Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ ժամանակավոր անդամ է, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ. Ազարյան 03/22/2023   20:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Բարձրագույն  դատական խորհուրդը կոլեգիալ սահմանադրական մարմին է, որը գործում է շուրջ հինգ տարի:

2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:

Շրջանցելով ԲԴԽ նախագահի ելույթի ոչ իրավական տարրեր պարունակող մասը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ նա չի հրաժարվել որպես քաղաքական գործիչ նախկինում հնչեցրած՝ դատավորներին բացասական, որակական գնահատականներ  տալուց, փաստազերծ պիտակավորումներ պարունակող ակնարկներից ու անվանարկումներից՝ շարունակելով անթույլատրելի վարքագիծը, թե՛ նշված վերջին ելույթում, թե՛ դատավորների հետ առանձին հանդիպումներում և թե՛ ԲԴԽ դատական նիստերի դահլիճում:

Հարկ է փաստել, որ վերջինիս վեցամսյա գործունեության ժամանակահատվածն եղել է աննախադեպ. երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները.

Այսպես՝

Կ.Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն և իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես, անտեսելով սեփական նախաձեռնությամբ որպես նախարար միջազգային հեղինակավոր կազմակերպություններին դիմելու արդյունքում՝ հակասահմանադրական եղանակով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման արդյունքում պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու մասով նրանց տրամադրած խիստ ու աննախադեպ բացասական կարծիքները (տես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը No. 1074 / 2021 C), նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ և դրանց հիման վրա հարուցել կարգապահական  վարույթներ ու պատասխանատվության ենթարկել դատավորների:  

Ընտրողական կարգապահական վարույթների հարուցմամբ դադարեցրել են նաև գերծանրաբեռնվածության պատճառով ժամկետների խախտում թույլ տված նախկինում որևէ տույժ չունեցող և մասնագիտական համայնքում հարգանք վայելող դատավորի լիազորությունները և ազատ խոսքի իրավունքն իրացրած դատավորի լիազորություններ:

Արդարադատության նախարարության և Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով (ինչը վերջինս անվանում է լույսի շող), դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող ավելի քան 17 դատավորի  պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը): Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից էր նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք՝ կարճատև ուսուցում անցնելը:

Սակայն, միևնույն ժամանակ նույն օրենքի փոփոխություններով ընդունվեց հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն:

Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն և պաշտոնավարման դադարեցում (առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հնարավորությամբ), իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության:

Ընդ որում՝ Կ.Անդրեասյանի՝ որպես արդարադատության նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարվելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:

Նույն օրենքի փաթեթով, նախատեսվեցին քրեական հետապնդման ենթարկվող դատավորների լիազորությունների կամ պաշտոնավարման դադարեցման հնարավորություն, և միայն արդարացումից հետո ռեզերվում վերականգնվելու, իսկ ռեզերվից հետո՝ այլ վայրում պաշտոնավարման առաջարկությունը չընդունելու դեպքում աշխատանքից հակասահմանադրական եղանակով ազատելու ԲԴԽ-ի լիազորություն:

Նույն փաթեթով ԲԴԽ-ին շնորհվեց կամայական, առանց որևէ հիմքի՝ դատավորների թեկնածուներին դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներից հանելու չպատճառաբանված և կամայական լիազորություն, որն արդեն ազատորեն ու անկաշկանդ ԲԴԽ նախագահն իրացնում է:

Ընդ որում՝ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ, դատավորների անկախության ու անփոփոխելիության հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձում է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված օրենք:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում խափանվել է Սահմանադրությանը համապատասխան բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի առաջացման համար ծանուցումները չեն ուղարկվում առաջադրման չափանիշները բավարարող բոլոր  դատարաններին ու դատավորներին. գործողությունների ողջամիտ տրամաբանություն կամ բացատրություն չի ներկայացվում:

Վերջապես՝ հրապարակային հնչեցվող իբր «խոսնակների ցանցի»  ստեղծման պատրվակով, իսկ իրականում դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելու և անհնազանդներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների տակ դատավորներին Դիլիջանում, այնուհետև Ջերմուկում՝ առանձին և փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են, ուստի կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:38 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍԴատական իշխանությանը 25-ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել (տեսանյութ)
20:03 18/03/2023  |  ՔաղաքականՊետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին
07:29 18/03/2023  |  ՄամուլԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները . «Հրապարակ»
21:29 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱյո, ԲԴԽ-ն դատավորների երաշխավորն է, զգում եմ, որ որոշակիորեն քայլեր են գնում այդ ուղղությամբ. Պապոյան (տեսանյութ)
21:09 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍԶանազան ասեկոսեները չեմ ցանկանում մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում. Մեսրոպ Մակյանը՝ իր առաջխաղացման, որդուն դատավոր դարձնելու և եղբոր գործով կաշկանդված լինելու մասին (տեսանյութ)
20:03 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց. հանձնաժողովի անդամ ընտրվեց Արման Թովմասյանը
17:28 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով
19:40 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ պարզաբանումը՝ խոսնակների ցանցի ստեղծման վերաբերյալ
08:01 28/02/2023  |  ՄամուլԿարեն Անդրեասյանի միջամտությունն ու Նախշքարյանի դեմ որոշումը․ «Ժողովուրդ»
19:53 27/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս բոլոր ուրացողների պաշտամունքը փողն է․ Իշխանյան

Արխիվ

[]