ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան 03/22/2023 11:09 | Մեկնաբանություն
Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը.
«Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:
Այս 100-օրյա շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետևյալը.
1. Դիմադրություն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:
2. Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման յուրահատուկ ժամանակահատված դարձավ: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքով ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է համախմբման:
3. Արժանապատիվ դիմակայում։ Մեր տղաները մարտի 5-ին արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին՝ ցույց տալով, որ եթե պայքարում ես ոգով ու կամքով, քեզ հաղթել հնարավոր չէ։ Այդ արժանապատվության օրինակով մենք պետք է առջանորդվենք։
4. Միջազգային ուշադրություն: Մենք կարողացանք գրավել միջազգային հանրության, տարբեր երկրների և միջազգային կառույցների ուշադրությունը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:
5. Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա:
6. Սփյուռքի արձագանք: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Արցախին և տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:
7. Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր ծրագրերի իրականացմանը և ցույց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:
8. Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատության դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անհապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:
9. Ինվետարիզացիա: Ճգնաժամը թույլ տվեց գնահատել մեր թույլ կողմերը և հասկանալ, թե ինչ է պետք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:
10. Բացթողումներ: Ի հայտ եկավ նաև «հարց լուծողներ» և «իրավիճակից օգտվողների» մի զանգված, որոնք այդպես էլ չգնահատեցին և չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը:
11. Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, մյուս բոլոր ոլորտներում առաջացած դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել առանց կոլապսի:
100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաև մեզ սովորեցրել է լինել աներևակայելի համառ: Սա հերթական անգամ ցույց տվեց նաև, որ արցախյան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայության հարցն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝ հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ