ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԴԱՀԿ պարզաբանումը՝ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների առնչությամբ 03/23/2023 15:37 | ԼՐԱՀՈՍ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Գառնիկ Իսագուլյանի՝ 22․03․2023 թվականին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հարկադիր կատարողի կողմից իրականացված կատարողական գործողությունները կասկածի տակ դնելու վերջինիս արտահայտած սուբյեկտիվ տեսակետների վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարողի գործողություններն իրավաչափ են և բխել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելուց։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս 16.11.2022թ-ին տրված թիվ ԵԴ/22396/02/20 կատարողական թերթի հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնում 22.11.2022թ-ին վերսկսվել է հարուցված կատարողական վարույթը, համաձայն որի պետք է՝ պարտավորեցնել պատասխանող Գ․ Իսագուլյանին «Live News» լրատվականի եթերից ներողություն խնդրելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հնչած վիրավորական արտահայտությունների համար և հրապարակայնորեն հերքելու հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Նշված կատարողական վարույթի շրջանակներում ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.12.2022թ-ի դրությամբ կատարողական թերթով սահմանված պահանջը կատարված չէ:
Գ․ Իսագուլյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով, այն է՝ «Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը», նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը ուսումնասիրելու և գնահատական տալու համար 13.01.2023թ-ին կատարողական վարույթից համապատասխան նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն։
Հարկադիր կատարողն իր լիազորություններն իրացնելիս առաջնորդվել է բացառապես օրենքով և ասուլիսի ընթացքում հնչած ենթադրություններն այս առումով իրականության հետ որևէ աղերս չունեն։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ԵԴ/22396/02/20 քաղաքացիական գործով դատարանի 25.04.2022 թվականի վճռի դեմ Գ․ Իսագուլյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ինչն էլ հիմք է հանդիսացել հարկադիր կատարողի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը կատարելու համար։ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «․․․Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», մինչդեռ այս դեպքում դատարանի նման որոշում առկա չէ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/28/2024 19:50 Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել