ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան 03/28/2023 20:39 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի՝ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի՝ երեկվա հայտարարությունը, որ այսուհետ ինքն է վարելու Երևանի ավագանու գործակարգավարկան նիստերը բավականին լուրջ խնդիր է։ Եթե դա պարբերաբար բնույթ պետք է կրի, ապա ճիշտ կլիներ ուղղակի արտահերթ ընտրություններ անցկացնել և միանգամից տեսնել՝ ով կհաղթի այդ ընտրություններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մենք տեսնում ենք, որ արդեն դե ֆակտո քաղաքապետի պարտականություններն Ավինյանն է կատարում։ Բնական է, որ անբնական սիտուացիա է ստեղծվել։ Կարելի էր ձևականությունների հետևից չընկնել և արտահերթ ընտրություններ նշանակել»,- նշեց նա։
Իսկ ինչն է ստիպել իշխանություններին այդուհանդերձ ռիսկի չդիմել և հետ կանգնել ունեցած արտահերթ ընտրություններ անցկացնելու և Ավինյանին քաղաքապետի աթոռը հանձնելու մտադրությունից։ Հոկտանյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել Ավինյանի վարկանիշը։ Չի բացառվում, որ իշխանությանը վախեցել է, որ արտահերթի դեպքում ՔՊ-ն այդքան ցանկալի 50+1 տոկոսի շեմը չկարողանա հաղթահարել։
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում, միաժամանակ նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ միշտ էլ իշխանությունն այլ քաղաքական ուժերի համեմատ առավելություն ունի, հատկապես՝ ոչ այնքան ժողովրդավար պետություններում։ Հետևաբար՝ ասել, թե ՔՊ-ն, Ավինյանին լայն լիազորություններով օժտելով, վարչական ռեուրսի չարաշահում է թույլ տալիս, այդքան էլ ճիշտ չէ։
«Սովորաբար «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը կիրառվում է զուտ նախընտրական քարոզչության ժամանակ ուղղակիորեն ձայներ բերելու համար, այսինքն՝ մարդկանց, համայնքային կամ պետական հիմնարկություններում ընտրակաշառք բաժանելը, որը նախկինում էլ կար, երևի հիմա էլ կա»,- նկատեց Հոկտանյանը։
Ուզուրպացրե՞լ է իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը. Այս հարցին ևս Հոկտանյանը վերապահումով է պատասխանում։ Ըստ էության Երևանի քաղաքապետարանի կադրային քաղաքականությունը վարում է ՔՊ-ն, ընտրված վարչության պետերը նշանակել են նույն Քաղպայմանագրի կողմից, հետևաբար՝ քաղաքական իմաստով իշխանությունը որևէ մեկից չի խլել փաշինյանական վարչախումբը։
«Քաղաքապետի պաշտոնը ուզուրպացնելը կերևա ընտրությունների ժամանակ։ Այս պահին ուզուրպացիայի մասին խոսել՝ նշանակում է շատ ավելի հեռուն գնալ, երբ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության օրը, քվեարկությունից հետո լինեն այդպիսի խայտառակություններ, այն ժամանակ ես կարող եմ ասել՝ այո՛, վարչական ռեսուրսի չարաշահում կա, բայց հիմա ամբողջ քաղաքապետարանն իրենց ձեռքում է։ Այնպես չէ, որ այնտեղ կան այլ քաղաքական ուժեր, այսինքն՝ Երևան քաղաքն ու քաղաքապետարանը ղեկավարվում է կոլեգիալ կերպով, կա կոալիցա ու հիմա հանկարծ խլել են իշխանությունը, դա է ուզուրպացիան»,-հավելեց Հոկտանյանը։
Նշենք, որ երեկ՝ մարտի 27-ին, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հրաժարականից հետո տեղի ունեցած առաջին գործակարգավարական նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նիստի սկզբում Ավինյանը հայտարարեց, որ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանի և Ստեփան Մաչյանի հետ «աշխատանքի որոշակի բաժանում են արել և բաշխել են աշխատանքները, ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարի ինքը»։ Փաստացի Ավինյանը հանձնարարություններ է տալու այդ թվում Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ