ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել 03/24/2023 14:18 | Առողջություն
Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակված «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի բուժքույրն ու մայրապետը։
Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից չեն հերքել մեր այս տեղեկությունները։
Նշենք, որ «Ուիգմոր Քլինիք» հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը հաստատել էր տեղեկություններն առ այն, որ առաջին վարակվածների մեծ մասը բուժում են ստացել իրենց մոտ։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որ վարակը եղել է բերովի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հենց «Ուիգմոր Քլինիք»-ի բուժքույրն ու մայրապետն են եղել առաջին վարակակիրները, որոնց անզգուշության հետեւանքով այն տարածվել էր։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու այդ տեղեկությունը, ինչի ի պատասխան ստացված գրությամբ չի հերքվել։ ԱՆ-ն փորձելով պաշտպանության տակ վերցնել իրենց նախարարի մորը պատկանող կլինիկան։ «ՀՀ-ն 2007 թվականից համարվում է կարմրուկի առումով էլիմինացված կարգավիճակ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ 2007 թվականից ի վեր՝ այդ թվում վերջին 12 ամիսների ընթացքում երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չի գրանցվել։ Ներկայիս լոկալ բռնկումը կապված է բերովի դեպքի հետ»,- պարզաբանել են նախարարությունից՝ խուսափելով ասել, թե արդյոք տեսչական ստուգում իրականացվել է պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել տարածումը, ով է պատասխանատու հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անձամբ բաժնեմասն ունի այս ԲԿ-ում։ Նրա շահագրգռվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որը միայն այս տարի 2023 թ․ պետական բյուջեից սույն «Ուիգմոր» կլինիկան առողջապահության նախարարությունից ստանալու է շուրջ 700 միլիոն դրամի պետպատվեր։
Եւ, ըստ շրջանառվող վարկածի, կարմրուկը եւս դարձել է բուժման համար անհրաժեշտ գումարները դեպի այս կլինիկա ուղղորդելու համար։ Հիվանդների բուժումը կազմակերպվում է հենց այդտեղ՝ պետպատվերի շրջանակում բուժման համար, իսկ որոշ մասնագետներ նշում են, որ «Ուիգմոր»-ը կարմրուկ բուժելու իրավունք չունի, հետևաբար, պետք է ծանուցեր պետական մարմնին իրավիճակի մասին, մեկուսացնեին հիվանդներ, ինչը չի արել։
Ակներեւ է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգալի աշխատանք ունի իրականացնելու՝ պարզաբանելու հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր, սակայն առայժմ այս մարմինը ցուցաբերում է անգործողություն, ու բացառված չէ, որ դրա պատճառը նախարարի անձնական շահագրգռվածությունն ու հետաքրքրությունն է «Ուիգմոր»-ի նկատմամբ։
Կա խախտման ահազանգ, կա անգործություն ու կա ղեկավար, որը մեղմ ասած անտարբեր չէ այն կլինիկայի նկատմամբ, որտեղ առերեւույթ կան խախտումներ, իսկ ինչ է դրանց քողարկումը, եթե ոչ համակարգային կոռուպցիայի դրսեւորո՞ւմ։
«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի՝ պարզելու, թե, ի վերջո, տեսչական մարմինը երբ կսկսի վեր դասել հանրային շահն ու ստուգումներ իրականացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել