ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում՝ պախարակելու Գրիգորի Խաչատուրովի անունը.փաստաբան 03/20/2023 11:30 | ԼՐԱՀՈՍ
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նորմալ իրավական պետությունում ընդհանրապես չէր կարող իրականացվել որևէ հետապնդում՝ այս պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:
Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։
Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Այն մարդիկ, որոնք կպնդեն այս գործով, որ զորամասը վերածվել է գումարի, կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտությոգններ են անում՝ պախարակելու համար Գրիգորի Խաչատուրովի անունը»,- նշեց Պողոսյանը, որը ներկայացնում է Եղիշե Արշակյանի շահերը։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ զորամաս՝ որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չի ունեցել, դա միֆ է, որը հրամցվել է հանրությանը։ Ներկայացնելով իր վստահորդի՝Էդգար Արշակյանի անվամբ սեփականության իրավունքի փաստաթղթի պատճենը՝ Պողոսյանը փաստեց, որ որևէ զորանոց այդտեղ չկա, ամենավառ երևակայությունն էլ ունենալու համար դա զորամաս անվանել չկա, ապա առաջարկեց ԱԺ պատգամավորներին, որոնք բողոքում են զորամասերի բացակայությունից, գնալ ու այդտեղ քնել։
«Փաստացի այստեղ զորամաս չկա, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն ընդհանրապես այս որոշման վաճառքի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերի տարածքներից 71 միավոր, այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել։ Երբևէ 60-րդ հոդվածով սահմանված գույքի անօտարելիություն սահմանված չէ, կա ընթացակարգ, որը պահպանելով գույքի վաճառքը թույլատրելի է, այս պարագայում իրենք պնդում են, որ ընթացակարգը չի պահպանվել, այլ ոչ թե՝ չէր կարելի վաճառել»,- նշեց փաստաբանը՝ կրկին ընդգծելով, որ նպատակը եղել է բանակի գեներալին պախարակելը։
Նշված պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն Միհրան Պողոսյանի դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ