ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը պետք է տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. Կիրակոսյան 03/20/2023 12:28 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման։ Պաշտոնական Բաքուն բոլոր՝ ամենաբարձրից մինչև ամենացածր մակարդակներում, փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը՝ արդյոք հնարավոր է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը՝ դիտարկելով այդ ակտի պարտադիր կատարման եհանգամանքը, կիրառի, ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով նախատեսված սանկցիաները, հարկադրանքի միջոցները, կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Այդպիսի մի փորձ էլ արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որին, ըստ Կիրակոսյանի, ՀՀ ԱԳ նախարարն արդեն պատասխան նամակ ներկայացրել։
Կիրակոսյանն ասում է՝ ոչ միշտ, սակայն եղել են փորձեր, երբ դատարանի նմանատիպ միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացվել են անվտանգության խորհուրդ։
«Ցավոք, այդ դեպքերը շատ հաջողությամբ չեն պսակվել։ Իմաստը նաև նրանում է կայանում, երբ դեպքերը վերաբերել են մշտական անդամին, մշտական անդամը որպես կանոն կիրառել է նաև վետոյի իրավասությունը և անվտանգության խորհրդում հարցը վերջնական քննարկման չի ներկայացվել, բայց մեր պարագայում կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ նմանատիպ ուղղությամբ աշխատել։ ՀՀ ԱԳՆ-ն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»,- նշեց Կիրակոսյանը;
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, անկախ այդ բոլոր հանգամանքներից, որ անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ և հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական երկկողմ խողովակները, նաև այդ ուղղությամբ աշխատանք տարվի հարցի բարենպաստ քննարկումն ապահովելու ապահովելու համար։
Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է հարցը բարձրացնել ոչ միայն գործադիր, նաև օրենսդիր իշխանության մակարդակում և բոլոր լծակներով ոչ թե առաջարկել կամ խնդրել, այլ պահանջել ՄԱԿ անվտանգության անդամ երկրներին՝ իրականացնել իրենց լիազորությունները և ապահովվել, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը կիրառի սանկցիաներ այդ որոշումը կատարելու ուղղությամբ։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ ցանկացած պատգամավորի ցանկացած հանդիպում օտարերկրյա գործընկերների հետ պետք է ներառի ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից կիրառված միջոցների, եվրոպական դատարանի կողմից կիրառված ժամանակավոր միջոցների անմիջական կիրառման հարցը։
«Այստեղ բոլորս մեկ հարթության մեջ ենք և ունենք կոնսենսուսային մոտեցում, կխնդրեի «Հայաստան» դաշինքից, որ Դուք էլ բարձրացնեք այս հարցը, որովհետև մենք չափազանց կարևորում ենք միջազգային անվտանգության և միջազգային կանոնների ամրապնդման ուղղությամբ ՄԱԿ միջազգային դատարանի կողմից հրապարակաված ցանկացած ակտի կատարումը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա ՀՀ պատգամավորի միասնական դիրքորոշումը պետք է լինի, անկախ նրանից, թե որ խմբակցության մեջ է, խմբակցության մեջ ընդգրկված է, թե ոչ, թե ինչ գործառույթներ է իրականացնում։ Սա միասնական գործունեություն է, որը պետք է իրականացնենք»,- հավելեց Վարդանյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն արձանագրեց, որ այս որոշման չկատարումն ուղղակիորեն ստեղծում է ռիսկեր միջազգային խաղաղության և անվտանգության համար, ինչն անվտանգության խորհուրդում հարցը բարձրացնելու հնարավորություն է տալիս։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել տրանսպորտային միջոցների և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Դատարանը մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից