Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/20/2023   14:04  |  Հարցազրույց

Արցախի անվտանգության երաշխիքների, ինքնորոշման իրավունքի և առկա սպառնալիքների, նաև հայ-իրանական հարաբերությունների ու Իրանի հետ կոլեկտիվ անվտանգային համակարգ ունենալու շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

Հարցազրույցի սկիզբը՝ նախորդիվ

Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան

-Պարոն Զոսւրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ մեր հարաբերությունները և անվտանգային համակարգ ունենալու հնարավորությունները։

-Կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման հարցում որպես այլընտրանք չի կարող դիտարկվել նաեւ Իրանը։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի սահմանների փոփոխության դեմ Իրանի վճռական դիրքորոշումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական գործողությունների դիմելու պատրաստակամությունը, Հայաստանը պետք է խորը գործընկերություն հաստատի Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման խոշոր ծրագրերի իրականացման բնագավառում։ Մասնավորապես, ինտենսիվ աշխատանք պետք է կատարվի Հյուսիսային հաղորդակցման միջանցքի կառուցման ուղղությամբ, որը պետք է ներառի երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային հաղորդակցության բաղադրիչներ։ (մանրամասները` տես՝ Հայ Ազգային Կոնգրեսի 2021 թվականի ընտրական ծրագիրը)։ 

-Փաշինյանն իր վերջին ասուլիսում մեկ անգամ ևս հայտարարեց, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Արդյո՞ք, գործող օրենսդրությամբ, Հայաստանը չէ Արցախի անվտանգության երաշխավորը և արդյո՞ք Հայաստանը կարող է օրենսգրությամբ  սահմանված իր պարտավորությունը պատվիրակել մեկ ուրիշին։

-Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է արցախցիների իրավունքների, այդ թվում՝  Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորի դերից, որը Հայաստանը կատարում է անկախությունից ի վեր։ Այդ դերը ոչ թե ամրագրված է Հայաստանի օրենսդրությամբ, այլ մեր հիմնարար քաղաքական եւ ռազմավարական դիրքորոշումն էր։ Իհարկե, 2020 թվականի պատերազմի արդյունքներով, Հայաստանի  դերը այս հարցում էականորեն սահմանափակվել է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր ձեռքերը լվանա Արցախի ճակատագրի համար պատասխանատվությունից։ Փաշինյանը նման դիրքորոշում է որդեգրել սեփական (անցյալ եւ հնարավոր է` ապագա) ձախողումների համար պատասխանատվությունից  խուսափելու նպատակով, սակայն նման կեցվածքն էլ ավելի է բարդացնում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Դա Ադրբեջանին ոչ թե խաղաղեցնում է, այլ ավելի ագրեսիվ դարձնում՝ հարցը էթնիկ զտումով լուծելու իրենց պլանների մեջ։ Սա մեր կառավարության կողմից հանցավոր քաղաքականություն է, եւ Փաշինյանը ուղիղ պատասխանատվություն է կրելու արցախահայության դեմ որեւէ կատարված եւ կատարվելիք հանցագործության համար։

-Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունները «ինքնորոշման իրավունք»-ը ձեւախեղել են «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն» ձեւակերպմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպե՞ս ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշվող Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու քարոզչության «դեմն առնել»։

-Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցեցին Արցախի ինքնորոշմանն աջակցության եւ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կարգախոսներով, եւ եթե ժողովրդից մանդատ են ստացել, ապա միայն այդ քաղաքականության շրջանակներում։ Սակայն ընտրություններից կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին, ինչից հետո այլեւս երբեք Արցախի ինքնորոշման մասին իշխանությունները չեն խոսել։ Ստորագրելով Պրահյան փաստաթուղթը, Փաշինյանը, ըստ էության, հրաժարվել է Արցախի ինքնորոշմանը աջակցելուց եւ ակնհայտորեն պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը։ Հայաստանը չպնդեց Արցախի վերջնական կարգավիճակի առկախման դիրքորոշումը, այդ հարցը լիովին թողնելով Ռուսաստաանի վրա։ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ եթե նա չի պնդում այդ պահանջը եւ համաձայնվում է Ադրբեջանի հետ, ինչպես դա հաստատվեց Պրահյան փաստաթղթում, Ռուսաստանը, որը ստանձնել է արբիտրի դերը եւ չի կարող դուրս գալ այդ դերակատարության շրջանակներից, այլեւս ոչ մի դիվանագիտական լծակ չունի իրականացնելու Արցախի վերջնական կարգավիճակի առկախման քաղաքականությունը, որը բխում էր ինչպես Հայաստանի եւ Արցախի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Հետեւաբար, տվյալ դեպքում պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձը ուղղակի Փաշինյանի՝ խաբեության հերթական հնարք է։ Իրականում, Փաշինյանը հույս էր դրել, որ գնալով նման համաձայնության, նա Հայաստան կբերի ԵՄ դիտորդների եւ Արեւմուտքի ճնշմամբ կապահովի Հայաստանի սահմանները։ Իսկ այսօր նա պնդում է, որ Բրյուսելյան ձեւչափը չի գործում եւ ի վիճակի չէ զսպել Ադրբեջանին։ Արդյունքում, մերժելով Ռուսաստանին, Փաշինյանը չստացավ նաեւ Արեւմուտքի սպասված աջակցությունը եւ մեզ նորից կանգնեցրեց կոտրած տաշտակի առաջ։ Գումարած, ստացանք Լաչինի միջանցքի շրջափակում։ Այս ամենը նորից ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը, ըստ էության, ղեկավարում է Հայաստանի դեմ վարվող սողացող պատերազմը, որը կորուստներից բացի այլ բան չի բերում։ Այս ամենի դեմն առնել կլինի միայն, եթե հաջողվի ճեղքել Փաշինյանի ձախողումների շուրջ ստեղծված տեղեկատվական շրջափակումը, որի իրականացմանն այսօր լծվել է ամբողջ իշխանական պրոպագանդան, ինչպես նաեւ նրան սխալ օրակարգով «քննադատող» կեղծ ընդդիմությունը։ 

 -Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ շեշտելով, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը։ Ո՞րն է Արցախի խորհրդարանական խմբակցությունների անհանգստության պատճառը:

-Կարծում եմ, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել Արցախի խորհրդարանական խմբակցություններին, իսկ նախորդ հարցի պատասխանում ես շարադրեցի գործընթացի իմ ընկալումը։

-Ստեղծված իրավիճակում, երբ տարածաշրջանը եռում է և նոր ռազմական բախումները գրեթե անխուսափելի են, ի՞նչ լուծումներ եք տեսնում. Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է որդեգրի, որ հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գա այս ամենից։

-Ստեղծված վիճակում Հայաստանը նախեւառաջ առաջանցիկ տեմպերով պետք է ամրացնի առաջնագծի դիրքերը, վերազինի բանակը։ Պետք են նաեւ արագ եւ լուրջ ռեֆորմներ՝ բանակը, բարձրագույն տեխնոլոգիաները, գիտությունը ու բիզնեսը շաղկապելու եւ փոխադարձ ազդեցությամբ զարգացնելու համար։ Պետք է դադարեցնել մանկամիտ միակողմանի քաղաքականությունը, որը մերժում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ֊ի հետ համագործակցությունը եւ հավելյալ առավելություն տալիս Ադրբեջանին, որը հմտորեն աշխատում է ե՜ւ Ռուսաստանի, ե՜ւ Արեւմուտքի հետ։ Պետք է Իրանի եւ Հնդկաստանի հետ միասին կառուցել «Հյուսիսային» միջանցքը։ Պետք է աշխատել նաեւ Չինաստանի հետ, որն աճող ազդեցություն ունի Միջին Արեւելքի տարածաշրջանում։ Այնուամենայինիվ, հաշվի առնելով ներկա կառավարության ապաշնորհությունը բոլոր նման հարցերում, իրավիճակը գնահատում եմ չափազանց տագնապալի։   

 

Հարցազրույցը՝ Արփի Ռափյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 25/11/2022  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն իր գործողություններով կոպտորեն վնասում է Հայաստանի ազգային անվտանգությանը. Լևոն Զուրաբյան
16:26 13/10/2022  |  ՄեկնաբանությունԳործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական պարտության հետ, ինչն անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը.Զուրաբյան
14:59 03/10/2022  |  ՄեկնաբանությունՀանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի.Լևոն Զուրաբյանը՝ՀԺ-ի հրապարակած հոդվածի մասին
11:17 17/06/2021  |  Մեկնաբանություն «Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից. նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից.Լևոն Զուրաբյան
13:26 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՍա հատուկ օպերացիա է՝ պետությունը փրկելու ուղղությամբ. Զուրաբյանը՝ ընտրությունների մասին
16:52 07/03/2020  |  Քաղաքացիական իրավունքԴատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստանի» հայցադիմումն ընդդեմ Լևոն Զուրաբյանի
13:48 27/02/2020  |  Քաղաքացիական իրավունքԼՀԿ-ն դատի է տվել Լևոն Զուրաբյանին
17:42 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱվազակախումբը, որ տիրում էր Հայաստանն ու գնացել է հեղափոխության շնորհիվ, իրենից հետո թողել է կոռումպացված դատավորներ. Լևոն Զուրաբյան
14:52 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը չի հրաժարվել Լեւոն Զուրաբյանին դատարան հասցնելու մտքից
15:41 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵս հիմա հավես չունեմ մամուլի հարցերին պատասխանելու. Լևոն Զուրաբյան

Արխիվ

[]