ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամու դիմաց ենք ապրում, աշխատանքով պիտի կարողանանք հաղթել թշնամուն. Կոռնիձորի վարչական ղեկավար 03/27/2023 12:37 | ԼՐԱՀՈՍ
Կոռնիձորում 44-օրյա պատերազմից հետո թշնամին հարյուրավոր հեկտար արոտավայրեր ու խոտհարքեր է օկուպացրել։ Ադրբեջանական ներխուժումից հետո բնակավայրի՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները ստիպված են եղել 30-40 տոկոսով կրճատել անասնագլխաքանակը։
Ու, չնայած կորցրած տարածքներին՝ կոռնիձորցիները չեն հանձնվում, շարունակում են իրենց մնացած տարածքների մինչև վերջին սմ-ն օգտագործել և անասուններ պահել այնքան, որքան կբավարարեն եղած պաշարները։
«Արոտավայրերի խնդիր ունենք, բայց դե էլի մի ձև յոլա կգնանք էլի։ Կառուցելու բան շատ ունենք, մնում է՝ համբերատար լինենք, ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, պիտի ձգտենք ավելի շատ աշխատենք. եթե մինչև հիմա մեկ աշխատանք ենք կատարել, այսուհետ երկուսը կատարենք, որ մի բան ստացվի։ Թշնամու դիմաց ենք ապրում, աշխատանքով պիտի կարողանանք հաղթել թշնամուն, միայն աշխատանքով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է բնակավայրի վարչական ղեկավարը Արշակ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ գյուղում որոշները նպատակ ունենք ֆերմերային տնտեսություններ հիմնել։ Գաղափարն առայժմ միայն խոսակցությունների մակարդակում է, բայց ամեն բան ծնունդ է առնում գաղափարից, քննարկումներից։
Բնակավայրի 280 տնտեսությունների մեծ մասը դաշտավարությամբ, հացահատիկային ու բանջարաբոստանային կուլտուրաներ մշակությամբ է զբաղված։ Արտագնա աշխատանքի մեկնողներ էլ կան, բայց քիչ են։
Տնամերձների, դաշտամիջյան ոռոգման ցանցերի նորոգման խնդիրը հրատապ է. Կարապետյանն ասում է՝ կառավարությունը խոստացել է այս տարի վերջապես նորոգել խորհրդային տարիներից ժառանգած, բայց վերջին տասնամյակներին մաշված, ծակծկված ցանցը։
Հասարակական կազմակերպություններից մեկն էլ խոստացել է գյուղի համար կոմբայն ձեռք բերել, բայց դրանով տեխնիկայի հարցը վերջնական չի կարելի լուծված համարել։
«Տեխնիկայի պակաս ունենք, հին տեխնիկաներն են։ Հուսով եմ, որ մինչև հունձը սկսելն ՀԿ-ներից մեկը կոմբայնի հարցը կլուծի։ Գյուղատնտեսությունն էլ մեծ ծախսերի հետ կապված է, ոչ ոք այդ հնարավորությունը չունի, որ մեծ գումարներ ներդնի կոմբայն բերի, տրակտոր բերի։ Ոռոգման ցանցի նորոգման ծրագիրն էլ արդեն պատրաստ է, եթե կառուցեն շատ լավ կլինի, արդեն յուրաքանչյուրն իր տնամերձը նորմալ կմշակի, դա մեծ առաջընթաց կլինի գյուղի համար։ Հուսով եմ՝ մինչև մայիս-հունիսը ավարտած կլինեն»,- ասաց Կարապետյանը։
Առօրյա հոգսերից զատ, բնակավայրում ամենաառաջնային խնդիրը շարունակում են մնալ անվտանգային հարցերը. 44-օրյա պատերազմից հետո թշնամին բնակավայրից 250-300 մետր հեռավորության վրա է գտնվում։ Բոլոր բնակիչներն էլ անհանգիստ են, բայց վախ չունեն. գիտեն՝ թշնամու դեմ ամենամեծ զենքը տևական ու համառ պայքարն է, պիտի անընդհատ «պայքարեն, աշխատեն, շատանան»...
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ