ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց․ Աշոտյան 03/22/2023 22:40 | Քաղաքական
Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց: Նման գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Միամտաբար կարելի էր կարծել, որ այդ հարցերի սրությունը, բովանդակությունը, խորությունը «տեղին» էին, էլ չասեմ, այսպես կոչված նախարարի նախապես սարքած հարցերի վերաբերյալ պատասխանների փայլը, հմայքը, ուժգնությունը բարձր մակարդակի էին եւ երկրի համար կարեւոր, այնինչ Արարատն ԱԺ-ում ծուռ տված փոխանցումներով հա փուստ էր տալիս։
Օրինակ, նույն հարցին պատասխանելիս նա մեկ նշեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցել «խաղաղության պայմանագրի» շուրջ, մեկ կասկած հայտնեց՝ արդյո՞ք արժի բանակցել Ադրբեջանի հետ, եթե այդ երկրի ղեկավարը չի պահում իր խոստումները:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մոտ «բերանը ջուր առած» անդեմ, փողկապավոր զանգվածն ԱԺ-ում այսօր աչքերը միամտաբար ճպճպացնելով փորձում էր կրկին անհամ ձևով խոսել ԵՄ դիտորդական առաքելության մասին, հերթական անգամ փաստելով, որ այդ առաքելության թիվ մեկ վարկաբեկողը հենց Նիկոլ&Co-ն։
Արաբական Լիգայի և իսլամական աշխարհի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս Միրզոյանը մոռացել էր, որ ներկայացնում է մի իշխանություն, որի ղեկավարը Մյունխենում Ալիևի նմանատիպ հիմարագույն ու սադրիչ մեղադրանքներին պատասխանել էր ոչ պակաս հիմարաբար՝ կապելով կրոնական խնդիրը սովետական ժամանակահատվածի հետ:
Վերջին հարցը, ինչպես ասում են ՝ «տորթի վրայի ելակը», իսկ Արարատի դեպքում՝ «փոշեկուլի վրայի պնթիկը», անդրադարձ ու արդարացում էր Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ տապալված հանդիպմանը:
Կրկին Լաչինի միջանցքի խնդիրը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության տիրույթից հանելով և բարդելով բացառապես Ռուսաստանի վրա, հիշատակելով նաև Ադրբեջանի պատասխանատվության մասին, Միրզոյանը միաժամանակ հայտարարեց, թե չի գնացել Բայրամովի և Լավրովի հետ խնդրի քննարկման, որովհետև շատ խառն է եղել:
Իսկ թե ինչով է եղել «խառը»՝ հայտնաբերեց մամուլը. Միրզոյանը կնքում էր սեփական առանձնատան հիփոթեքային պայմանագիրը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիային, ՔՊ-ական փտող վերնախավը կարծես թե զույգերի է բաժանվել այս հարցի շուրջ՝ մինչ Պապիկյան-Քոչարյան զույգը հերքում է լարվածության մասին խոսակցությունները, Փաշինյան-Միրզոյան դուետը հաստատում է ադրբեջանական հնարավոր նոր հարձակման վտանգը:
Հ. Գ. Թե ինչքան դատարկ և անասելիք էր Նիկոլ Փաշինյանը, կարող եք դատել այն հանգամանքից, որ իրեն ուղղված էր ընդամենը մեկ սարքած հարց, այն էլ՝ համայնքների խոշորացման հետ կապված»,- գրել է Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ