Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Վարչապետին ներկայացվել են Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022թ. կատարված աշխատանքները 03/21/2023   15:52  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ՀՀ ծրագրերի և միջոցառումների կատարման վերաբերյալ:

Նշվել է, որ Գիտության կոմիտեի կողմից աշխատանքներն իրականացվել են 4 ուղղությամբ՝ ենթակառուցվածքների բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն և իրավական դաշտի կարգավորում:

2022թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով:

Հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Մասնավորապես, առաջին անգամ կազմակերպվել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթ, որի արդյունքում 2022թ. հոկտեմբերից ֆինանսավորվել է արտերկրից ՀՀ տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն ՀՀ դրամ: Առաջին անգամ անցկացվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ, ֆինանսավորվել են 11 երկրից 18 գիտնականի ներկայացրած թեմաներ: Յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 մլն ՀՀ դրամ, որի որոշակի մասն ուղղվում է լաբորատոր միջավայրի բարեկարգմանը: Կազմակերպվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ, ֆինանսավորվել են 26 ասպիրանտի և հայցորդի հետազոտական ծրագրեր: Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է 35 հայտ: Նշված 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են։

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ՝ ֆինանսավորվել է 28 հայտ: 2022թ. փետրվարի 11-ից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022թթ. ՀՀ  կազմակերպությունների կողմից ներգրավվել են 2,729,236.25 եվրո դրամաշնորհային միջոցներ:  Համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի հետ:

Զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի լավարկմանը և ՀՀ գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ են գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքները: Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, դուրս է մնացել 9 պարբերական: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։

Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են պետական խթանման ծրագրերով ստեղծվող գիտական արտադրանքի և ենթակառուցվածքի զարգացմանը, գիտություն-արտադրություն կապի ապահովմանը, համակարգաստեղծ ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր: 

Վարչապետը կարևորել է գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ 2010թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին և նշել, որ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ևս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:38 21/03/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին
12:01 21/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
11:59 21/03/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ
07:19 21/03/2023  |  ՄամուլՎարչապետի աշխատակազմը հորդորել է պետական հաստատություններին հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից. «Հրապարակ»
18:10 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
17:18 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը
11:20 20/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի նախագահին և վարչապետին
17:37 19/03/2023  |  ՀարցազրույցՓաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
12:12 19/03/2023  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ․ Տիգրան Վարդանյան
07:49 18/03/2023  |  ՄամուլԿոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ»

Արխիվ

[]