ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարան և քաղաքականություն 03/22/2023 23:05 | Վերլուծություններ
Խորհրդային վերջին տարիներին Երևանի խորհրդում 200 պատգամավոր կար և ճիշտ նույնքան էլ փոխանցվեց անկախ Հայաստանի մայրաքաղաքին։ Այն իր գործունեությունը շարունակեց մինչև ժամկետի ավարտը, այսինքն, մինչ այդ քաղաքապետն ամբողջ խորհրդի կողմից էր ընտրվում։
Եվ միայն 1996 թվականին Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձավ նշանակովի։ Այսինքն, 1996-ին առավել առաջադեմ համակարգից հետքայլ կատարվեց Երևանի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում բացարձակ դեր վերապահելով անհատին։
Ինչու՞։ Բնականաբար, այդպիսով քաղաքական խնդիր էր լուծվում։ Երևանը մարզի կարգավիճակ ստացավ՝ ունենալով նշանակովի քաղաքապետ։ Խորհրդի կողմից ընտրվող քաղաքապետից նշանակովի քաղաքապետի միջոցով մայրաքաղաքը ղեկավարելու փուլն էլ սահուն չեղավ։ Եվ քաղաքապետարանը նախորդ քաղաքային իշխանության իրավահաջորդը չդարձավ։
Փոխվեց նաև քաղաքի համայնքների թիվը, ընդ որում, փոփոխությունը տարերային էր, տվյալ պահով թելադրված։
Ասենք, որ պրոբլեմներ և բարդություններ եղել են և՛ ընտրովի, և՛ նշանակովի քաղաքապետերի ժամանակ։ Օրինակ, Երևանի խորհրդի միջոցով քաղաքապետ ընտրելու շրջանում միշտ չէ, որ ընտրովի մարմինն ընդունում էր քաղաքապետին և նրա քաղաքականությունը։ Օրինակ, Համբարձում Գալստյանի ժամանակ խորհուրդը գործադիր կոմիտե չձևավորեց, մինչդեռ դա նրա գործն էր։ Եվ Համբարձում Գալստյանը մնաց ընտրված քաղաքապետ՝ առանց գործկոմի․․․
Ի՞նչ էր սա, եթե ոչ՝ «քաղաքապետարանը՝ քաղաքականություն» ձևակերպման դասական օրինակ։
1990 թվականին ընտրվելով Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մինչև 1992 թվականի դեկտեմբերը Հ․ Գալստյանը եղավ Երևանի քաղխորհրդի նախագահը և ըստ էության, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին քաղաքապետը։
Ովքե՞ր և ինչու՞ սպանեցին 38-ամյա Համբարձում Գալստյանին և ինչու՞ այդպես էլ «չբացահայտված մնաց» այդ սպանությունը:
ՀՀՇ տիրապետության շրջանի սպանությունների պատճառները որքան էլ տարբեր լինեին՝ տնտեսական կամ քաղաքական գործոններով պայմանավորված, իրականություն է այն, որ անկախ ամեն ինչից հիմնական գործոնը միշտ քաղաքական է եղել, ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոնի գերակայությամբ․․․
Եթե Համբարձում Գալստյանը ՀՀՇ իշխանության շրջանի առաջին քաղաքապետն էր, ապա քպական իշխանության ժամանակի առաջին քաղաքապետը Հայկ Մարությանը եղավ, որն, ի դեպ, իր պաշտոնանկությունից դեռ բավական ժամանակ առաջ մեկուսացված էր և, ըստ էության, Փաշինյան-Մարության հարաբերությունները խիստ լարված էին, լի՝ փոխադարձ անվստահությամբ։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ