբերյալ որոշումը. «Այսինքն՝ անկախ դատական մարմին լինելու բնութագրիչի վերաբերյալ հետևություն անելն այդ մարմնի վերաբերյալ՝ շատ դժվար է այս պահին։ Ինչ վերաբերում է որոշման չկատարման դեպքում հետևանքին, ապա այլ բան չունեմ ասելու, քան Եղիշե Կիրակոսյանն էր պատասխանել Ադրբեջանի մասով՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման չկատարմանը, «սա կարող է լրջորեն վտանգել Հայաստանի հեղինակությանը»»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից