ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկվայում քաղեցինք հայրենի դիվանագիտության պարտության պտուղները. Դավիթ Կարապետյան 03/22/2023 17:34 | Մեկնաբանություն
Ժամանակի և իրավիճակի հրամայականն է՝ վերջապես հասկանալ ու գիտակցել, որ առանց Արցախ չկա Հայաստան ու առանց Հայաստան չկա Արցախ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Դավիթ Կարապետյանը.
«Մոսկովյան հանդիպումը
Հարավկովկասյան «մեծ խաղ»...
Արցախում՝ հումանիտար,
Մոսկվայում՝ դիվանագիտական բլոկադա է...
Մոսկվայում կայացավ Միրզոյան-Լավրով հանդիպումը:
Ծանր խոսակցությունն անխուսափելի էր, վիճահարույց դրվագները՝ «ապահովված», վերջնարդյունքն էլ մեզ համար խոստումնալից չէր:
Մոսկվայում քաղեցինք հայրենի դիվանագիտության պարտության պտուղները, տեսանք մեր բոկոտն լինելը, ապրեցինք խորը հիասթափություն...
Լրագրողների հետ հարցուպատասխանի տխուր պատկերը հուշում է փակ դռների հետևում բարդ ու ծանր դիալոգի ու ոչ բարենպաստ որոշումների կայացման մասին:
Լավրովը՝ որպես հմուտ դիվանագետ, ամեն կատարած արտահայտությունում զգուշավոր էր, բայց և ասելիքը պարզ էր ու հստակ:
Մանևրելու ու դիվանագիտական հնարքներ բանեցնելու կարիք այս անգամ նրանից չպահանջվեց:
Միրզոյանը՝ պատրաստված էր, տալիս էր լակոնիկ և համոզիչ պատասխաններ, ասելիքը՝ հասկանալի էր:
Լավրովն ուղիղ հասկացրեց, որ այսպիսով ավարտվում են «արևմտյան սիրողական մակարդակի խաղերը» Հարավային Կովկասում, հայկական կողմը սթափվում է, վերադառնում է նախկին ձևաչափին՝ որտեղ անմիջական ռուսական միջամտությամբ ու մասնակցությամբ է տեղի ունենալու հակամարտող կողմերի միջև առկա հարցերի ու խնդիրների կարգավորման գործընթացները:
Լավրովը վերահաստատեց այն, որ ՌԴ-ն չի լքել ու չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասը Հավաքական Արևմուտքին, ավելին՝ որ վերջինս է տարածաշրջանում թե՛ դոմինանտը, թե՛ հեգեմոնը, և թե՛ անվտանգային համակարգի ճարտարապետը:
Կրկին խոսեց «3+3» ֆորմատի մասին՝ որակելով այն որպես Հարավային Կովկասում լավագույն ծրագիր:
Վերահաստատեց նաև այն, որ բացառապես նրա տիրույթում է Հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումը, և որ թույլ չի տա որևէ կենտրոնի յուրացնել կամ առավել ևս «սեփականաշնորհել» իր ներդրած ջանքերի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները:
Արցախի մասով Լավրովի խոսքը հստակ ուղերձ էր:
Արցախի՝ Ադրբեջանին ռեինտեգրացիա:
Իհարկե, արցախահայերի՝ կրոնի, մշակույթի, լեզվի պահմանման, որոշ մունիցիպալ պաշտոնների նշանակվելու իրավունքներով...
Այդ համատեքստում վկայակոչեց Դոնբասի ուկրաինացիների, Կոսովոյի սերբերի օրինակները՝ փորձելով անցկացնել համեմատականներ ու զուգահեռներ:
Տարակուսելին այն էր, որ այդ բոլոր օրինակները, բացի այն որ մոլորեցնող էին, այլ նաև անհարկի և մեղմ ասած՝ ոչ պատեհ...
Տարօրինակ էր նման բարձրաստիճան ու բազմավաստակ դիվանագետից լսել նման անհեթեթ ընդհանրություններ ու նմանակումներ...
Առավել ևս, երբ վերջինս քաջատեղյակ է Արցախի հիմնախնդրի նրբություններին ու դրա ունիկալությանը, քաջ գիտակցում է, որ իր իսկ կողմից բերված օրինակները բացարձակ կապ չունեն Արցախյան իրականության հետ:
Ոչ մի խոսք չկար Արցախի ինքնորոշման, հումանիտար աղետի, Լաչինի միջանցքի վերաբացման, թշնամու անդադար սադրանքներն ու պարպերաբար իրականացվող էսկալացիաները, լոկալ ագրեսիաները, սողացող պատերազմը զսպելու, դիմագրավելու մեխանիզմների ներդրման, ռուսական խաղապահ կոնտինգենտի լիազորությունների ու գործառույթների հստակեցման մասին:
Այսպիսով՝ եթե մինչ այս պահը ՌԴ-ն Արցախի կարգավիճակի հարցը մեկնաբանում էր, որ անորոշ ժամանակով այն թողնվելու է ապագային, ապա այսօր քաղաքական դիրքորոշումը կտրուկ փոխվել է:
Համենայն դեպս, հնչող հայտարարությունները, իրադարձությունների շղթան ու զարգացումները խոսում են այդ մասին:
Ավելին՝ առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին և ուղիղ երկխոսությանը:
Այսպիսով՝ կա՛մ այս ամենը իրականում բլեֆ է, լավ մշակված ներկայացում է, երկակի ստանադարտների իմիտացիա է, որն հիմա այսկերպ պետք է մատուցվի, կա՛մ իրոք կա ներքին պայմանավորվածություն, որի արդյունքում Արցախը հանձնվելու է Ադրբեջանին:
Լավրովը հատուկ հղում կատարեց Ալմա-աթայի հռչակագրին, շեշտելով, որ վարչապետ Փաշինյանը ևս տվել է իր համաձայնությունը՝ այն որպես ելակետ և հիմք հայ-ադրբեջանական սահմանային վեճերի լուծման և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման նպատակով ծառայեցնելու համար:
Լավրովը նաև կարծես ափոսանք հայտնեց՝ ասելով, թե պատմաբաններին է թողնում այն, որ պատերազմը կարող էր շատ ավելի վաղ ավարտվեր, որի պարագայում նման սցենարի ականատեսը հիմա չէինք լինի:
Իսկ նման վերջնարդյունքով՝ այլ բան չէր էլ կարելի ակնկալել...
Մանավանդ՝ լավ վերաբերմունք:
Սա պարտության, միաժամանակ հակադարձվելու, ժամանակին առաջարկը չընդունելու գինն է:
Հիմա սա անկեղծ էր ասված, թե ոչ, կասեմ՝ մասամբ...
Թե՛ «Լավրովի պլան»-ի և թե՛ ՀՀ վարչապետի՝ «Տիգրան Մեծ» իրեն կարգելու մասին բոլորս գիտենք...
Նա այդ ափսոսանքով նրբանկատորեն մեղադրեց ՀՀ գործող իշխանություններին՝ հասկացնելով, որ վերջիններս են իրավիճակն հասցրել այս հանգրվանին:
Ինչևէ, երբ այս ամենը համադրում ես նաև վարչապետի պատրաստակամության հետ՝ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որի պատճառով հայ ժողովուրդը կարող է ընդհուպ հաշվեհարդար տեսնել վերջինիս հետ, հասկանալի է դառնում, որ սեղանին դրված է ծանրագույն պայմաններով որոշում:
Ենթադրելի է, որ խոսքը վերաբերվում է՝ Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը:
Պրահայան գործընթացը դրա անբեկանելի ապացույցն է:
Պրահայում Փաշինյանը հաստատել է՝
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ դիրքորոշումը:
Այնտեղ չկա գեթ մեկ խոսք՝ Արցախի սուբյեկտայնության և արդեն իսկ ձեռք բերված ինքնորոշման, առավել ևս արցախցիների՝ իրենց իսկ ճակատագիրը ինքնուրույն որոշելու մասին:
Ինչևէ, արցախյան գոյապայքարը շարունակվում է...
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:
Հումանիտար աղետը հասել է իր պիկին:
Անկախ բոլոր այս խարդավանքներից ու դավադրություններից, հետկուլիսային պայմանավորվածություններից, միևնույն է՝ Արցախցին
ժամանակին որոշել է թե՛ իր կարգավիճակը, և թե՛ իր ճակատագիրը:
Ժամանակի և իրավիճակի հրամայականն է՝ վերջապես հասկանալ ու գիտակցել, որ
առանց Արցախ չկա Հայաստան ու առանց Հայաստան չկա Արցախ։
Արցախը Հայաստանի դուռն է:
Բացեցինք դուռը՝ անարգել մտնելու են ներս...
Իսկ հետևանքների մասին՝ էլ չխոսեմ...
Արցախի հետ վտանգված է ողջ Հայաստանը:
Արցախը «մարսեցին», կմարսեն նաև Հայաստանը:
Արցախը տվեցիք, չեք պրծնելու, խաղաղություն չեք բերելու, խաղաղ չեք ապրելու...
Թշնամու հետ արժանապատիվ խաղաղություն չի՛ կարող լինել:
Խաղաղությունը՝ կեղծ օրակարգ է,
«խաղաղության դարաշրջանը»՝ միֆ:
Նորից ու նորից պետք է ապավինել սեփական ուժերին:
Պետք է անխնա զինվել...
Սա է հաջողության գրավականը,
սեփական հայրենիքում ապրելու միակ շանսը..»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից