ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանին սանձող մահակը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում. Նրա դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը կարող է վերանայվել՝ ցանկացած պահի 03/28/2023 18:41 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին սանձող մահակը Նիկոլ Փաշինյանի ձեռքերում է 2019թ-ից ի վեր։
Պարզվում է դեռեւս նրա պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել Արթուր Դավթյանի դեմ՝ հայտարարագրերում ենթադրյալ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին ու մերժել քրեական գործի հարուցումը, որը կարող է վերսկսվել ցանկացած պահի։
Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել Արթուր Դավթյանի՝ հնարավոր ապօրինի հարստացման մասին, իսկ բոլորովին վերջերս՝ արդեն Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո հայտնի դարձավ, որ Դավթյանի հայրն աշխատանքի է անցել խիստ կասկածելի, եթե չասենք համակարգային կոռուպցիոն գործարքի արդյունքում բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերված ԶՄՊԿ- ում՝ բավականին բարձր վարձատրվող պաշտոնում։
Հաշվի առնելով կոռուպցիոն ռիսկերը և հայտարարված՝ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք դատախազությունն ուսումնասիրել է արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գույքի և եկամուտների օրինականությունը, արդյո՞ք քննարկման առարկա է դարձվել նաև Արթուր Դավթյանի հոր նշանակումը՝ ԶՄՊԿ-ում, սակայն պարզվեց, որ Արթուր Դավթյանի ապօրինի հարստացման հարցը քննության առարկա է դարձվել իր պաշտոնավարման օրոք։
«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի հարստացման փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր և 2019թ. դեկտեմբերի 30-ին որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշել են գլխավոր դատախազությունից։
Հատկանշական է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է հենց Արթուր Դավթյանի պաշտոնավարման տարիներին, ասել է թե՝ թե՛ քննչական մարմինը, թե՛ հսկողություն իրականացնող դատախազությունը կաշկանդվածություն են ունեցել գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացնելու հարցում։ Առնվազն զարմանալի կլիներ, եթե հանկարծ Արթուր Դավթյանի անմիջական ենթակայության ներքո գործող դատախազը չհաստատեր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, կամ՝ հանձնարարություն տար քննիչին՝ իր վերադասի վերաբերյալ կատարել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, նշանակել փորձաքննություններ, պարզել, թե օգտագործված շինանյութն իրականում ինչ գնի է եղել եւ որրտեղից, ում միջոցով է գլխավոր դատախազը այն ձեռք բերել։
Այլ խոսքով՝ ցանկացած պահի Նիկոլ Փաշինյանը կամ նրան հաջորդած իշխանությունների կամքով հետագայում կարող է վարույթը վերսկսվել, քննություն իրականացվել ։ Ըստ այդմ, չի բացառվում, որ կոռուպցիոն հնարավոր չարաշահումներն էլ եղել են Դավթյանի հետագա պաշտոնավարման, ինչպես նաև՝ այս իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունքի, նրանց առ այսօր «հլու-հնազանդ» ծառայելու պատճառներից մեկը։ Թերևս, ի թիվս այլնի, նաև այդ հանգամանքով պայմանավորված էր, որ Դավթյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական հետապնդումներին նոր թափ հաղորդվեց, փոխարենը՝ ծածկադմփոց էր արվում բոլոր այն գործերը, որոնց թելերը տանում էին դեպի այս իշխանությունները։ Իրավիճակ չփոխվեց անգամ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից և Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները կցվեցին մեկ գործի և «ջրվեցին»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ