ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ» 03/24/2023 09:01 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը (Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) դատախազությունում կարողացել է ապացուցել իրեն պատկանող գույքի օրինական ծագումը։ Հիշեցնենք, որ Արման Սահակյանն անցնում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, դատախազությունը դեռեւս 2021 թվականին նրան պատկանող գույքի օրինականությունը ստուգելու հետ կապված ուսումնասիրություններ էր սկսել, Արման Սահակյանին պատկանող գույքի ու հաշիվների վրա կալանք էր դրվել։ Մենք զրուցեցինք Սահակյանի շահերի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Սահակյանի գույքի օրինականությունն ամբողջությամբ ապացուցվել է, եւ ուսումնասիրությունները դադարեցվել են։ Ի դեպ՝ բոլոր հարուցված գործերից սա առաջինն է, որտեղ մարդն ապացուցել է իր «անմեղությունը»՝ իր գույքի ձեռքբերման հիմքերը՝ մինչեւ վերջին լուման, ներկայացրել է դատախազություն։
«Բավականին երկարուձիգ գործընթաց տեղի ունեցավ, որի ժամանակ դատախազության կողմից պահանջված բոլոր հարցերին վերաբերող փաստաթղթերը մանրակրկիտ ներկայացրել ենք դատախազություն եւ ուսումնասիրության արդյունքում այս պահին, ճիշտ է` դադարեցման վերաբերյալ որեւէ հստակ որոշում, տեղեկատվություն չունենք, բայց մեր վստահորդի գույքերի վրայից, հաշիվներից կալանքը հանվել է, որովհետեւ մենք պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, բոլոր հարցադրումներին, որոնք հետաքրքրում էին դատախազությանը, ողջամիտ պատասխաններ ենք ներկայացրել եւ դրանք հիմնավորող ապացույցներ»,- պատասխանեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ Արման Սահակյանի ընտանիքի բոլոր անդամների հաշիվներից է կալանքը հանվել․ «Ուսումնասիրությունները ոչ միայն կնոջ, այլեւ ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ էին, եւ կնոջը պատկանող գույքի, աշխատավարձի հաշիվների վրա էր կալանք դրված, ամեն դեպքում՝ բոլորը բացվել է, որեւէ խնդիր չունենք այդ մասով»։
Փաստաբանին հարցրինք՝ սա առաջի՞ն դեպքն է, երբ ուսումնասիրության փուլում անձն ապահովում է իր գույքի օրինականությունը։ «Իմ ունեցած տեղեկություններով, նախ՝ սա առաջին գործերից էր, որով ուսումնասիրություններ էր սկսել դատախազությունը, եւ, իմ ունեցած տեղեկություններով, առաջին դեպքն է, որ քննություն է կատարվել, հաշիվներն են բացվել, կալանքներն են դուրս եկել։ Ամեն դեպքում, մենք այդ մասով մեր գոհունակությունն ենք հայտնում այն առումով, որ դատախազության հետ մեր աշխատանքներն այդ մի քանի ամիսների ընթացքում շատ արդյունավետ ենք գնահատում, փոխադարձ կապը միշտ մատչելի է եղել, փաստաթղթաշրջանառությունը՝ նորմալ, այդ մասով որեւէ խնդիր չենք տեսել»,- պատասխանեց փաստաբանը։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով առաջին հայցերը 2021 թվականին են ուղարկվել դատարան, մինչ այժմ միայն 1 գործով կա դատարանի վճիռ, որով դատախազությունն ու պատասխանողը հաշտություն են կնքել, այսինքն՝ պատասխանողն ընդունել է իր գույքի ապօրինի ծագումը, եւ դրա մի մասը բռնագանձվել է։ Իսկ, առհասարակ, այս օրենքն ու ուսումնասիրությունները հակասում են իրավունքի նորմերին․ այս պարագայում ոչ թե իրավապահներն են ապացուցում մարդու մեղքը, այլ մարդն ինքն է ապացուցում, որ անմեղ է, եւ իր ձեռք բերած գույքը հիմնավորում է փաստաթղթերով եւ տարիների ընթացքում ստացած օրինական եկամտի մասին ապացույցներով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 03․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել