ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. Հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում են դատական սանկցիաներով լռեցնել լրատվամիջոցին 03/20/2023 19:40 | Մեկնաբանություն
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) եւ Տիգրան Ավինյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի պահանջելով հերքել, իբր, գործարար համբավն արատավորող տեղեկությունները։
«Փաստինֆո»-ն հայցադիմումը դեռ չի ստացել ու տեղյակ չենք, թե կոնկրետ ո՞ր հոդվածն են ԱՆԻՖ-ն ու Տիգրան Ավինյանը գնահատել որպես գործարար համբավն արատավորող, առավել եւս, երբ հրապարակված որեւէ հոդվածի կապակցությամբ նախկինում չենք ստացել հերքման պահանջ։
Կայքերից մեկում հրապարակված նյութից հետեւում է, որ Տիգրան Ավինյանին ու ԱՆԻՖ-ին չեն գոհացրել միմյանց հետ անհամատեղելի երկու տարբեր՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու քաղաքապետի տեղակալի պաշտոններում Ավինյանի պաշտոնավարելու մասին «Փաստինֆո»-ի հրապարակումները։
ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու։
Նախքան հրապարակումը՝ «Փաստինֆո»-ն, գործելով բարեխիղճ, հարցումներ էր ուղարկել թե Տիգրան Ավինյանին, թե ԱՆԻՖ-ին։
Տիգրան Ավինյանից խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ սահմանված է, թե ոչ։ Եթե այո, ապա ըստ կանոնադրության, հաստիքացուցակի որքան է դրույքաչափը։ Արդյոք ինքը՝ Տ.Ավինյանը հրաժարվել է աշխատավարձից, եթե այո, ապա՝ երբ։ Սույն հարցումն Ավինյանին ուղարկել ենք 2023 թվականի փետրվարի 7-ին, սակայն առեւտրային կազմակերպությունում ղեկավար ու միաժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ավինյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները ու չի պատասխանել հարցմանն առ այսօր։
ԱՆԻՖ-ին ուղարկված հարցմամբ՝ խնդրել էինք տեղեկացնել, թե ԱՆԻՖ-ի աշխատակիցների հաստիքացուցակն, աշխատավարձերի դրույքաչափը ով է սահմանում, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ նախատեսված է, թե ոչ, եթե այո, ապա որքան է։ Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որեւէ մեկը հրաժարվե՞լ է աշխատավարձից թե ոչ, եթե այո, ապա քանի հոգի եւ որ երկրի քաղաքացի են հանդիսանում։ Տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսված է, թե ոչ։
Այս հարցերին ԱՆԻՖ-ը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, թե անհատական տվյալ է։ ԱՆԻՖ-ը հրաժարվել էր տրամադրել նաեւ կանոնադրությունը, ինչը «Փաստինֆո»-ն ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից։
Ըստ այդմ՝ պարզվեց, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը եւ գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը, մեր կարծիքով, խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առեւտրային կազմակերպությունում, այլեւ ղեկավարում է այն։
Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանն է՝ որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մեր նախորդ հրապարակմամբ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարեւորը, այլ այն, որ նա ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Բացի այդ՝ հարց է նաեւ առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։
Արձանագրենք, որ բարձրացված հարցերի վերաբերյալ ոչ Ավինյանը, ոչ ԱՆԻՖ-ը պարզաբանումներ չէին ներկայացրել, այդ թվում հրապարակումից հետո չէին պարզաբանել, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օրական քանի ժամ է ծախսում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները կատարելու համար։
Իրավասու մարմինները խուսափում են բարձրացրած հարցերի մասին տեղեկություններ տրամադրելուց, հարցերին պատասխանելուց, փոխարենը դատի են տալիս լրատվամիջոցին, ինչը գնահատում ենք ոչ միայն որպես քաղաքական կոռուպցիայի դրսեւորում, այլ նաեւ լրատվամիջոցին լռեցնելու փորձ։ Հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե իր հարկերից վարձատրվող պաշտոնյան ինչպես է տնօրինում աշխատանքային ժամերը, առեւտրային կազմակերպություններում ինչ շահեր ունի, արդյոք դրանք չի օգտագործում, ծառայեցնում քաղաքական ու խմբային շահերի համար։
Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարություններով հանդես եկող իրավապահները եւս այս մասով պարապուրդի են մատնվել, որպիսի անտարբերություն դրսեւորել են նաեւ Արարատ Միրզոյանի ու Սուրեն Պապիկյանի թանկարժեք բնակարանների ձեռքբերման աղբյուրները պարզելու հարցում։ Ի դեպ, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի անտարբերությունը դրսեւորվում է միայն քաղաքական իշխանության մաս կազմող պաշտոնյաների նկատմամբ, այսքանից հետո արդյոք իրավունք ունենք կարծելու, որ գործ ունենք նաեւ իրավապահների կողմից հովանավորչության հետ, եթե, իհարկե, կարծիք ունենալու իրավունքը դեռ գոյություն ունի Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից