ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամության կարգի սահմանման գործընթացը սկսվում է պոլիկլինիկայից. Առանց այն էլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքն ավելի է բարդացվել 03/23/2023 20:04 | ԼՐԱՀՈՍ
Մի շարք քաղաքացիներ խնդիրներ են ունենում հաշմանդամության կարգի սահմանման համար դիմումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մուտագրելիս։ e-disability.am հարթակում էլ հնարավոր չի լինում մուտքագրել դիմում, ինչի պատճառով մեծ հերթեր են գոյանում։ Նման ահազանգեր ստանալով մի շարք քաղաքացիներից՝ «Փաստինֆո»-ն նախարարությունից փորձել է պարզել, թե որն է դիմումները չընդունելու պատճառը։
«Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության խմբի սահմանման համար դիմող քաղաքացիների համար գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ըստ այդմ, քաղաքացին նախ պետք է դիմի իր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա, բուժհաստատություն)՝ ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար։ Այսինքն՝ գործընթացը սկսվում է պոլիկինիկայից կամ բուժսպասարկում իրականացնող հաստատությունից։ Այնուհետև անձը, որի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի, լրացնում է դիմում և ինքնագնահատման թերթիկ (վերջինս անձի կամ ներկայացուցչի կողմից լրացված որոշակի վավերապայմաններով փաստաթուղթ է, որում նկարագրվում են անձի վիճակը և անհրաժեշտ ծառայությունները՝ իր կամ ներկայացուցչի տեսանկյունից)՝ e-disability.am հարթակում (հղումը՝ https://e-disability.am/home )»,-«Փաստինֆո»-ին պարզաբանել է նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ տեխնիկական խնդիրներ՝ e-disability.am հարթակի հետ կապված, պետք է որ չլինեն, իսկ եթե լինում են նման դեպքեր, ապա քաղաքացին կարող է դիմել նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։
Մանուչարյանը նաև մանրամասնել է, որ ֆունկցիոնալության ուղեգրում նշվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը և այլ տվյալներ։
«Անձի ֆունկցիոնալության գնահատման համար, բացի վերոնշված փաստաթղթերից, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝ 1․ առողջական խնդիրը հաստատող բժշկական փաստաթղթերը, ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը, որն ստացվում է Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգից. 2․ առկայության դեպքում՝ հիվանդությունների, վնասվածքների առաջացման պատճառի վերաբերյալ համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը․ 3․ ըստ անհրաժեշտության կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր»,-մանրամասնել է նախարարության ներկայացուցիչը։
«Փաստինֆո»-ի ստացած ահազանգերի համաձայն, քաղաքացիները ստիպված են լինում օրեր անցկացնել մեկ պոլիկլինիկայի, մեկ նախարարության ստորաբաժանումների միջանցքներում՝ հասկանալու համար, թե իրենց օրենքով հասնող հաշմանադամության կարգի սահմանումն ինչու է ձգձգվում. Մի տեղ ասում են, թե պոլիկլինիկան անհրաժեշտ թղթերը թերի է տրամադրել, հետո, թե ամեն ինչ կարգին է, բայց խնդիրը ծրագրային է։ Արդյունքում՝ առողջական խնդիրներ ունեցող անձինք ավելի են կորցնում իրենց առողջությունը՝ պետական մարմինների դռները թակելիս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից