ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է. Մուրադյան 03/23/2023 15:24 | Մեկնաբանություն
Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը մարդու առողջության 21 սպառնալիքներից մեկն է, իսկ զարգացած երկրներում ամենհահիմնական ռիսկի գործոնների տասնյակում է:
Համաձայն ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաների՝ 2021թ. ՀՀ-ում թմրանյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվը եղել է 7570, (2014թ.- 5357), որոնցից 62%-ն օգտագործել են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ; 38%-ը՝ այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներ, ընդ որում նրանց մեծամասնությունը (99.7%) օգտագործել էին օփիոնատիպ նյութեր և ընդամենը 0.3%-ը՝ կոկաին: Հարկ է նշել, որ օփիոնատիպ թմրամիջոցները կախվածության զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն և կարող են ավելի արագ առաջացնել կախվածություն, քան այլ խմբերի թմրանյութերը։
ՀՀ-ում օփիոնատիպ նյութերից առավել հաճախ օգտագործվում են օփիոնը, ացետիլացված օփիոնը, հերոինը, դեզոմորֆինը, ինչպես նաև ապօրինի մեթադոնը և բուպրենորֆինը (սուբուտեքսը):
Ներկայումս աշխարհում նոր արհեստական խթանիչներից լայնորեն օգտագործվում է նաև մետամֆետամինը (կրիստալ), որը պատկանում է ամֆետամինային շարքի խթանիչներին:
Սակայն Հայաստանի նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաները չեն տալիս որևէ հստակ տեղեկություն երկրում դրանց օգտագործման տարածվածության վերաբերյալ:
Մետամֆետամինն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է, որն համարվում է ամենաուժեղ թմրամիջոցներից մեկը։
Կախվածությունն առաջանում է արդեն իսկ ներերակային 3-5-րդ օգտագործման, իսկ ծխելու դեպքում՝ 2-3 շաբաթվա կանոնավոր օգտագործման ժամանակ:
Այն սպիտակ բյուրեղային փոշի է, որը պատրաստվում է ամֆետամիններից, որոնց ավելացվում են նարկոտիկ ազդեցությունը ուժեղացնող լրացուցիչ նյութեր: Շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, մետամֆետամինի արտադրությունն ու բժշկական օգտագործումը խիստ արգելված է։
Սակայն, օրինակ ԱՄՆ-ում այն դեռևս նշանակվում է ճարպակալության և ուշադրության դեֆիցիտի խանգարման բուժման կարճաժամկետ կուրսերի ձևով: Դեղատներում վաճառվող դեղամիջոցը տրվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այն երկրներում որտեղ մետամֆետամինի արտադրությունն արգելված է, տարածված է դրա կուստար ձևով պատրաստված տարբերակը, որն ավելի վտանգավոր է, քանզի ամֆետամիններին ավելացվում են առողջության համար վտանգավոր էժան թունավոր նյութեր, օրինակ, ԱՄՆ-ում իզոպրոպիբենզիլամինը:
Մետամֆետամինի օգտագործման հաճախականությունը ոչ բժշկական նպատակներով, համեմատած զարգացող երկրների հետ, շատ ավելի բարձր է զարգացած երկրներում (օրինակ, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում):
Ըստ 2019թ. ԱՄՆ-ում իրականացված հետազոտության արդյունքների՝ մետամֆետամին օգտագործող 12 և բարձր տարիքի անձանց թիվը կազմում էր շուրջ 1.9 մլն: Համաձայն նույն թվականին Ավստրալիայում իրակականացված հետազոտության արդյունքրեի՝ 14 և բարձր տարիքային խմբում նրանք կազմում էին ամբողջ բնակչության 1.4%: Զարգացող երկրներից մետամֆետամինն ավելի հաճախ օգտագործվում է Հարավարևելյան Ասիայի երկրներում:
Հաշվառված անձանց շրջանում 2021թ. գերակշռում էին 28-49 տարեկան անձինք (56,78%), 20.30%-ը եղել են 19-27 տարեկանների խմբում, 20.24%-ը ՝ 50-64, 2,50%-ը ՝ 65-ից բարձր, 0,13%-ը՝ 18 տարեկանների և 0,05%-ը ՝ մինչև 18 տարեկանների խմբում: Նույն տարեթվին առաջին անգամ հաշվառված անձանցից 54.3%-ը նույնպես գտնվել են 28-49 տարեկանների խմբում: 2021թ. դրությամբ հաշվառված անձանց ընդհանուր թվի մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 2.0%:
Ըստ 2009-2010թթ. մեր երկրում իրականացված դպրոցականների առողջության վարքագծի ուսումնասիրության ծրագրի արդյունքների՝ 15 տարեկան տղաների 7%-ը երբևէ գործածել են կաննաբինոիդային խմբի թմրամիջոց, ընդ որում նույն տարիքային խմբի աղջիկների խմբում թմրամիջոցների գործածման դեպք չի արձանագրվել:
«ՀՀ տարածքում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտներով» սահմանված են խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և բուժում: ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական անվճար բուժօգնության և սպասարկման ամբողջ ծավալը երաշխավորված է պետության կողմից և իրականացվում է պետական պատվերի հիմունքներով:
Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական և վիճակագրական տվյալները մնում են խիստ աղքատիկ, քանի դեռ թմրամիջոցների վերաբերյալ հետազոտությունների ակտիվությունն անբավարար է, իսկ առկա տվյալներն էլ արտացոլում են միայն իրավիճակի որոշակի, այլ ոչ թե համընդհանուր պատկերը:
Թմրանյութերի շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի տարածքում իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային, 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիային և 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային համապատասխան։
Բուժհաստատություններում թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդներին տրամադրվում է առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում, որը, նախքան փոխարինող բուժման ներդրումը, բուժման միակ մեթոդն էր և ուներ ցածր արդյունավետություն, քանզի բուժման ավարտից հետո բուժառուները վերսկսում էին թմրամիջոցների օգտագործումը:
2009 թվականից սկսած նախ Երևանում, ապա Գյումրու, Լոռու, Սյունիքի բժշկական հաստատություններում օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվում է նաև մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ), որը համարվում է առավել արդյունավետ և ժամանկակից բուժման մեթոդ:
Կլինիկական ուղեցույցի համաձայն՝ ՄՓԲ ծրագրում ընդգրկման անհրաժեշտ հիմքերն են.
• ՀՄԴ դասակարգիչի 10-րդ վերանայմամբ սահմանված «Հոգեկան և վարքային խանգարումներ օփիոնատիպ նյութերի գործածման հետևանքով. կախվածության համախտանիշ» ախտորոշումը
• հիվանդի գրավոր համաձայնագիրը
• 18 տարեկանից բարձր տարիքը
• ապօրինի թմրամիջոցների գործածումը դադարեցնելու ինքնուրույն և դետոքսիֆիկացիոն բուժման երկու կամ ավելի անարդյունք փորձերը:
Հարկ է ընդգծել, որ ՄՓԲ ներդրումը ՀՀ-ում մեծապես նպաստել է նարկոլոգիական բուժման արդյունավետության և օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց կողմից նարկոլոգիական ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը: Սակայն, այն միևնույն է մնում է ցածր բուժառուներին տրամադրվող ծառայություններում որակյալ հոգեբանական և սոցիալական աջակցության, ինչպես նաև վերականգնողական բուժման բացակայության պատճառով:
Համաշխարհային պրակտիկայում օփիոիդներ օգտագործող անձանց մոտ դրանց ազդեցությունը և հատկապես գերդոզավորման ժամանակ բացասական երևույթները և մահացության մակարդակը նվազեցնելու նպատակով այսօրվա դրությամբ զարգացած երկրներից շատերը իրականացնում են նալոքսոնի տարածման ծրագիր, որն ցույց է տվել բարձր արդյունավետություն: Նալոքսոնը՝ օփիոիդային անտոգոնիստ է, որն օգտագործվում է թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած թունավորումների բուժման նպատակով: Այն նվազեցնում է օփիոիդների օգտագործման ժամանակ առաջացող շնչառական դեպրեսիայի ախտանիշները, հիպոթենզիան: Միևնույն ժամանակ դեղորայքն անարդյունավետ է ոչ օփիոիդային նյութերից առաջացած շնչառության ընկճման (հիպովենտիլյացիայի) ախտանիշները բուժելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նալոքսոնի օգտագործման ժամանակ որոշ դեպքերում գրանցվել է կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հեռացման համախտանիշ՝ դեղամիջոցի ոչ ադեկվատ չափաբաժնի կիրառման դեպքում), այն համարվում է անվտանգ:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում թմրամիջոցներ օգագործողների ավելի քան մեկ երրորդը կիրառում է օփիոնատիպ թմրամիջոցներ, նալոքսոն դեղամիջոցի ձեռքբերումը և նմանատիպ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենար ՀՀ-ում նարկոլոգիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վրա:
Նալոքսոնի տարածման ծրագիրն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, մի շարք այլ Եվրոպական երկրներում, Ավստրալիայում և այլ երկրներում և նպաստել է օփիոիդների գերդոզավորումից մահացության մակարդակի կտրուկ նվազմանը: Օրինակ, ըստ իրականացված հետազոտությունների արդյունքների, ԱՄՆ-ի որոշ նահանգներում այն իջել է ավելի քան 50%-ով, Ավստրալիայում՝ 30-40%-ով: Իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման արդյունքները հաստատում են նալոքսոնի տնային պայմաններում օգտագործման բարձր արդյունավետությունը՝ մահերի դեպքերը կանխելու համար:
Ըստ ԱՀԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների դեմ պայքարի միջոցառումները պետք է լինեն ամբողջական, հավասարակշռված (balanced) և ապացուցողական բժշկության մոտեցումների վրա հիմնված:
ԱՀԿ-ի կողմից 2004թ. առաջարկված և 2014թ. վերանայված թմրամոլության և նրա վնասի կանխարգելման միջոցները ընդգրկում են.
1. Կանխարգելիչ միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամիջոցների օգտագործման և դրանցից կախվածության զարգացման ռիսկի նվազմանը,
2. Բուժական միջոցներ, որոնց նպատակն է կախվածություն ունեցող անձանց թմրամիջոցից հրաժարվելու նպատակով բժշկական օգնությամբ և վերականգնողական միջոցներով ապահովումը,
3. Թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած վնասի նվազման միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամոլության բացասական հետևանքների նվազմանը, նույնիսկ այն անձանց խմբում, ովքեր պատրաստ չեն հրաժարվելու թմրամիջոցների օգտագործելուց: Վնասի նվազման ծրագրերին են պատկանում ներարկիչներով ապահովումը, գերդոզավորման կանխարգելումը, փոխարինող բուժումը,
4. Իրավապահական միջոցներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների հասանելիության նվազմանը և մատակարարման շղթայի խախտմանը.
5. Գնահատող միջոցներ՝ ուղղված կանխարգելիչ, բուժական և վնասի նվազման և իրավապահական միջոցների արդյունավետության մոնիթորինգին:
ԱՀԿ-ի կողմից թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման առաջարկված սկզբունքները և ստանդարտները՝
• Բուժման առկայության, մատչելիության, գրավչության և համարժեքության ապահովման անհրաժեշտությունը,
• Բուժման ընթացքում էթիկական նորմերի փահպանումը,
• Թմրամիջոցների օգտագործման խանգարումների բուժման խթանում քրեական արդարադատության, առողջապահական և սոցիալական խնամքի համակարգերի միջև արդյունավետ համակարգման (coordination) միջոցով,
• Բուժման հիմնվածությունը գիտական ապացույցների վրա և համապատասխանոթյունը թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումներ ունեցող անձանց սպեցիֆիկ կարիքներին,
• Բնակչության խմբերում բուժման հատուկ կարիքների և խնամքի կարիքներին արձագանքելը,
• Թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման ծառայությունների և ծրագրերի կլինիկական կառավարման պատշաճ ապահովում,
• Բուժման ծառայությունները, ռազմավարությունները և գործընթացները պետք է ապահովեն բուժման համալիր մոտեցումը, իսկ լրացուցիչ ծառայությունների հետ համագործակցությունը պահանջում է շարունակական մոնիթորինգ և գնահատում:
Նշենք, որ թմրամիջոցները կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող և հոգեկան ֆունկցիաների (ընկալման, գիտակցության, ճանաչողության կամ տրամադրության և հույզերի) խանգարում առաջացնող բուսական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դեղամիջոցներ կամ բույսեր են, որոնք առաջացնում են կախվածության համախտանիշ:
Թմրամիջոցների տարբեր դասակարգումներ կան, այդ թվում, ինչպես առանձին՝ ըստ քիմիական կառուցվածքի կամ կլինիկական ազդեցության, այնպես էլ խառը:
Թմրամիջոցներից առաջացող կախվածությունը հանդիսանում է քրոնիկական ընթացք ունեցող, ռեցիդիվներ առաջացնող, սակայն կանխարգելման և բուժման ենթարկվող բարդ և բազմագործոնային պաթոլոգիա: Որպես հետևանք այն առաջ է բերում ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վիճակի խաթարում։ Ընդ որում, սոցիալական հետևանքները ամենատեսանելի և սովորաբար ամենաշատ խնդիրներ առաջացնող հետևանքներն են․ սոցիալական մեկուսացում, ֆինանսական անկայունություն, հանցավոր վարքագիծ և այլն։
Թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումները բերում են այնպիսի այլ հիվանդությունների ձեռք բերման ռիսկի բարձրացմանը, ինպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը և սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև այնպիսի երևույթների, ինչպիսիք են ինքնասպանությունները, գերդոզավորումից մահացությունը: Ամբողջ աշխարհում թմրամիջոցների և հոգեմետ միջոցների արտադրությունը, տարածումը, վաճառքը կամ ոչ բժշկական օգտագործումը օրենքով սահմանված ուղիներից դուրս վերահսկվում կամ արգելվում է: Դրանց հասանելիության սահմանափակման աստիճանը կախված է առողջությանը սպառնացող ռիսկերից և թերապևտիկ օգտակարությունից:
]
Համաձայն ԱՀԿ-ի 2022 թվականի «Թմրամիջոցների վերաբերյալ զեկույցի»՝ 2020 թվականի դրությամբ աշխարհում 15-64 տարեկան հասակում գտնվող բնակչության 5,6%-ն օգտագործել են թմրամիջոցներ վերջին 12 ամիսների ընթացքում։ Մտահոգիչ է վերջին տասնամյակների ընթացքում թմրամիջոցների շուկաներում առկա նյութերի բազմազանությունը, այդ թվում նաև նոր վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների, դրանց հնարավոր համակցությունները: Բացի դասական բուսական նյութերից` կանեփից, կոկաինից և հերոինից, վերջին տասնամյակներում դիտվել է նաև սինթետիկ թմրամիջոցների դինամիկ շուկաների ընդլայնում և թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործում»,- գրել է Մուրադյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից