ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրակելու նպատակը վախեցնելն է, որ մարդիկ հողերն անմշակ թողնեն, ձմռան պաշար չունենան, եթե ուզենային բնակիչներին վնասել, ապա հնարավոր չէր, որ 250-300 մետրից չկպնեին. թաղավարդցի 03/27/2023 20:49 | ԼՐԱՀՈՍ
Թաղավարդում գիշերը հանգիստ է անցել. չնայած երեկվա միջադեպից հետո ադրբեջանական կրակոցների ձայներ չեն լսվել, բայց բնակիչները դեռ մի քանի օր դաշտեր ու այգիներ դուրս չեն գա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի 32-ամյա բնակիչներից մեկը։
Թշնամու թիրախում հայտնված համագյուղացիները պատմել են, որ ադրբեջանցիներն իրենց ուղղությամբ փոքր տրամաչափի զինատեսակներից (АК-74) են կրակել. 3-4 կրակահերթ է եղել։
Զրուցակցիս կարծիքով՝ շատ կարևոր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ ռուս խաղաղապահների ներկայությունը. մարդիկ ավելի ապահով են զգում։
«Արդեն գիտեք, որ գնացել էին դաշտում աշխատելու, երբ ադրբեջանցիները կրակել են։ Մի երկու օր հլը ոչ ոք դաշտ չի գնա։ Դաշտերում աշխատելու համար ռուս խաղաղապահներին պետք է տանեն հետները, առանց ռուս խաղաղապահների աշխատել չի լինում»,- ասաց թաղավարդցի բնակիչը ։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները բնակավայրից 250-300 մետր հեռավորության վրա են գտնվում։ Նախօրեին գրանցված միջադեպը, ըստ նրա, թշնամու կողմից բնակիչներին վախեցնելու, նրանց խուճապի մատնելու և ահաբեկելու հերթական փորձն էր։ Ուզում են այնպես անել, որ մարդիկ հողերն անմշակ թողնեն, ձմռան պաշար չունենան։
«Նպատակը վախեցնելն է, որ մարդիկ չաշխատեն։ Եթե ուզենային բնակիչներին վնասել, սպանել, ապա հնարավոր չէր, որ 250-300 մետրից չկպնեին»,- նշեց տղամարդը։
Նշենք, որ մարտի 26-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։
Նույն օրը՝ ժամը 10:10-ի սահմաններում Արցախի Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը ոստիկանությանը հայտնել են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ։
Այսօր արդեն Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել:
Բոլոր դեպքերում էլ տուժողներ չկան։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ գյուղատնտեսական աշխատանքները: Միջադեպերի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ