ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ ո՞վ է ասել, որ միայն առաջին տեղակալը պետք է վարի գործակարգավարական նիստերը. Գևորգյան 03/27/2023 19:44 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան, այս պահին Երևանում է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
էստոնիայի Հանրապետության երկրորդ մեծ քաղաք էր մեկնել Տարտուի քաղաքապետի հրավերով։ Այցը նախատեսված էր մարտի 21-25-ը։
«Այցի ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, հեռանկարները, ընթացքում հանդիպում է տեղի ունեցել նաև Տալլինի քաղաքապետի հետ՝ Տալլինի քաղաքապետի հետ ևս նույն հարցերի շրջանակն է քննարկվել։ Պարոն Հովհաննիսյանն արդեն վերադարձել է, Երևանում է»,- նշեց նա։
Ստացվում է՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը Հայաստանում է, բայց գործակարգավարական նիստը վարում է Երևանի քաղաքապետի տեղակալը, իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Գևորգյանն այստեղ արտառոց ոչինչ չի տեսնում, ասում է՝ որևէ խնդիր չկա, որ Ավինյանը վարի նիստը։
«Իսկ ինչու հաշվի չեք առնում, որ շատ հնարավոր է, օրինակ, ֆիզիկապես մարդն ի վիճակի չլինի նիստ վարել, հնարավոր է՝ Հովհաննիսյանն այնպիսի ժամի է վերադարձել, որ ֆիզիկապես չի կարողացել վարել նիստը։ Խնդիրն ինչո՞ւմն է, որ պարոն Ավինյանը վարի նիստը, եթե օրենքին չի հակասում»,- զարմանում է լրատվության վարչության պետի տեղակալը։
Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև՝ հաջորդ նիստերն էլ է Ավինյանը վարելու, քաղաքապետարանի պաշտոնյայի պատասխանն անորոշ էր.
«Մինչև հաջորդ նիստը պետք է ապրենք, որ հասկանանք, տեսնենք՝ ով կվարի։ Իսկ ո՞վ է ասել, որ միայն պետք է առաջին տեղակալը վարի»,- եզրափակեց Գևորգյանը։
Նկատենք, որ Լեւոն Հովհաննիսյանը ոչ միայն քաղաքապետի առաջին տեղակալն է, այլեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը, որի փոխարեն, փաստորեն, Ավինյանն է վարելու գործակարգավարական նիստերն ու հանձնարարություններ տալու՝ այդ թվում քաղաքապետի պաշտոնակատարի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին։
Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ եթե քաղաքապետի առաջին տեղակալի բացակայության դեպքում ինչ-որ առումով կարելի է հասկանալ, որ գործակարգավարական նիստը վարում է Տիգրան Ավինյանը, ապա քաղաքապետի պաշտոնակատարի ներկայության դեպքում՝ առնվազն խնդրահարույց է, որ այն վարի տեղակալներից մեկը։
Նշենք, որ այսօր Երևանի նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հրաժարականից հետո տեղի ունեցած առաջին գործակարգավարական նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նիստի սկզբում Ավինյանը հայտարարեց, որ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանի և Ստեփան Մաչյանի հետ «աշխատանքի որոշակի բաժանում են արել և բաշխել են աշխատանքները, ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարի ինքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ