ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն. Մուրադյան 03/20/2023 14:31 | Առողջություն
Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն: Նման վիճակագրական տվյալներ իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ ներկայացրել է բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյկանը։
Մարդու օրգանիզմի բնականոն և առողջ կենսագործունեությունը, նրա ֆիզիկական և մտավոր ճիշտ զարգացումը հնարավոր է միայն սննդի լիարժեքության և անվտանգության ապահովման պայմաններում, որը մեծապես կախված է սննդամթերքի ճիշտ ընտրության և ընդունման ձևից: Հայտնի է, որ սննդի, ինչպես անբավարար, այնպես էլ հավելյալ քանակությունը կարող է լինել վնասակար՝ դառնալով մի շարք հիվանդությունների պատճառ:
Անառողջ սննդակարգը համարվում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ ճարպակալման, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի հիմնական ռիսկի գործոններից մեկը:
Վերջին տարիներին վերամշակված մթերքների արտադրության աճը, ուրբանիզացիան և ապրելակերպի փոփոխությունը հանգեցրել են մարդկանց սննդակարգի կառուցվածքի փոփոխության, որը արտահայտվում է բարձր կալորիականությամբ, տրանսճարպերի, արագ մարսվող ածղաջրերի, և աղ պարունակող մթերքների սպառման ավելացմանը: Միևնույն ժամանակ, մրգերի և բանջարեղենների սպառումը գտնվում է անբավարար մակարդակի վրա:
Այսպես, հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում միրգ-բանջարեղենի սպառումը հիմնականում կրում է խիստ սեզոնային բնույթ: Դեռ ավելին, Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն:
Հայաստանում կատարված հետազոտության տվյալները փաստել են, որ բնակչության մեծամասնությունը կերակուր պատրաստելիս հիմնականում օգտագործում է բուսական յուղ (տնային տնտեսությունների 65.6%-ը), 27.6%-ը` կարագ կամ հալած յուղ: Սակայն, գյուղական վայրերում օգտագործվող կարագի և հալած յուղի քանակությունն եղել է կրկնակի, իսկ խոզի, տավարի կամ ոչխարի ճարպերի՝ շուրջ 5 անգամ ավելի բարձր:
Անառողջ սննդակարգը փոխկապակցված է ավելցուկային քաշի հիմնախնդրի հետ: Հայաստանում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» միջազգային հետազոտության տվյալների համաձայն՝ 11-15 և 17 տարեկանների խմբերում 13%-ը ունեցել են ավելցուկային քաշ, այդ թվում շուրջ 2%-ը՝ գիրություն: Ավելին, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքները վկայում են մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գերքաշության տարածվածության ցուցանիշի աճի միտման մասին: Նշված հետազոտության արդյունքները մատնանշում են նաև հղի կանանց շրջանում միկրոտարրերի դեֆիցիտի լայն տարածվածության մասին:
Սննդի կալորիականությունը պետք է հավասարակշռված լինի օրգանիզմի էներգիայի ծախսերի հետ: Ավելորդ քաշից խուսափելու համար ճարպերի քանակը չպետք է գերազանցի ընդունվող կալորիաների 30%-ը: Հագեցած ճարպերը պետք է լինեն 10%-ից պակաս, իսկ տրանսճարպերը՝ կալորիաների 1%-ից քիչ: Առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև արագ մարսվող ածխաջրերի կրճատումը մինչև ընդհանուր կալորիաների 10%-ը, կերակրի աղի կրճատումը մինչև օրեկան 5 գրամ (օրական 2 գրամ նատրիումին համարժեք) և այլն:
Կառավարությունները մեծ դերակատարություն ունեն առողջ պարենային միջավայրի ստեղծման գործում, որը բնակչությանը հնարավորություն կտա պահպանել առողջ սնվելու վարքագիծը: Այս առումով կարևոր է ազգային քաղաքականության և ներդրումային ծրագրերի զուգահեռաբար ապահովումը, առողջ սննդամթերքների նկատմամբ սպառողների պահանջարկի խթանումը, առողջ սննդակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, բուժօգնության առաջնային օղակում սննդակարգի հարցերի վերաբերյալ բնակչությանը խորհդատվական օգնության ցուցաբերումը»,-գրել է Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից