ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաց բերող»-ի գործով փորձագետներից երկուսի խափանման միջոցը փոխվել է. նրանց պաշտոնավարման կասեցումը դատարանը վերացրել է 03/27/2023 17:31 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, կայացել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի, գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ գործով նախնական դատալսումները։ Մեղադրյալի աթոռին են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, փորձագիտական հանձնաժողովի անդամներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Նախնական դատալսումների ժամանակ նախ քննարկման առարկա է դարձվել դատախազին բացարկ հայտնելու, ինչպես նաև՝ նախագահողի ինքնաբացարկի հարցը, ընդդատության հարցը, ինչից հետո դատարանն անցել է մեղադրյալների խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, նրանցից երկուսի՝ Հայկազ Չախոյանի և Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է նաև պաշտոնավարման կասեցումը, ինչը փաստաբանները պահանջել են վերացնել ու համապատասխան միջնորդություն ներկայացել դատարան։
Դատարանը բավարարել է մասնակի՝ վերացնելով պաշտոնավարման կասեցումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց թողնելով միայն բացակայելու արգելքը։ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ դատական նիստին միջնորդություն կներկայացնի՝ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնելու մասին։
Խափանման միջոցի հարցի քննարկումից հետո դատարանը կանցնի ապացույցների թույլատրելիության հարցի քննարկմանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։ Ըստ իրավապահների՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, կեղծ եզրակացություն է տվել։ Նշված վարույթի շրջանակներում Արմեն Չարչյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են հանձնաժողվի կազմում ներգրավված ևս չորս փորձագետներ՝ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից:
Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սարգսյանի մահվան հանգամանքները չէին բացահայտվել անգամ 2018թ իշխանափոխությունից հետ, այս տարիներին որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել, փոխարենը նրա մահը շարունակում էր շահարկման առարկա դարձվել գործող իշխանությունների կողմից՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանությունները։ Այժմ, երբ Արթուր Սարգսյանի մահվանից շուրջ վեց տարի է անցել, իրավապահները մեղադրում են այն ժամանակ Սարգսյանի առողջական վիճակը և կալանքի հետ հնարավոր անհամատեղելիությունը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ներգրավված Արմեն Չարչյանին և փորձագետներին՝ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար։
Ընդ որում, պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Արթուր Սարգսյանի գործը քննող քննիչները և հսկողություն իրականացնող դատախազը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ, եթե անգամ համարենք, որ դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությունը լիարժեք ճշգրիտ չէ, ապա այդ հարցում եւս մեծ դեր է ունեցել ոչ թե հանձնաժողովի անդամների, այլ՝ իրավապահների գործողությունները, ինչ այս պարագայում դրսեւորվել է անգործությամբ։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացրած կրկնակի փորձաքննության հանձնաժողովի անդամները պահանջել են լրացուցիչ ելակետային տվյալներ սպառիչ եզրակացություն տալու համար, որը քննիչը չի փոխանցել, ինչի արդյունքում էլ հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ առկա տվյալների պարագայում չի կարելի հաստատապես պնդել այն նախկին եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանը տառապել է բեխտիերևյան կայուն հիվանդությամբ։ Հենց այս եզրակացությունից հետո էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանքի միջնորդությամբ հապճեպ դիմել է դատարան՝ հասնելով կալանքի։ Դատարանի որոշումից հետո կալանավորը հացադուլ է հայտարարել և 10 օր անց մահացել՝ բոլորովին այլ հիվանդությունից։ Ըստ այդմ, որևէ պատճառահետևանքային կապ այդ եզրակացության և մահվան միջև առկա չէ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով