ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բասեյն ունենք, գնացել էինք ջուրը բացելու, այդ ժամանակ կրակեցին». Երանոսյան 03/20/2023 20:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրում՝ Վերին Շորժայում, վերջին օրերին զինտեխնիկայի տեղաշարժ չի նկատվել, բայց կրակոցներ եղել են 3-4 օր առաջ, երբ վարչական բնակավայրի ղեկավարն ու մի խումբ գյուղացիներ գնացել են բնակավայրի ջուր սնուցող ջրավազանի սառած խողովակները հալեցնելու (ժողովրդական լեզվով ասած՝ բացելու)։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Երբ հայերը բարձրացել են ջրավազանի ուղղությամբ, ադրբեջանցիները, որ բնակավայրից 500 մետրից մինչև 1 կմ, իսկ հայ դիրքապահներից՝ 50-100 մետր հեռավորության վրա են գտնվում, սկսել են հայհոյել ու կրակ բացել հայերի ուղղությամբ, սակայն սահմանամերձ բնակավայրի բնակիչները իրենց գործն անելուց հետո միայն արժանի պատասխան են տվել թշնամուն։
«3-4 օր առաջ են եղել կրակոցները, բասեյն ունենք, գնացել էինք ջուրը բացելու, այդ ժամանակ կրակեցին։ Դրանք սարից էն կողմ պիտի լինեին, պիտի չերևային «վաբշե», հիմա սարը բարձրացել, անցել են, եկել են մեր հողատարածքների մեջ նստել են, մեզ գիշեր ու ցերեկ հսկում են։ Մեր հողի մեջ նստած՝ մեզ հայհոյում են, ըտենց ո՞նց կլինի»,- ասաց Երանոսյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ թեև ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժ չեն նկատել, բայց ամեն վայրկյան պետք է զգոն լինեն, վտանգն ամեն օր կա, երբ թշնամին դիմացդ կանգնած է։
«Ամեն անգամ հարձակվելուց, խփելուց, ով ա իմանում՝ ի՞նչ կլինի։ Ստեղ կագնած՝ գրադով խփեցին իմ հացահատիկի պահեստի մոտ, որից ընդամենը մի քանի մետր էի հեռու։ Ես ի՞նչ իմանայի, որ կխփեն, ասում են՝ զգույշ եղի, դրա զգույշը ո՞րն է, մեկ էլ տեսար՝ պահի տակ սնայպերը խփեց, պայմանագիր ունե՞նք դրանց հետ կապած»,- նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։
Մի քանի օրից պետք է մեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքները, սակայն Երանոսյանը, որ տասնամյակներ շարունակ մեծ քանակությամբ հողեր է վարել-ցանել, հիմա դժվարանում է ասել՝ այս գարնանը կկարողանա նախկինի չափ հողատարածք մշակել։ Աշնանացանի վատ օրինակն աչքի առաջ է. եթե նախկինում տարեկան շուրջ 300 հա աշնանացան էր ցանում, անցած աշունը հազիվ է «մեխանիզոտորին» համոզել, որ 30 հա դաշտը վարի, ցանի։
«Մեխանիզատորը վախենում է դաշտ դուրս գալ։ Դրա համար պիտի չսպասենք, մենք դրանց հանենք, որ մնացածը հանգիստ լինի, որ մեխանիզատորն էլ կարողանա արխային մտնի դաշտը վարի։ Անցած տարի ես կանգնել եմ մեխանիզատորի կողքն այդ 30 հա ցորենը վարել ա, էն էլ՝ խաթրով, ասել ա, որ պիտի քեզ խփեն, թող ինձ էլ խփեն, էդ մի դաշտն արել ա, հիմա գարուն ա բացվել պիտի այդ նույն աշխատանքներն անենք»,- պատմեց նա։
Աշխատանքները պիտի անեն, հնարավորինս շատ հողատարածք մշակեն, որ թշնամուն ցույց տան՝ հայը վախենալու ոչինչ չունի, ու, թեև վտանգը շատ մեծ է, բայց պետք է մշակեն՝ ոչ այնքան եկամտի, որքան թշնամուն իրական հայի տեսակը ցույց տան։ Երանոսյանն ասում է՝ թե՛ Շորժայի, թե՛ մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրենց հողին ամուր կառչած են, բայց ժամանակն է, որ հայկական զինուժը հարձակվի ու թշնամուն դուրս շպրտի հայկական տարածքներից ու բնակավայրերից։
«Պիտի մենք հարձակվենք, մեր հողերից հանենք ռադ անենք թշնամուն, թե չէ՝ նստել, սպասում ենք, թե երբ պիտի մեզ խփեն։ Մե՛նք պիտի հարձակվենք, մեր հողերից հանենք, ոչ թե ասենք՝ վտանգավոր ա։ Բա վտանգավոր ա, որ մենք կանգնած ենք դրանց դեմ-դիմաց»,- հավելեց Երանոսյանը։
Նշենք, որ վերջին օրերին տելեգրամ ալիքները տեղեկություն են տարածում, որ ադրբեջանական զինուժը զրահատեխնիկա է մոտեցնում հայկական սահմաններին՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի հատվածում։
Կուտակումների մասին երեկ հայտարարել էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ